Ռիխարդ Շտրաուս

Ռիխարդ Շտրաուս
Բնօրինակ անունգերմ.՝ Richard Strauss
Ի ծնե անունգերմ.՝ Richard Georg Strauss
Ծնվել էհունիսի 11, 1864(1864-06-11)
Մյունխեն, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն
Երկիր Գերմանիա
Մահացել էսեպտեմբերի 8, 1949(1949-09-08) (85 տարեկան)
Գարնիշ-Պարտենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանԳարնիշ-Պարտենկիրխեն
Ժանրերօպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն և սարդանա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, լիբրետիստ և երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինPauline de Ahna?
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Richard Strauss Վիքիպահեստում

Ռիխարդ Շտրաուս (գերմ.՝ Richard Strauss, հունիսի 11, 1864(1864-06-11), Մյունխեն, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն - սեպտեմբերի 8, 1949(1949-09-08), Գարնիշ-Պարտենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ուշ ռոմանտիզմի, և վաղ շրջանի էքսպեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ, նշանավոր գերմանացի երգահան և դիրիժոր։ Հատկապես հռչակվել է իր օպերաների և սիմֆոնիկ պոեմների շնորհիվ։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «Սալոմե» (1905), «Էլեկտրա» (1908), «Վարդի ասպետը» (1910), «Արիադնեն Նաքսոսում» (1912), «Առանց ստվերի կինը» (1918), «Արաբելա» (1932) օպերաները, «Մահն ու պայծառացումը» (1888 - 1889), «Թիլ Ուլենշպիգելի չարաճճի արարքները» (Till Eulenspiegels lustige Streiche, 1894 - 95), «Այսպես խոսեց Զրադաշտը» (Also sprach Zarathustra, 1896, պոեմի նախերգանքի երաժշտությունն այսօր լայնորեն հայտնի է Սթենլի Կուբրիկի «2001. Տիեզերական ոդիսականը» ֆիլմում և «Ի՞նչ:Որտե՞ղ:Ե՞րբ» հաղորդման մեջ դրա օգտագործման շնորհիվ), «Դոն Կիխոտ» (1897), «Դոն Ժուան», «Հերոսի կյանքը» (1897 - 98), «Ընտանեկան սիմֆոնիա» (1902 - 03) և «Ալպիական սիմֆոնիա» (1911 - 15) սիմֆոնիկ ստեղծագործությունները, «Չորս վերջին երգեր» վոկալ շարքը։

Երաժշտագետներից շատերը Ռիխարդ Շտրաուսին՝ որպես կոմպոզիտորի, բնորոշում են իբրև Ֆերենց Լիստի և Ռիխարդ Վագների հետնորդի, իսկ նրա ստեղծագործությունը համարում են ուշ ռոմանտիզմի երաժշտության գագաթնակետ։ Նա գրել է նվագախմբային 60-70 գործ, կամերային երաժշտության 70-90 կոմպոզիցիա, 200-ից ավելի երգ, երգչախմբային 27 ստեղծագործություն և 15 օպերա։

Կենսագրություն

Ծնվել է Մյունխենում, երաժշտական ընտանիքում (սակայն առնչություն չունի Յոհան Շտրաուսի տոհմի հետ)։ Հայրը՝ Ֆրանց Շտրաուսը, Մյունխենի պալատական օպերայի գլխավոր վալտորնահարն էր ու նաև թագավորական երաժշտական դպրոցի դասախոս պրոֆեսորներից մեկը։ Մայրը մյունխենցի հարուստ գարեջրագործ Գեորգ Պշորի դուստրն էր։ Ռիխարդը չորս տարեկանից դաշնամուրի դասեր է առել, վեց տարեկանում հորինել իր առաջին երաժշտական ստեղծագործությունը, նաև ինքնակրթությամբ է տիրապետել երաժշտարվեստի նրբություններին։ 20 տարեկանում իր առաջին բեմելն է ունեցել Նյու Յորքում, հաջորդ տարում դարձել է Մյունխենի պալատական կապելմայստեր Հանս ֆոն Բյուլովի օգնականը, ևս մեկ տարի անց փոխարինել է վերջինիս կապելմայստերի պաշտոնում։ Հետագայում եղել է Բեռլինի (1898–1918) և Վիեննայի օպերաների գլխավոր դիրիժորը (1919–1924), պաշտոնավարել է նաև որպես մշակույթի կայսերական պալատի նախագահ, մշակույթի ասպարեզում ղեկավար պաշտոններ է վարել նաև ֆաշիստական վարչակարգի օրոք։ Կյանքի վերջին շրջանում մի քանի տարի անց է կացրել Շվեյցարիայում, մահվան նախաշեմին վերադարձել հայրենի Գերմանիա։

