Սաննա Մարին ֆիններեն՝ Sanna Marin | |
Կուսակցություն՝ | Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | University of Tampere? (2017), Suupanniitty School? և Pirkkalan yhteislukio Silmu? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 16, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Ի ծնե անուն | ֆիններեն՝ Sanna Mirella Marin |
Ամուսին | Markus Räikkönen? |
Կայք՝ | sannamarin.net |
Պարգևներ | |
Սաննա Միրելլա Մարին (ֆիններեն՝ Sanna Mirella Marin, նոյեմբերի 16, 1985, Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինլանդացի քաղաքական գործիչ (սոցիալ-դեմոկրատ)։ 2019 թվականի դեկտեմբերից Ֆինլանդիայի վարչապետ։
2012 թվականին ավարտել է Տամպերեի համալսարանը՝ վարչական գիտությունների բակալավրի աստիճանով։ 2017 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։
2012 թվականին նա ընտրվել է Տամպերեի քաղաքային խորհրդում։ Քաղաքային խորհրդի նախագահն է 2013-2017 թվականներին։ 2017 թվականին նա վերընտրվել է քաղաքային խորհրդում։ Մարինը նաև Տամպերե տարածաշրջանի խորհրդի վեհաժողովի անդամ է։
2014 թվականից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի երկրորդ տեղակալ։
2015 թվականից Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ
2019 թվականի հունիսի 6-ից տրանսպորտի և կապի նախարար։
2019 թվականի դեկտեմբերից Ֆինլանդիայի վարչապետ։
Մարինը ունի մեկ երեխա իր նշանած Մարկուս Ռայկկոնենի հետ։
Փոքր տարիքում նրա մայրն ու հայրը բաժանվել են, ինչից հետո նա մեծացել է մոր հետ՝ նույնասեռ ընտանիքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաննա Մարին» հոդվածին։ |
|