Վյաչեսլավ Ֆետիսով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | Ռուս |
Մասնագիտացում՝ | տափօղակով հոկեյ, պաշտպան |
Երկիր՝ | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | 1958 թվական ապրիլի 20 |
Ծննդավայր՝ | ԽՍՀՄ, Մոսկվա |
Ակումբ՝ | «ԲԿՄԱ» (1974-1989 թվականներ, 2009 թվական), «Նյու Ջերսի Դևիլս» (1989-1995 թվականներ), «Սպարտակ» Մոսկվա (1994 թվական), «Դետրոյթ Ռեդ Ուինգս» (1995-1998 թվականներ) |
185 սանտիմետր | |
Քաշ՝ | 99 կիլոգրամ |
Վյաչեսլավ Ալեքսանդրովիչ Ֆետիսով (ռուս.՝ Вячесла́в Алекса́ндрович Фети́сов, ապրիլի 20, 1958, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական ականավոր հոկեյիստ, պետական գործիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1978 թվական), Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2002 թվական), հանդես է եկել պաշտպանի դիրքում։
Հոկեյ սկսել է խաղալ Կորովինսկի մայրուղու թիվ 4 շենքի բակային թիմում։ № 19 ԲՇՏ-ի բակային թիմի կազմում հասնում է մինչև քաղաքային «Ոսկե տափօղակ» մրցաշարի եզրափակիչ։
12 տարեկան հասակում ընդգրկվում է ԲԿՄԱ-ում՝ մարզիչ Յուրի Ալեքսանդրովիչ Չաբարինի մոտ։ 18 տարեկան հասակում ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի կազմում մասնակցում է Կանադայում շրջագայությանը։
1983-1989 թվականներին խաղացել է ԲԿՄԱ-ի կազմում (թիմի և ԽՍՀՄ հավաքականի ավագն էր, մի փոքրիկ դադարով 1988 թվականին), 1994 թվականին խաղացել է Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում։
1980-ական թվականներին ԽՍՀՄ հավաքականի և ԲԿՄԱ ակումբի կազմում խաղացել է Լարիոնովի լեգենդար հնգյակում՝ Սերգեյ Մակարովի, Իգոր Լարիոնովի, Վլադիմիր Կրուտովի և Ալեքսեյ Կասատոնովի հետ միասին, պաշտպանի դիրքում։
ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնություններում մասնակցել է 480 խաղի և դարձել 153 տափօղակի հեղինակ։
1989-1994 թվականներին ընդգրկվել է «Նյու Ջերսի Դևիլս»-ի, իսկ 1994-1998 թվականներին՝ «Դետրոյթ Ռեդ Ուինգս»-ի կազմերում։ Հոկեյի Ազգային Լիգայի առաջնություններում խաղացել է 546 խաղ և դարձել 36 տափօղակի և 192 արդյունավետ փոխանցման հեղինակ։ «Սթենլիի Գավաթ»-ի (Stanley Cup) մրցաշարերում մասնակցել է 116 խաղի, դարձել 2 տափօղակի և 26 արդյունավետ փոխանցման հեղինակ։
1994 թվականին, Գելանի Տովբուլատովի և Վասիլի Կլոկովի հետ միասին, կազմակերպել է տափօղակով հոկեյի «Սպարտակի Գավաթ» մրցաշարը։ 1998-2000 թվականները հանդիսացել է «Նյու Ջերսի Դևիլս» ակումբի գլխավոր մարզիչի օգնական, որի հետ միասին 2000 թվականին արժանացել է «Սթենլիի Գավաթ»-ին։
2002 թվականին եղել է Սոլթ Լեյք Սիթիում անցկացված Ձմեռային Օլիմպիական Խաղերում տափօղակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ և գլխավոր մենեջեր։ Ֆետիսովի գլխավորությամբ ԽՍՀՄ հավաքականը արժանացավ բրոնզե մեդալների։
2002 թվականից հանդիսանում է ««Մարզական Ռուսաստան» համառուսական կամավորական ընկերության» Համառուսական հասարակական ընկերության Բարձրագույն խորհրդի նախագահ։