Ստեղծագործության համառոտ բնութագիր

Սկզբնական շրջանում Ռիխարդ Շտրաուսը, գտնվելով պահպանողական հոր ազդեցության ներքո, հորինել է Մենդելսոնի ու Բարտոլդիի ոճով ստեղծագործություններ։ Հետագայում աստիճանաբար գտել է իր ինքնատիպ երաժշտական լեզուն ու ոճը և 19-րդ դարի վերջում ճանաչվել իբրև ամենաառաջադեմ կոմպոզիտորներից մեկը, ով իր նորամուծություններով մեծապես հարստացրել է երաժշտական արվեստը հարմոնիայի և արտահայտչականության տեսանկյունից։ Դա լավագույնս դրսևորվել է հատկապես նրա օպերաներից երկուսում՝ «Էլեկտրա» և «Սալոմե» (ըստ Օսկար Ուայլդի նույնանուն, քնարաշունչ թատերգության), որոնցում, իրեն բնորոշ ոճով, հաճախ է կիրառել դիսոնանսներ։

Շտրաուսի ստեղծագործությունների զգալի մասը նախատեսված է մեծ նվագախմբի համար, և կոմպոզիտորն իրեն դրսևորել է որպես լավագույն գործիքավորողներից մեկը համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Նրա նվագախմբային էֆեկտները տպավորիչ են, հաճախ նույնիսկ պաթոսով գերհագեցած, ինչը որոշ քննադատների առիթ է տվել նրան մեղադրելու այն բանում, որ էֆեկտները գերազանցել են ստեղծագործության բովանդակությանն ու խորությանը։

Պարգևներ

Ռիխարդ Շտրաուսի աստղը Վիեննայի Փառքի ճեմուղում

Ստեղծագործական բեղմնավոր գործունեության համար Ռիխարդ Շտրաուսին շնորհվել են բազմաթիվ պարգևներ, այդ թվում՝

  • Ճերմակ արծվի շքանշան (Սաքսոնիա-Վայմար, 1892)
  • Կառլոս III-ի շքանշան (Իսպանիա, 1898)
  • Երկաթե թագի շքանշան, III աստիճանի (Ավստրիա, 1900)
  • Կարմիր արծվի շքանշան, IV աստիճանի (Պրուսիա, 1902)
  • Արքայական թագի շքանշան, III աստիճանի (Պրուսիա, 1906)
  • 1903 (հոկտեմբերի 26), Հայդելբերգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում.
  • 1907 (հունիսի 30), Պատվո լեգեոնի շքանշան, Croix de Chevalier, Փարիզ, Ֆրանսիա Officier, (14 հունիսի 1914 թ.)
  • 1909, ակադեմիկոսի կոչում (գեղարվեստի ակադեմիա, Բեռլին).
  • 1910 (նոյեմբերի 24), Մաքսիմիլիան Մեծի շքանշան գիտության և արվեստի համար (Բավարիա)
  • 1914 (հունիսի 24), Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում. Մյունխենի պատվավոր քաղաքացու կոչում.
  • Փրկչի շքանշան (Հունաստան, 1924)
  • 1924 (հունիսի 12), Pour le Mérite («Վաստակի համար») շքանշան (Գերմանիա)
  • 1924, Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանի պատվավոր դոկտորի կոչում.
  • Դանեբորգի շքանշան (Դանիա, 1929)
  • 1932, Նյու Յորքի երաժշտական քոլեջի մեդալ.
  • 1936 (նոյեմբերի 5), թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ.
  • 1939 (քպրիլի 28), Թագի շքանշան (Բելգիա). հանձնել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ III-ը անձամբ
  • 1949 (հունիսի 11), Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

