Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ռոնդա | |||||
Ronda | |||||
| |||||
Ռոնդայի Նոր կամուրջը | |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Անդալուսիա | ||||
Նահանգ | Մալագա | ||||
Շրջան | Սեռանիա դե Ռոնդա | ||||
Քաղաքապետ | Մարիա դե լա Պաս Ֆերնանդես Լոբատո | ||||
Մակերես | 481 կմ² | ||||
ԲԾՄ | 723 մ | ||||
Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան կլիմա | ||||
Խոսվող լեզուներ | Իսպաներեն | ||||
Բնակչություն | 36698 մարդ (2012) | ||||
Խտություն | 75,9 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | Rondeño, Rondeña | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+34) 95287 | ||||
Փոստային դասիչ | 29400 | ||||
Ավտոմոբիլային կոդ | MA | ||||
Պաշտոնական կայք | ronda.es | ||||
| |||||
Ռոնդա (իսպ.՝ Ronda), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Անդալուսիա ինքնավար համայնքում, Մալագա պրովինցիայում։ Մտնում է Սեռանիա դե Ռոնդա շրջանում։ Զբաղեցնում է 481 կմ² մակերես։ Բնակչությունը կազմում է 36698 մարդ (2012 թվական)։ Վարչական կենտրոնից՝ Մալագայից, գտնվում է 113 կմ հեռավորության վրա։ Համարվում է Անդալուսիայի տեսարժան վայրերից, ինչպես նաև զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Ռոնդայում զբոսաշրջային վայրերից են Նոր կամուրջը (իսպ.՝ Puente Nuevo), Հին կամուրջը (իսպ.՝ Puente Viejo), Արաբական կամուրջը (իսպ.՝ Arab Bridge)։
Գտնվում է Մարբելյայից և Կոստա դել Սոլից 50 կմ դեպի հյուսիս։ Քաղաքը ծովի մակարդակից գտնվում է 723 կմ բարձրության վրա։ Քաղաքի միջով հոսում է Խուադալիվին գետը (իսպ.՝ Guadalevín)՝ բաժանելով այն երկու մասի։ Այս տարածքում աճում է իսպանական փշատերևազգի բույս (Spanish Fir), որը համարվում է Իսպանիայի էնդեմիկ բուսատեսակ։
Քաղաքի շուրջ հայտնաբերվել են բազմաթիվ գտածոներ, որոնք պատկանում են նախնադարյան հասարակարգին։ Այդ շարքին է դասվում Խուեվա դե լա Պիլատայի (Pileta Cave) փորագիր արձանագրությունները։ Դրանք հայտնաբերվել են 1905 թվականին և ունեն մոտավորապես 20.000 տարվա վաղեմություն։
Քաղաքն առաջին անգամ բնակեցվել է կելտական ցեղերի նախնիներով, ովքեր մ․թ․ա. VI դարում այն անվանել են Արունդա (Arunda)։ Ավելի ուշ, փյունիկացիները մոտակայքում գյուղ (իսպ.՝ Hamlet, ռուս.՝ Деревня) են հիմնել, որը հայտնի է եղել Ակինիպո (իսպ.՝ Acinipo) անվանումով։
Արունդան նվաճվել է հույների կողմից և վերանվանվել է Ռոնդա (Ronda)։ Այնուամենայնիվ բնակչությունն զգալիորեն չի աճել մինչև Փյունիկյան Երկրորդ պատերազմը, երբ հռոմեացիները նվաճել են այն։
Արդեն V դարից սկսած, երբ Հռոմեական կայսրությունն անկում է ապրել, Ակինիպոյի բնակչությունը տեղահանվել, իսկ Արունդան գրավվել է վեստգոթերի (լատին․՝ Visigothi) կողմից, ովքեր այս տարածքում մեծամասնություն են կազմել մինչև 711 թվականը։ 713 թվականին մուսուլմանները ներխուժել են թերակղզի և գրավել Ռոնդան։ Այս ժամանակահատվածում քաղաքը ծաղկում է ապրել։ 1485 թվականի մայիսի 22-ին, երբ քրիստոնեական բանակը երկար պաշարումից հետո կարողացել է գրավել այն, ավարտվել է իսլամադավան ժողովրդի իշխանությունն այս տարածքում։ Այդ պահից սկսված, քրիստոնեաները վերափոխել են մուսուլմանների թողած մշակութային ժառանգությունը՝ հարմարեցնելով իրենց գաղափարներին և սկզբունքներին։ Քաղաքում սկսել են լայնացնել բնակելի թաղամասերը, որից հետո այն հայտնի է դառնում որպես քաղաք։
1900 | 1910 | 1920 | 1930 | 1940 | 1950 | 1960 | 1970 | 1981 | 1991 | 2000 | 2005 | 2008 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
20.995 | 22.525 | 30.393 | 33.161 | 26.170 | 30.962 | 28.831 | 30.080 | 31.383 | 35.788 | 34.021 | 35.512 | 36.532 |
Այս քաղաքը բաժանված է եղել երեք շրջանների՝
Իսպանական ցլամարտն ի հայտ է եկել Ռոնդա քաղաքում։ Սեպտեմբերի սկզբին Ռոնդայում տոներ են անցկացվում, որոնք համընկնում են «Գոյիի ցլամարտ» կոչվող ժամանակահատվածի հետ, որը վերականգնել է ցլամարտերի բոլոր դետալային մանրամասնությունները՝ սկսած ավելի քան երկուսուկես դար առաջվանից։
Այս քաղաքում է տեղակայված ցլամարտի ամենամեծ արենան, որը կառուցվել է 1785 թվականին։ Արենայի տրամագիծը 66 մետր է, և այն համարվում է ամենամեծ մակերեսով արենան աշխարհում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնդա» հոդվածին։ |
|