Ֆետիսովը հանդիսանում է Համաշխարհային հակախթանիչային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ։ 2007 թվականի փետրվարի 1-ին ընտրվում է սպորտում խթանիչների դեմ պայքարի ՅՈՒՆԵՍԿՈ-ի Միջազգային Կոնվենցիայի անդամ-երկրների համաժողովի նախագահ։
2008 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2012 թվականի հունվարի 21-ը հանդիսացել է Հոկեյի Մայրցամաքային Լիգայի տնօրենների խորհրդի նախագահ։
2009 թվականի ապրիլի 29-ից մինչև 2012 թվականի հունվարի 21-ը հանդիսացել է «ԲԿՄԱ» հոկեյի ակումբի նախագահ։
2009 թվականի դեկտեմբերի 11-ին մեկ պաշտոնական խաղ է անցկացրել ԲԿՄԱ-ի կազմում՝ ակումբի, լիգայի և ընդհանուր հոկեյի նկատմամբ ուշադրության բարձրացման նպատակով։
2009 թվականից հանդիսանում է Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական Համալսարանի սպորտային արդյունաբերության մենեջմենտի ամբիոնի վարիչ։
2012 թվականի ապրիլի 5-ից հանդիսանում է Ռուսաստանի սիրողական հոկեյի լիգայի վարչության նախագահ։
Համաշխարհային հոկեյի բոլոր բարձրագույն պարգևների և տիտղոսների տիրակալ։
Մրցաշրջան | Ակումբ | Մրցաշար | Խաղ | Տափօղակ | Փոխանցում | Միավոր | Տուգանք |
---|---|---|---|---|---|---|---|
1974-1975 | ԲԿՄԱ | ԽԱ | 1 | 0 | 0 | 0 | 0 |
1975-1976 | ԲԿՄԱ | ԽԱ | |||||
1976-1977 | ԲԿՄԱ | ԽԱ | 27 | 3 | 4 | 7 | 14 |
1977-1978 | ԲԿՄԱ | ԽԱ | 35 | 9 | 18 | 27 | 46 |
1978-1979 | ԲԿՄԱ | ԽԱ | 29 | 10 | 19 | 29 | 40 |
1979-1980 | ԲԿՄԱ | ԽԱ | 37 | 10 | 14 | 24 | 46 |
1979-1980 | ԲԿՄԱ | ՍՍ | 4 | 0 | 1 | 1 | 0 |
1980-1981 | ԲԿՄԱ | ԽԱ | 48 | 13 | 16 | 29 | 44 |
1981-1982 | ԲԿՄԱ | ԽԱ | 46 | 15 | 26 | 41 | 20 |
1982-1983 | ԲԿՄԱ | ԽԱ | 43 | 6 | 17 | 23 | 46 |
1983-1984 | ԲԿՄԱ | ԽԱ | 44 | 19 | 30 | 49 | 38 |
1984-1985 | ԲԿՄԱ | ԽԱ | 20 | 13 | 12 | 25 | 6 |
1985-1986 | ԲԿՄԱ | ԽԱ | 40 | 15 | 19 | 34 | 12 |
1985-1986 | ԲԿՄԱ | ՍՍ | 6 | 3 | 3 | 6 | 6 |
1986-1987 | ԲԿՄԱ | ԽԱ | 39 | 13 | 20 | 33 | 18 |
1987-1988 | ԲԿՄԱ | ԽԱ | 46 | 18 | 17 | 35 | 26 |
1988-1989 | ԲԿՄԱ | ԽԱ | 23 | 9 | 9 | 18 | 18 |
1988-1989 | ԲԿՄԱ | ՍՍ | 7 | 2 | 3 | 5 | 7 |
1989-1990 | «Նյու Ջերսի Դևիլս» | ՀԱԼ | 72 | 8 | 34 | 42 | 52 |
1990-1991 | «Նյու Ջերսի Դևիլս» | ՀԱԼ | 67 | 3 | 16 | 19 | 62 |
1990-1991 | «Յուտիկա Դեվիլս» | ԱՀԼ | 1 | 1 | 1 | 2 | 0 |
1991-1992 | «Նյու Ջերսի Դևիլս» | ՀԱԼ | 70 | 3 | 23 | 26 | 108 |
1992-1993 | «Նյու Ջերսի Դևիլս» | ՀԱԼ | 76 | 4 | 23 | 27 | 158 |
1993-1994 | «Նյու Ջերսի Դևիլս» | ՀԱԼ | 52 | 1 | 14 | 15 | 30 |
1994-1995 | Սպարտակ | ՄՀԼ | 1 | 0 | 1 | 1 | 4 |
1994-1995 | «Նյու Ջերսի Դևիլս» | ՀԱԼ | 4 | 0 | 1 | 1 | 0 |
1994-1995 | «Դետրոյթ Ռեդ Ուինգս» | ՀԱԼ | 14 | 3 | 11 | 14 | 2 |
1995-1996 | «Դետրոյթ Ռեդ Ուինգս» | ՀԱԼ | 69 | 7 | 35 | 42 | 96 |
1996-1997 | «Դետրոյթ Ռեդ Ուինգս» | ՀԱԼ | 64 | 5 | 23 | 28 | 76 |
1997-1998 | «Դետրոյթ Ռեդ Ուինգս» | ՀԱԼ | 58 | 2 | 12 | 14 | 72 |
2009-2010 | ԲԿՄԱ | ՄԼ | 1 | 0 | 0 | 0 | 0 |
Համառոտագրման աղյուսակ
Հապավում | Առաջնություն |
---|---|
