Տոմիսլավ I Tomislav | |
---|---|
Խորվաթիայի թագավոր | |
Իշխանություն | 910-928 թվականներ |
Թագադրում | 910 թվական, Հռոմի պապ Հովհաննես X-ի կողմից |
Հանձնում | 928 թվական |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | մոտ 928 |
Ազգություն | խորվաթ |
Հարստություն | Տրպիմիրովիչների հարստություն |
Նախորդ | Մունիցմիր
|
Տոհմ | Տրպիմիրովիչների արքայատոհմ |
միապետ | |
Հայր | ենթդ․ Մունիցմիր |
Հավատք | քրիստոնեություն |
Տոմիսլավ I (խորվ.՝ Tomislav I, անհայտ - մոտ 928), Խորվաթիայի թագավոր Տրպիմիրովիչների հարստությունից, որը կառավարել է երկիրը 910-928 թվականներին։ 910-925 թվականներին Տոմիսլավը ի սկզբանե զբաղեցրել է Խորվաթիայի իշխանի տիտղոսը, սակայն 925 թվականին թագադրվելով դարձել է Խորվաթական պետության առաջին բացարձակ միապետը։
Նրա կառավարման տարիներին խորվաթական դրոշի ներքո միավորվել են Դալմաթիան և Պանոնիան, որի արդյունքում մեծապես ընդարձակվել է պետության աշխարհագրական սահմանները։ Տոմիսլավ I-ի օրոք Խորվաթիայի թագավորությունը տարածվում էր Ադրիատիկից մինչև Դրավա, և Իստրիայից մինչև Դրինա։ Տոմիսլավը Խորվաթիայի թագավորությունը առժամանակ դարձնում է Բալկանյան թերակղզու ամենահզոր պետություններից մեկը։
Թոմիսլավ ընտանիքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Վերջինս, հավանաբար, իշխան Մունցիմիրի որդին էր։
Իր տիրապետության առաջին շրջանում արքայազն Տոմիսլավը հաջողությամբ կասեցնում է հունգարների ներխուժումը և ստիպեց նրանց նահանջել Դրավայի խորքերը։ Հունգարների նկատմամբ կարևոր հաղթանակից հետո Թոմիսլավն իրեն է վերապահում իր իշխանապետությանը միացնել պատերազմի արդյունքում իր տիրապետության տակ հայտնված հողերը։ Արդյունքում՝ դալմատյան և պոսավյան խորվաթներն առաջին անգամ միավորվում են մեկ պետության կազմում։ 925 թվականին տեղի է ունենում Խորվաթիայի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Թոմիսլավի թագադրումը որպես համախորվաթական պետության թագավոր։ Այդ օրը Հռոմի պապ Հովհաննես X-ը ճանաչում է Տոմիսլավի իշխանությունը և վերջինիս շնորհում «Rex Chroatorum» տիտղոսը։ Երկրի կառավարումը դյուրացնելու նպատակով Թամիսլավը այն բաժանում է 11 երկրամասերի։ Երկրամասերից յուրաքանչյուրում կար առնվազն մեկ պարսպապատված քաղաք։
Խորվաթիայի աստիճանական զարթոնքը հանգեցնում է տարածաշրջանում էական դիրք ունեց Բուլղարական առաջին կայսրության հետ առճակատման, որը Սիմեոն I-ի կառավարման տարիներին հասել էր իր հզորության գագաթնակետին։ Բուլղարների թշնամական վերաբերմունքը Տոմիսլավին ստիպում է դաշինք կնքել Բյուզանդական կայսրության հետ։ Խորվաթա-բյուզանդական դաշնագրով Բյուզանդիայի կայսրը ճանաչում էր Խորվաթիայի լիրիշխանությունը, իսկ Խորվաթիան իր հերթին պարտավորվում էր պայքար մղել Սիմեոն I-ի նվաճողական քաղաքականության դեմ։
926 թվականին բուլղարական բանակը սկսում է ասպատակել Խորվաթական թագավորության սահմանները։ Պատերազմն ընթանում է փոփոխական հաջողություններով, սակայն Բոսնիական բլուրների ճակատամարտում խորվաթներին հաջողվում է վճռական հաղթության հասնել հակառակորդի նկատմամբ։ Ըստ բյուզանդական աղբյուրների, մասնավորապես՝ կայսեր Կոնստանտին VII-ի կայսերական տրակտատի՝ այդ ժամանակաշրջանում Տոմիսլավ I-ը մարտադաշտ կարողանում էր դուրս բերել 100 հազար հետևակ և 60 000 հեծյալ, նավատորմում ուներ 80 մեծ և 100 փոքր նավ, այսինքն՝ Տոմիսլավի բանակը քանակապես գերազանցում էր բյուզանդական զինուժին։ 926 թվականին Աֆրիկայի ափերից դեպի հյուսիս ուղղությամբ դուրս են գալիս 30 նավեր, որի հրամանատարը սլավոն Սարիբն էր, հավանաբար՝ խորվաթ : Տոմիսլավ I-ի կառավարում է ցկյանս՝ մինչև 928 թվականը։ Արքայի մահվան հանգամանքների մասին ոչինչ հայտնի չէ անհայտ։ Գահի իրավահաջորդը Տոմիսլավն էր նրա կրտսեր եղբայր Տպիրիմ Երկրորդը ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմիսլավ I» հոդվածին։ |
|