Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տրգու Մուրեշ | |||||
ռումիներեն՝ Târgu Mureș | |||||
| |||||
Երկիր | Ռումինիա | ||||
Հիմնադրված է | 1230 թ. | ||||
Մակերես | 66,96±0,01 կմ² | ||||
ԲԾՄ | 320 մետր | ||||
Բնակչություն | ▼116 033 մարդ (դեկտեմբերի 1, 2021) | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Փոստային դասիչ | 540003–540680 | ||||
Պաշտոնական կայք | tirgumures.ro | ||||
| |||||
Տրգու Մուրեշ (ռումիներեն՝ Târgu Mureș. tɨrɡu ˈmureʃ, գերմաներեն անվանումը՝ Neumarkt am Mieresch, հունգ.՝ Marosvásárhely ( )՝ Մարոշվաշարհեյ. /ˌtɜːrɡuː ˈmʊərɛʃ, ˌtɪər-/,), քաղաք Ռումինիայում՝ Տրանսիլվանիա պատմա-աշխարհագրական մարզում, Մուրեշ գետի ափին, որը մեծությամբ երկրորդ գետն է Ռումինիայում (Դանուբից հետո)։ Մուրեշ Ժուդեցի (շրջանի) վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 66,96 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 134.290 (այդ ցուցանիշով Ռումինիայի քաղաքների ցանկում գրավում է 16-րդ տեղը)։
Քաղաքի ռումիներեն ու հունգարերեն անվանումները թարգմանաբար նշանակում են շուկա Մուրեշի ափին, գերմաներեն անվանումը՝ նոր շուկա Մուրեշի ափին։
Քաղաքի ներկայիս տարածքում նախկինում սկյութական բնակավայր է եղել։ Ճիզվիտ քահանա Մարտին Շենտիվանին (1633-1708) 1699 թվականին գրած Dissertatio Paralipomenonica Rerum Memorabilium Hungariae աշխատության մեջ նշել է, որ բնակավայրը հիմնադրվել է 1230 թվականին և կրել է Asserculis անվանումը (Asserculis, hoc est Szekely Vasarhely, ինչը նշանակում է՝ Ասերկուլիս, այստեղ է շուկայի հրապարակը)։ Նրա ավելի ուշ՝ 1702 թվականին գրված Curiesiera et Selectiera Variarum Scienetiomm Miscellanea աշխատության մեջ դարձյալ հիշատակվել է բնակավայրը՝ Ասերկուլիս անվանումով։ 1616 թվականին Գաբրիել Բեթլենը թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ ստացած բնակավայրը հիշատակել է Marosvásárhely անվանումով։ Քաղաքի ռումիներեն Oșorhei անվանումն առաջացել է հունգարերեն Vásárhely-ից։
Գոյություն ունի բնակավայրի միջնադարյան պատմությանը կատարված ևս մեկ հին անդրադարձ. դա 1332 թվականի պապական գրանցամատյան է, որտեղ բնակավայրը լատիներեն հիշատակված է Novum Forum Siculorum, ավելի ուշ՝ 1349 թվականին՝ Sekulvasarhel (ժամանակակից հունգարերենով՝ Székelyvásárhely) անվանումով, որ նշանակում է Székelys-ի շուկա։ Հույն առևտրականներն այն անվանել են Ագրոպոլիս։
Տրանսիլվանիայի շատ քաղաքների պես՝ այս բնակավայրն էլ է հիմնականում ծառայել պաշտպանական նպատակների։ Առաջին եկեղեցին, որ կանգնած է եղել ներկայիս բերդի եկեղեցու տեղում, ավերվել է մոնղոլների արշավանքի ժամանակ։ Հետագայում՝ 200 տարուց ավելի ժամանակամիջոցում (1260-1446 թթ.) ֆրանցիսկյանները վերակառուցել են այն, բայց արդեն գոթիկա ոճով։
1405 թվականին Հունգարիայի Սիգիզմունդ Լյուքսեմբուրգցի թագավորը տոնավաճառներ կազմակերպելու իրավունք է շնորհել քաղաքին։ 1470 թվականին Մատիաշ Կորվի արքան Մարոշ Վաշարհեյլի (Marosvásárhely) քաղաքը հռչակել է թագավորական կեցավայր (ռեզիդենցիա)։ 1492 թվականին վոյեվոդա Իշտվան Բատորին այստեղ բերդ ու վանք է հիմնադրել։ 1600–1601 թվականներին Ջորջո Բաստայի զորքը պաշարել, գրավել ու ավերել է բերդը։
2011 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 127,8 հազար։
Երկար տարիներ բնակչության մեջ մեծամասնություն են կազմել հունգարները։ Ներկայումս նրանց ու ռումինների թվաքանակները մոտավորապես հավասար են։ 1952—1968 թվականներին քաղաքը եղել է Մուրեշ հունգարական ինքնավար մարզի մայրաքաղաքը։
Ստորև բերված են քաղաքի բնակչության ազգային կազմի կրած փոփոխությունները 1850-ից մինչև 2011 թվականն ընկած ժամանակաշրջանում.