ԽԱ | ԽՍՀՄ առաջնություն |
ՍՍ | Սուպերսերիա |
ՀԱԼ | Հոկեյի Ազգային Լիգա |
ԱՀԼ | Ամերիկյան Ազգային Լիգա |
ՄՀԼ | Հոկեյի Միջազգային Լիգա |
ՄԼ | Հոկեյի Մայրցամաքային Լիգա |
Մրցաշրջան | Հավաքական | Մրցաշար | Խաղ | Տափօղակ | Փոխանցում | Միավոր | Տուգանք |
---|---|---|---|---|---|---|---|
1975 | ԽՍՀՄ | ԵԱ | 5 | 1 | 0 | 1 | 0 |
1975 | ԽՍՀՄ | ԱԱ | 4 | 0 | 0 | 0 | 11 |
1976 | ԽՍՀՄ | ԵԱ | 4 | 4 | 0 | 2 | 0 |
1977 | ԽՍՀՄ | ԱԱ | 7 | 3 | 2 | 5 | 4 |
1977 | ԽՍՀՄ | ԱԱ | 5 | 3 | 3 | 6 | 2 |
1978 | ԽՍՀՄ | ԱԱ | 7 | 3 | 5 | 8 | 6 |
1978 | ԽՍՀՄ | ԱԱ | 10 | 4 | 6 | 10 | 11 |
1980 | ԽՍՀՄ | ՕԽ | 7 | 5 | 4 | 9 | 10 |
1981 | ԽՍՀՄ | ԱԱ | 8 | 1 | 4 | 5 | 6 |
1981 | ԽՍՀՄ | ԿԳ | 7 | 1 | 7 | 8 | 10 |
1982 | ԽՍՀՄ | ԱԱ | 10 | 4 | 3 | 7 | 6 |
1982-1983 | ԽՍՀՄ | ՍՍ | 6 | 1 | 4 | 5 | 10 |
1983 | ԽՍՀՄ | ԱԱ | 10 | 3 | 7 | 10 | 8 |
1984 | ԽՍՀՄ | ՕԽ | 7 | 3 | 8 | 11 | 8 |
1985 | ԽՍՀՄ | ԱԱ | 10 | 6 | 7 | 13 | 15 |
1986 | ԽՍՀՄ | ԱԱ | 10 | 6 | 9 | 15 | 10 |
1987 | ԽՍՀՄ | ՍՍ | 2 | 0 | 1 | 1 | 2 |
1987 | ԽՍՀՄ | ԱԱ | 10 | 2 | 8 | 10 | 2 |
1987 | ԽՍՀՄ | ԿԳ | 9 | 2 | 5 | 7 | 9 |
1988 | ԽՍՀՄ | ՕԽ | 8 | 4 | 9 | 13 | 6 |
1989 | ԽՍՀՄ | ԱԱ | 10 | 2 | 4 | 6 | 17 |
1990 | ԽՍՀՄ | ԱԱ | 8 | 2 | 8 | 10 | 8 |
1991 | ԽՍՀՄ | ԱԱ | 10 | 3 | 1 | 4 | 4 |
1996 | ԽՍՀՄ | ԱԳ | 4 | 0 | 2 | 2 | 12 |
Համառոտագրման աղյուսակ
Հապավում | Մրցաշար |
---|---|
ԵԱ | Եվրոպայի առաջնություն |
ԱԱ | Աշխարհի առաջնություն |
ՕԽ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
ԿԳ | Կանադայի Գավաթ |
ՍՍ | Սուպերսերիա |
ԱԳ | Աշխարհի Գավաթ |
2002 թվականի ապրիլից մինչև 2004 թվականի մարտը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Պետական կոմիտեի նախագահ։
2003 թվականից - Ռուսաստանի Դաշնության I կարգի իրական պետական խորհրդական։
2004 թվականի մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հանդիսացել է ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության Դաշնային գործակալության ղեկավար։
2004 թվականի նոյեմբերից մինչև 2008 թվականի հոկտեմբերը ղեկավարել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Ռուսաստանի Դաշնության գործակալությունը։
2008 թվականի հոկտեմբերի 17-ին Պրիմորիեյի շրջանից ընտրվել է Դաշնային Խորհրդի անդամ։ 2008 թվականի հոկտեմբերի 27-ից ղեկավարում է Դաշնային Խորհրդի ֆիզիկական կուլտուրայի սպորտի և օլիմպիական շարժման զարգացման հանձնաժողովը։ Տեղական ինքնակառավարման հարցերով Դաշնային Խորհրդի հանձնաժողովի անդամ։ Երիտասարդության և զբոսաշրջության հարցերով Դաշնային Խորհրդի հանձնաժողովի անդամ։
2011 թվականի դեկտեմբերի 16-ից հանդիսանում է Դաշնային Խորհրդի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։
