Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտ (Reymont) (լեհ.՝ Władysław Stanisław Reymont, մայիսի 7, 1867(1867-05-07), Կոբելե Վելկե, Ramosky Uyezd, Radom Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1925(1925-12-05), Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ գրող։ Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականությունից (1924 թ., «Գեղջուկներ» վեպի համար)։
Գործունեություն
Գրական ասպարեզ է իջել 1893 թվականին։ Ռայմոնտի ստեղծագործության մեջ քննադատական ռեալիզմի ավանդույթները զուգորդված են նատուրալիզմի տարրերի և սիմվոլիստական միտումների հետ։ «Հանդիպում» (1897 թ.), «Արշալույսից առաջ» (1902 թ.) ժողովածուներում, «Արդարացի է» (1899 թ.) վիպակում նատուրալիստորեն պատկերված է գյուղի կենցաղը։ «Դերասանուհին» (1896 թ.) և «խռովք» (1897 թ.) վեպերում Ռայմոնտը նկարագրել է դերասանական միջավայրի ու գավառական աստիճանավորների բարքերը, «Ավետյաց երկիր» (հ․ 1-2, 1899 թ.) բազմասյուժե վեպում վերստեղծել Լոձի մանածագործական մագնատների «գործերն» ու կենցաղը։ Նրա գլուխգործոցը «Գեղջուկներ» (հ․1-4, 1904-1909 թթ., նոբելյան մրցանակ, 1924 թ.) վեպն է, որը պատկերում է գյուղական կյանքը՝ իր դասակարգային խիստ ընդհարումներով և հասարակական ու հոգեբանական հակասություններով։ «1794 թվական» (1913-1918 թթ.) պատմական եռերգությունը Լեհաստանի 18-րդ դարի վերջի ներքաղաքական դրության և Թադեուշ Կոստյուշկոյի հայրենասիրական շարժման մասին է։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1924/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
Արտաքին հղումներ
|
---|
| 1901-1925 | |
---|
| 1926-1950 | |
---|
| 1951-1975 | |
---|
| 1976-2000 | |
---|
| 2001-2025 | |
---|
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|