Տարին | Ընդամենը բնակ. | Ռումիններ | Հունգարներ | Գերմանացիներ | Հրեաներ | Գնչուներ | Այլք |
---|---|---|---|---|---|---|---|
2002 | 149,577 | 75,317 | 69,825 | 275 | n.a. | 3,759 | 401 |
2011 | 134,290 | 69,702 | 60,669 | 202 | 68 | 3,110 | 235 |
Տրգու Մուրեշ (Elevation: 320 m or 1,050 ft)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 14.0 (57.2) |
19.0 (66.2) |
27.0 (80.6) |
32.5 (90.5) |
34.4 (93.9) |
35.3 (95.5) |
39.0 (102.2) |
38.5 (101.3) |
38.2 (100.8) |
31.5 (88.7) |
26.5 (79.7) |
18.3 (64.9) |
39 (102.2) |
Միջին բարձր °C (°F) | 0.6 (33.1) |
3.6 (38.5) |
9.9 (49.8) |
16.0 (60.8) |
21.0 (69.8) |
23.7 (74.7) |
25.2 (77.4) |
25.2 (77.4) |
21.7 (71.1) |
16.0 (60.8) |
8.4 (47.1) |
2.4 (36.3) |
14.48 (58.07) |
Միջին օրական °C (°F) | −3.9 (25) |
−0.9 (30.4) |
4.5 (40.1) |
10.0 (50) |
14.8 (58.6) |
17.7 (63.9) |
19.0 (66.2) |
18.7 (65.7) |
15.2 (59.4) |
9.8 (49.6) |
4.2 (39.6) |
−1.1 (30) |
9 (48.21) |
Միջին ցածր °C (°F) | −8.3 (17.1) |
−5.4 (22.3) |
−0.8 (30.6) |
4.0 (39.2) |
8.7 (47.7) |
11.7 (53.1) |
12.9 (55.2) |
12.3 (54.1) |
8.7 (47.7) |
3.6 (38.5) |
0.0 (32) |
−4.6 (23.7) |
3.57 (38.43) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −32.8 (−27) |
−32.0 (−25.6) |
−27.3 (−17.1) |
−7.5 (18.5) |
−1.6 (29.1) |
0.3 (32.5) |
4.6 (40.3) |
2.7 (36.9) |
−3.3 (26.1) |
−8.4 (16.9) |
−19.6 (−3.3) |
−25.9 (−14.6) |
−32.8 (−27) |
Տեղումներ մմ (դյույմ) | 31.0 (1.22) |
27.0 (1.063) |
27.0 (1.063) |
49.0 (1.929) |
73.0 (2.874) |
89.0 (3.504) |
84.0 (3.307) |
65.0 (2.559) |
45.0 (1.772) |
39.0 (1.535) |
35.0 (1.378) |
36.0 (1.417) |
600 (23.621) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 15 | 12 | 13 | 14 | 13 | 13 | 11 | 8 | 8 | 8 | 12 | 16 | 143 |
Միջ. անձրևոտ օրեր | 5 | 6 | 11 | 13 | 13 | 13 | 11 | 8 | 8 | 8 | 10 | 8 | 114 |
Միջ. ձնառատ օրեր | 11 | 8 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 11 | 38 |
Աղբյուր #1: Weatherbase.com | |||||||||||||
Աղբյուր #2: Climate-data.org |
Տրգու Մուրեշի քույր քաղաքներն են՝
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link), p 28
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրգու Մուրեշ» հոդվածին։ |
|