Ֆախիտա

Ֆախիտա
Մեքսիկական խոհանոց
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 Fajitas Վիքիպահեստում

Ֆախիտա (իսպ.՝ fajita), տեխաս-մեքսիկական խոհանոցի ուտեստ, որն իրենից ներկայացնում է տորտիլյայի (փափուկ ցորենի բլիթ) մեջ փաթաթած, գրիլի վրա տապակած կտրատած բանջարեղենների և մսի շերտեր։ Որպես մսամթերք հաճախ օգտագործում են տավարի միս, սակայն կարող է օգտագործվել նաև խոզի միս, հավի միս, երբեմն նաև ծովամթերքներ։ Մսի վրա հաճախ ավելացում են թթվասեր, գուակամոլե, սալսա, պիկո դե գալո, պանիր և լոլիկ։

Ի տարբերություն բուրիտոյի, որն արդեն իսկ մատուցում են խճողակով, ֆախիտայի խճողակը մատուցում են տորտիլյայից առանձին և յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ինչ պետք է փաթաթի իր տորտիլյայի մեջ։

Ուտեստը եկել է տեխաս-մեքսիկական սահմանին գտնվող Ռիո Գրանդեից, որտեղ ավելի վաղ ապրում էին կովբոյները։ Անասուններին մորթելուց հետո նրանց էր հասնում մսի մնացորդները։ Անունը ծագում է իսպ.՝ faja-ից (շերտ), որը նշանակում է ֆախիտայի համար մսի կտրատման ձև։

Պատմություն

Ֆախիտան մեքսիկական, տեխաս-մեքսիկական փաղաքշական տերմին է՝ տավարի ստոծանուց կտրատված շերտերը բնորոշելու համար (առավել տարածված մսի կտորը, որն օգտագործում են ֆախիտաս պատրաստելու համար)։ Ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի՝ ֆախիտա բառը տպագրությունում հայտնվել է 1971 թվականին («ֆախիտա» իսպաներենում նշանակում է շերտ կամ փոքրիկ գոտի, լատիներեն fascia՝ շերտ կամ զոլ)։ Չնայած որ ֆախիտան սկզբնական շրջանում պատրաստում էին տավարի ստոծանու մսի շերտերից, ներկայումս այն պատրաստում են տարատեսակ միջուկներով, ինչպիսիք են կանաչ, կարմիր, դեղին պղպեղները, սոխը, չիլին և հալապենյո պղպեղները։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Cynthia Holling-Morris, American Regional Cuisine, 2006, S. 292
  2. Virginia B. Wood, Fri., March 4, 2005. «Just Exactly What Is a Fajita?». www.austinchronicle.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Virginia B. Wood, Fri., March 4, 2005. «Just Exactly What Is a Fajita?». www.austinchronicle.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. Ayto, John. The diner's dictionary : word origins of food & drink. — 2nd ed. — Oxford: Oxford University Press, 2012. — 1 online resource с. — ISBN 978-0-19-174443-3, 0-19-174443-3 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
  5. Lisa Fain The Homesick Texan's Family Table: Lone Star Cooking from My Kitchen to Yours . — Potter/Ten Speed/Harmony/Rodale, 2014-04-01. — 532 с. — ISBN 978-1-60774-505-1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.