Սիդնի Շելդոն անգլ.՝ Sidney Sheldon | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Sidney Schechtel |
Ծնվել է | փետրվարի 11, 1917 |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Վախճանվել է | հունվարի 30, 2007 (89 տարեկան) |
Վախճանի վայր | Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, վիպասան, դրամատուրգ, կինոռեժիսոր, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, արձակագիր և հետազոտող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան, Senn High School?, East High School?, Weinberg College of Arts and Sciences? և Northwestern University? |
Ժանրեր | դրամա, դետեկտիվ և սիրավեպ |
Պարգևներ | |
Զավակներ | Mary Sheldon? |
Սիդնի Շելդոն (անգլ.՝ Sidney Sheldon, իսկական անունը՝ Սիդնի Շեհթել, փետրվարի 11, 1917, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հունվարի 30, 2007, Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող և սցենարիստ։
Սիդնի Շելդոնը ծնվել է 1917 թվականի փետրվարի 11-ին, Չիկագոյում, Իլինոյս նահանգում, հրեա ընտանիքում։ Հայրը աշխատում էր ոսկերչական խանութում։ Նրա մոր՝ Նատալի Մարկուսի ծնողները գաղթել են ԱՄՆ, Օդեսայի մոտ գտնվող փոքր գյուղից, փրկվելով ջարդերից։ Նրա առաջին բանատեղծությունները հրատարակվել են, երբ տղան 10 տարեկան էր։ Նրա կարիերան սկսվել է 1937 թվականին, Հոլիվուդում, որտեղ նա սցենարներ էր գրում Բ-կարգի ֆիլմերի համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին նա ծառայում էր ավիացիայում։ 1941 թվականին, նրա ստորաբաժանման կազմալուծումից հետո, Շելդոնը վերադարձել է քաղաքացիական կյանքի և սկսել է մյուզիքլներ գրել բրոդվեյան ներկայացումների համար, միևնույն ժամանակ շարունակելով սցենարներ գրել ստուդիայի համար։ Նրա սցենարները գնում էին՝ MGM և Paramount Pictures ընկերությունները։
1963 թվականին Շելդոնը սկսում է սցենար գրել հեռուստասերիալների համար, որի շնորհիվ նա անհավանական հաջողության է հասել։
1970 թվականին Շելդոնը գրել է իր առաջին վեպը՝ «Պատռել դիմակը», որի համար արժանացել է Էդգար Ալլան Պոյի մրցանակի։ Նրա վեպերը թարգմանվել են 56 լեզուներով, և հրատարակվել ավելի քան 300 միլիոն օրինակ տպաքանակով, 100-ից ավելի երկրներում, նրա գրած սցենարներով նկարահանվել է 25 ֆիլմ։ Նրա անունը դարձել է բեսթսելլեր բառի հոմանիշ։
1982 թվականին գրականության և կինեմատոգրաֆիայի համար կատարած ծառայությունների համար Շելդոնը Հոլիվուդյան փառքի ծառուղում անվանական աստղ է ստացել։ Բացի այդ, նրա անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում. Շելդոնը աշխարհում «ամենաթարգմանված» հեղինակն է։
Սիդնի Շելդոնը մահացել է 2007 թվականի հունվարի 30-ին, 89 տարեկանում, երկողմանի թոքաբորբից, Ռանչո Միրաժում, Կալիֆոռնիա, ԱՄՆ։
|