2012 թվականի հոկտեմբերին, սենատոր Իլյաս Ումախանովի և Վլադիմիր Ջաբարովի հետ միասին, նախաձեռնում են փոփոխություններ «Քաղաքացիության մասին» օրենքում։ Սենատորները առաջարկում էին թույլ տալ արտոնյալ պայմաններով ռուսական քաղաքացիություն ստանալ 18 տարին անց մարդկանց, որոնք կարող են ապացուցել, որ երբևէ նրանք կամ ուղղակի գծով նրանց նախնիները հանդիսացել են ԽՍՀՄ քաղաքացիներ, բնակություն են հաստատել Ռուսաստանի պետության, Ռուսաստանի հանրապետության, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության, ԽՍՀՄ կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում։
Սենատորների օրենսդրական նախաձեռնությունը լայն հասարակական անդրադարձ է առաջացնում լրատվամիջոցներում և ինտերնետում, քանի որ շատերը դա համարում էին Ռուսաստանում նախկին ԽՍՀՄ հանրապետություններից միգրանտների վերաբնակվելու հնարավորություն։ Համաձայն Լևադա կենտրոնի հետոզոտման, որը հրապարակվել է նոյեմբերի վերջին, Ռուսաստանի բնակչության 63 %-ը համարում է, որ միգրանտների քանակը պետք է կրճատվի, իսկ 71 %-ը, որ միգրանտները նպաստում են երկրում հանցագործության մակարդակի աճին, ընդ որում 67 %-ը ենթադրում են, որ միգրանտները զբաղեցնում են ռուսների աշխատանքային տեղերը։
Հոկտեմբերի վերջին Պետդումայի Սահմանադրական օրենսդրության հանձնաժողովը առաջարկում է օրենքում փոփոխությունները ընդունել առաջարկված տարբերակով, իսկ դեկտեմբերի սկզբին Պետդուման պետք է քննարկեր օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ։ Սակայն վերջին պահին Դումայի օրակարգից այն հանվում է և վերադարձվում հանձնաժողով՝ կրկնակի քննարկման։
Ինքը՝ Ֆետիսովը, իր նախաձառնությունը բացատրում է նրանով, որ հայրենակիցների վերաբնակեցման մասին օրենքը, որը ընդունվել է 2006 թվականին, ունի կոռուպցիոն բնույթ, իսկ բազմաթիվ ռուս երիտասարդներ ցանկություն ունեն հեռանալ արտասահման։
2013 թվականի սեպտեմբերին, ինտերնետային լրատվամիջոցներից մեկը, դիմում է Վերին պալատի անդամների եկամուտների և ծախսերի վերահսկողության Դաշնային Խորհրդի հանձնաժողովին, խնդրելով զբաղվել Ֆետիսովի կնոջ՝ 1051 քառակուսի մետր տարածքով, Մոսկվայի կենտրոնում գտնվող, չհայտարարագրված բնակարանի հարցով։ Մի շարք լրատվամիջոցներ հանձնաժողով ուղարկված դիմումը կապում են Ալեքսեյ Նավալնու բլոգին հարելու Ֆետիսովին ուղղված մեղադրանքների հետ։ Սակայն, սեփականության ստուգման արդյունքում, հանձնաժողովը չհայտնաբերեց փաստեր 2011 թվականի և 2012 թվականի հայտարարագրերում ոչ հավաստի տվյալների տրամադրման մասին։ Ֆետիսովը մեղադրանքներին պատասխանում է «Իտոգի» ամսագրին տված իր հարցազրույցում։
2015 թվականի մարտի 17-ին, Ալեքսեյ Նավալնու կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդը, լրատվություն է հրապարակում այն մասին, որ Ֆետիսովը Կիպրոսում տիրապետում է երեք օֆշորային հաշիվներով։ Համաձայն «Որոշ կարգի մարդկանց հաշիվներ (ավանդներ) բացելու և ունենալու, անձնական դրամական միջոցները և արժեքները Ռուսաստանի Դաշնության տարածքի սահմաններից դուրս գտնվող օտարերկրյա բանկերում պահելու, տիրելու և (կամ) օգտագործելու օտարերկրյա դրամական գործիքները արգելելու մասին» դաշնային օրենքի, Ֆետիսովը պետք է հեռացվի սենատորի պաշտոնից։
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյաչեսլավ Ֆետիսով» հոդվածին։ |
|