Պատկերասրահ

Փաստագրական ֆիլմեր Ռիխարդ Շտրաուսի մասին

  • 1949: Richard Strauß – Ein Leben für die Musik. Dokumentarfilm, Bundesrepublik Deutschland, 15 Min., Buch: Alfred H. Jacob, Regie: Werner Jacobs, Produktion: Continent Film.
  • 1970: „Omnibus“ – Dance of the Seven Veils ՅուԹյուբում
  • 1984: Richard Strauss Remembered. Dokumentarfilm, Vereinigtes Königreich, 120 Min., Buch und Regie: Peter Adam, Produktion: BBC, Bayerischer Rundfunk|BR u. a.
  • 2014: Richard Strauss and his Heroines. (Alternativtitel: Richard Strauss und seine Heldinnen.) Dokumentarfilm, Deutschland, 51:20 Min., Buch und Regie: Thomas von Steinaecker, Produktion: Schweizer Radio und Fernsehen|SRF, Arthaus Filmvertrieb|Arthaus u. a.
  • 2014: Christian Thielemann – Mein Strauss. Dokumentarfilm, Deutschland, 45 Min., Buch und Regie: Andreas Morell, Produktion: 3B-Produktion, Unitel Classica, ZDF, 3sat, Erstsendung: 8. Juni 2014 bei 3sat.
  • 2014: Richard Strauss – Skizze eines Lebens. Dokumentarfilm, Österreich, 51:30 Min., Buch und Regie: Barbara Wunderlich und Marieke Schroeder, Produktion: ORF, Reihe: matinee, Erstsendung: 9. Juni 2014 bei ORF 2. Strauss’ Nachkommen erzählen von Richard Strauss, Präsentation des Strauss-Archivs in Garmisch.
  • 2014: Richard Strauss: Das umstrittene Musikgenie. Dokumentarfilm, Deutschland, 53 Min., Buch und Regie: Reinhold Jaretzky, Produktion: Zauberbergfilm, Mitteldeutscher Rundfunk|MDR, arte, Erstsendung: 11. Juni 2014 bei arte.
  • 2014: Richard Strauss – Ein musikalischer Grenzgänger. Dokumentarfilm, Deutschland, 29:40 Min., Buch und Regie: Reinhold Jaretzky, Produktion: Zauberbergfilm, Mitteldeutscher Rundfunk|MDR, Reihe: Lebensläufe, Erstsendung: 12. Juni 2014 bei MDR. (Zusammenschnitt von Richard Strauss: Das umstrittene Musikgenie mit Schwerpunkt auf Meiningen und Dresden.)
  • 2014: Richard Strauss – Der verkannte Visionär. Eine Alpensinfonie zwischen Tradition und Moderne. Dokumentarfilm, Deutschland, 50 Min., Buch und Regie: Christoph Engel und Dietmar Klumm, Produktion: 3sat, Erstsendung: 14. Juni 2014 bei 3sat. Mit Stefan Mickisch, den Thomas Huber, Manfred Trojahn, Marlis Petersen u. a.
  • 2014: Richard Strauss – Am Ende des Regenbogens. Dokumentarfilm, Österreich, 97:30 Min., Buch und Regie: Eric Schulz, Produktion: ServusTV, Erstsendung: 14. August 2014 bei ServusTV. Mit Brigitte Fassbaender, Stefan Mickisch, |Klaus König, Raymond Holden, Christian Strauss, Walter Werbeck, Emma Moore u. a.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Штраус Рихард // Большая советская энциклопедия (ռուս.): / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. LIBRIS — 2018.
  7. https://www.musicsperlacobla.cat/compositor.php?autor_id=2364
  8. Richard Strauss
  9. «Richard Georg Strauss». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  10. «Richard Strauss / Werke, Abschnitt Sinfonische Dichtung und Orchesterwerke». Վերցված է 2019-04-26-ին.
  11. «Richard Strauss / Werke, Abschnitt Andere Instrumentalwerke, Kammermusik, Klaviermusik». Վերցված է 2019-04-26-ին.
  12. 12,0 12,1 Կաղապար:Literatur
  13. 13,0 13,1 «Richard Strauss / Werke, Abschnitt Lieder». Վերցված է 2019-04-26-ին. {{cite web}}: Unknown parameter |kommentar= ignored (օգնություն)
  14. «Werke | Richard Strauss». Վերցված է 2019-04-26-ին. {{cite web}}: Unknown parameter |kommentar= ignored (օգնություն)
  15. «Richard Strauss / Werke, Abschnitt Opern». Վերցված է 2019-04-26-ին. {{cite web}}: Unknown parameter |kommentar= ignored (օգնություն)
  16. 16,0 16,1 Gilliam & Youmans 2001
  17. «Richard Strauss facts, information, pictures». encyclopedia.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  18. Schonberg, Harold: Životy velkých skladatelů. Praha: BB Art, 2006. ISBN 807341905X
  19. Listed in Wilhelm 1989, էջեր. 298–299. Details in Trenner 2003
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 20,8 | autor = Kurt Wilhelm| tytuł = Richard Strauss persönlich: Eine Bildbiographie| wydawca = Henschel| miejsce = Berlin| rok = 1999| isbn = 3-89487-326-4| strony = 148}}
  21. Trenner, 2003, էջ 292
  22. Trenner, 2003, էջ 357
  23. «Қазақстан»: Ұлттық энцклопедия / Бас редактор Ә. Нысанбаев – Алматы «Қазақ энциклопедиясы» Бас редакциясы, 1998 ISBN 5-89800-123-9, VIII том
  24. Ступель А.М., Рихард Штраус, Л., 1972; Марек Дж., Рихард Штраус. Последний романтик, М., 2002.
  25. Trenner, 2003, էջ 322
  26. | czasopismo = Zeitschrift für Bayerische Landesgeschichte| wolumin = Band 47| numer = Heft 1| miejsce = München| rok = 1984| strony = 398}}
  27. Trenner, 2003, էջ 452
  28. |url = http://www.orden-pourlemerite.de/mitglieder/richard-georg-strauss?m=2&u=9&p=2 Արխիվացված 2021-07-16 Wayback Machine |tytuł = Richard Georg Strauss |opublikowany = Orden Pour le Mérite für Wissenschaften und Künste |język = de |data dostępu = 2020-01-15}}
  29. Trenner, 2003, էջ 595
  30. Kater, Michael H. (2000). Composers of the Nazi Era, p. 262. London: Oxford University Press 1999. 978-0-19-509924-9
  31. |6571d31ea23446598e29b275f1b215c7|Richard Strauß - Ein Leben für die Musik|Abruf=2018-12-26}}
  32. «Filmdaten». bfi.org.uk. British Film Institute. Վերցված է 2018-12-26-ին.
  33. «Inhaltsangabe». arthaus-musik.com. Arthaus. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2018-12-26-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  34. «Inhaltsangabe». 3sat. Արխիվացված է օրիգինալից 2014-06-12-ին. Վերցված է 2018-12-26-ին.
  35. «Inhaltsangabe». tv.orf.at. Österreichischer Rundfunk. Արխիվացված է օրիգինալից 2014-06-13-ին. Վերցված է 2018-12-26-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  36. «Inhaltsangabe». arte.tv. arte. Արխիվացված է օրիգինալից 2014-06-14-ին. Վերցված է 2018-12-26-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  37. «Inhaltsangabe». ARD. Արխիվացված է օրիգինալից 2014-08-20-ին. Վերցված է 2018-12-26-ին.
  38. «Inhaltsangabe». ARD. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2018-12-26-ին.
  39. «Inhaltsangabe». ServusTV. Արխիվացված է օրիգինալից 2014-08-16-ին. Վերցված է 2018-12-26-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.

