Ֆեթհի Օքյար | |
Կուսակցություն՝ | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն և Լիբերալ հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մանաստիրի ռազմական բարձրագույն դպրոց և Օսմանյան ռազմական քոլեջ |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | ապրիլի 29, 1880 |
Ծննդավայր | Պրիլեպ, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | մայիսի 7, 1943 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Անկարա, Թուրքիա կամ Ստամբուլ, Թուրքիա |
Թաղված | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ալի Ֆեթհի Օքյար (թուրքերեն՝ Ali Fethi Okyar, ապրիլի 29, 1880, Պրիլեպ, Օսմանյան կայսրություն - մայիսի 7, 1943, Անկարա, Թուրքիա և Ստամբուլ, Թուրքիա Ալի Ֆեթհի բեյ), թուրք պետական գործիչ և դիվանագետ, որը նույնպես ծառայել է որպես զինվորական սպա և դիվանագետ Օսմանյան կայսրության գոյության վերջին տասնամյակում։ Նա նաև Թուրքիայի երկրորդ վարչապետն էր (1924-1925) և Թուրքիայի խորհրդարանի երկրորդ նախագահը Մուսթաֆա Քեմալից հետո։
Ծնվել է չերքեզական կամ ալբանական ընտանիքում։
1913 թվականին նա միացել է միության և առաջադիմության կոմիտեին (վե թերաքքի ջեմիյեթի) և ընտրվել է կոմիտեի գլխավոր քարտուղար։ Նույն թվականին նշանակվել է դեսպան Բուլղարիայում, իսկ դիվանագիտական առաքելության ռազմական կցորդը Մուստաֆա Քեմալն էր։
1922 թվականի հոկտեմբերին նշանակվել է Թուրքիայի ներքին գործերի նախարար։
1924-1923 թվականներին և 1924-1925 թվականներին՝ Թուրքիայի վարչապետ։ Միաժամանակ այդ պաշտոնը համատեղել է երկրի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնի հետ (1924-1925)։
Այդ նշանակումների միջև ընկած ժամանակահատվածում եղել է Ազգային մեծ ժողովի նախագահ։
1925-1930 թվականներին եղել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը։ Նա Աթաթուրքին խնդրել է Յալովայում կայացած հանդիպման ժամանակ թույլ տալ ընդդիմադիր Լիբերալ Հանրապետական կուսակցություն հիմնել՝ Թուրքիայում Բազմակուսակցական ժողովրդավարության ավանդույթ ստեղծելու համար։ Սակայն երբ կառավարությունը նկատել է իսլամիստների և Աթաթուրքի բարեփոխումների հակառակորդների շրջանում այդ ընդդիմադիր կուսակցության աջակցությունը, այն հայտարարվել է անօրինական և փակվել էր, իրավիճակը նման է Առաջադիմական հանրապետական կուսակցությանը, որը 1924 թվականին գոյատևել է մի քանի ամիս։
1939-1941 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը։
W. F. Weiker, Political tutelage and decocracy in Turkey: the Free Party and its afternath, Leyde 1973.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեթհի Օքյար» հոդվածին։ |
|