ԱՄՆ խոհանոց և Մեքսիկական խոհանոց | |
---|---|
Տեսակ | սննդատեսակ |
Ենթատեսակ | կերակուր, մատներով ուտվող կերակուր, Արագ սնունդ, Փողոցային սնունդ և լցոնած տափակ հաց |
Առաջացման երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Հիմնական | taco shell? և միս |
Tacos Վիքիպահեստում |
Տակո (իսպ.՝ taco), մեքսիկական ազգային խոհանոցին պատկանող ուտելիք, որը պատրաստվում է եգիպտացորենի կամ ցորենի ալյուրից պատրաստված լոշից և նրա մեջ փաթաթված միջուկից։ Տակոն կարող է պատրաստվել տարբեր միջուկներից, օրինակ՝ հորթի և խոզի մսից, հավի կրծքամսից, ծովամթերքից, բանջարեղենից և տարատեսակ պանիրներից։ Տակոն սովորաբար ուտում են առանց սպասքի՝ ձեռքերով, և որպես խավարտ օգտագործում են չիլի պղպեղ, ավոկադո, գուակամոլե, համեմ, լոլիկ, սոխ, հազար և այլն։
Անվան ծագումը հստակ հայտնի չէ և ծագումնաբանները բառի խոհարարական ծագման համար տեսական բացատրություններ են կիրառում։ Real Academia Española հրատարակիչը իր Իսպաներեն բառարան-ի մեջ գրում է, որ taco բառը նշանակում է մաիսի՝ եգիպտացորենի լոշի մեջ փաթաթած ուտելիք։
Taco բառի տեղական ծագման վարկածը նույնպես ապացուցված չէ։ Հնարավոր տարբերակներից նահուաթլ ցեղի "tlahco" բառը, որը նշանակում է «կես» կամ «մեջտեղ»՝ այն իմաստով, որ սնունդը տեղադրվում է լոշի մեջ տեղում։
Տակոն պատրաստել են դեռևս իսպանացիների՝ Մեքսիկա գաղթելուց առաջ։ Առկա են հնագիտական գտածոներ, որոնք վկայում են, որ Մեքսիկայում տեղաբնիկները կերել են ձկով փաթաթված տակո։ Իսպանացի կոնկիստադորների ժամանակակից Բեռնալ Դիաս Կաստիլյոն փաստում է, որ եվրոպացի եկվորներին առաջին անգամ տակո հյուրասիրվել է Կոյոական քաղաքում մի խնջույքի ժամանակ, որը Էռնան Կորտեսը կազմակերպել էր իր զինյալների համար։
Կախված լցոնի բաղադրությունից՝ տարբերում են տակոյի տարբեր տեսակներ․
ԱՄՆ-ում հոկտեմբերի 4-ը նշվում է որպես Տակոյի ազգային օր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակո» հոդվածին։ |
|