Գրականություն

  • Соловьёв Н. Ф.,— (1890–1907). «Штраус, Рихард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Dubal, David. "The Essential Canon of Classical Music, " North Point Press, 2003. ISBN 0-86547-664-0
  • Del Mar, Norman (1962). Richard Strauss. London: Barrie & Jenkins. ISBN 0-214-15735-0.
  • Gilliam, Bryan (1999). The Life of Richard Strauss. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-57895-7.
  • Gilliam, Bryan. «Richard Strauss», Grove Music Online ed. L. Macy (Accessed August 19, 2005), (доступ по подписке) Արխիվացված 2008-05-16 Wayback Machine (Эта статья сильно отличается от опубликованной в словаре Гроува издания 1980 года; в частности, более детализирован анализ поведения Штрауса в Нацистский период.)
  • Kennedy, Michael. «Richard Strauss», The New Grove Dictionary of Music and Musicians, ed. Stanley Sadie. 20 vol. London, Macmillan Publishers Ltd., 1980. ISBN 1-56159-174-2
  • Kennedy, Michael (1999). Richard Strauss: Man, Musician, Enigma. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-58173-7.
  • Osborne, Charles (1991). The Complete Operas of Richard Strauss. New York City: Da Capo Press. ISBN 0-306-80459-X.
  • Wilhelm, Kurt (1989). Richard Strauss: An Intimate Portrait. London: Thames & Hudson. ISBN 0-500-01459-0.
  • Del Mar, Norman (3 vols. 1962–1973). Richard Strauss: A Critical Commentary on his Life and Works. London: Barrie & Jenkins. 0-214-15735-0. Ithaca, New York: Cornell Univ Press, 1986. 0-8014-9319-6
  • Kennedy, Michael (2006). The Oxford Dictionary of Music, 985 pages, 0-19-861459-4
  • Murray, David (1998), "Richard Strauss", in Stanley Sadie, (Ed.), The New Grove Dictionary of Opera, Vol. Three, pp. 565–575. London: Macmillan Publishers, Inc. 1998. 0-333-73432-7, 1-56159-228-5.
  • Tuchman, Barbara W. (1966, reprinted 1980). The Proud Tower chapter 6. Macmillan, London. 0-333-30645-7.
  • Youmans, Charles (2005). Richard Strauss's Orchestral Music and the German Intellectual Tradition: the Philosophical Roots of Musical Modernism. Bloomington: Indiana University Press. 0-253-34573-1.

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռիխարդ Շտրաուս հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիխարդ Շտրաուս» հոդվածին։