Ստեֆան դե Վրեյ հոլ.՝ Stefan de Vrij | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Նիդերլանդներ | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1992 (32 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Աուդերկերկ-ան-դեն-Էյսել, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||||||||||||||||||||
Հասակ | 188 | ||||||||||||||||||||
Քաշ | 78 | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Լացիո | ||||||||||||||||||||
Համար | 3 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևացանկ
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ստեֆան դե Վրեյ (հոլ.՝ Stefan de Vrij, փետրվարի 5, 1992, Ouderkerk aan den IJssel, Աուդերկերկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդացի ֆուտբոլիստ, իտալական «Լացիո» ֆուտբոլային ակումբի և Նիդերլանդների հավաքականի պաշտպան։ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Ստեֆանը ծնվել է նիդերլանդական Աուդերկերկ-ան-դեն-Էյսել քաղաքում (Հարավային Հոլանդիա), որտեղ և «Սպիրիտ» ակումբում սկսել է զբաղվել ֆուտբոլով հինգ տարեկան հասակում։ 2002 թվականին, երբ Վրեյը 10 տարեկան էր, նա տեղափոխվել է «Ֆեյենորդ» ֆուտբոլային ակումբ։
2009 թվականի հուլիսի 17-ին ֆուտբոլիստը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Ֆեյենորդի» հետ երեք տարի ժամկետով։ Դեկտեմբերի 6-ին «Գրոնինգեն»-ի հետ խաղում (3:1) Ստեֆանը նշել է իր դեբյուտը «Էրեդիվիզի» կազմում։ Նա խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 89-րդ րոպեին՝ փոխարինելով Դեննի Լանձատային։ Ռոտերդամյան ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2010 թվականի մայիսի 2-ին «Հերենվենի» դարպասին։
2014 թվականի հուլիսի վերջին նա տեղափոխվել է իտալական «Լացիո» ակումբ, որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։
Ստեֆանը հանդես է եկել Նիդերլանդների մինչև 16, 17 և 19 տարեկանների հավաքականներում։ 2011 թվականից ֆուտբոլիստն ընդգրկվել է Նիդերլանդերի երիտասարդական հավաքականում։ 2012 թվականի մայիսին դե Վրեյը հայտնվել է Նիդերլանդների հավաքականի կազմում՝ մասնակցելու համար Եվրո-2012-ին, բայց վերջնական հայտացուցակում չի ընդգրկվել։
Նիդերլանդների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դե Վրեյային ներառեց հավաքականի կազմում՝ մասնակցելու աշխարհի առաջնության։ Հունիսի 13-ին Ստեֆանը խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում՝ մասնակցելով խմբային փուլի առաջին փուլում կայացած Իսպանիայի հավաքականի դեմ խաղին։
Նիդերլանդների հավաքական
Անձնական
Ստեֆանի հայրը՝ Յան դե Վրեյը, ֆուտբոլիստ է։ Ավագ եղբայրները՝ Նիլսը և Էրիկը, նույնպես սկսել են զբաղվել ֆուտբոլով վաղ տարիքից, բայց պորֆեսիոնալ խաղացող չեն դարձել։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան դե Վրեյ» հոդվածին։ |
|