Պապ (լատին․՝ papa, հուն․՝ πάππας pappas երեխաների լեզվով հայր), ամբողջ աշխարհի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ։ Կաթոլիկ եկեղեցում Հռոմի պապը համարվում է Պետրոս առաքյալի հետնորդը։ Ներկայիս Հռոմի պապն է Ֆրանցիսկոսը, որը ընտրվել է 2013 մարտի 13-ին՝ փոխարինելով Բենեդիկտոս XVI-ին։
Կաթոլիկ եկեղեցու հոգևոր և վարչական գերագույն առաջնորդը Հռոմի պապն է։ Կաթոլիկ եկեղեցու հոգևորականները կոչվում են կարդինալներ։ Նրանք են ընտրում Հռոմի պապին։ Հռոմի պապի նստավայրը` Վատիկանը, ինքնուրույն քաղաք-պետություն է, որի ղեկավարը նույնպես Հռոմի պապն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմի պապ» հոդվածին։ |
|