Ատոմ Էգոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Արաբական Միացյալ Հանրապետություն |
Կրթություն | Թրինիտի քոլեջ և Mount Douglas Secondary School? |
Քաղաքացիություն | Կանադա |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, օպերատոր-բեմադրիչ, ռեժիսոր և մոնտաժող |
Ամուսին | Արսինե Խանջյան |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000382 |
egofilmarts.com |
Ատոմ Հովսեփի Էգոյանը (հուլիսի 19, 1960, Կահիրե, Արաբական Միացյալ Հանրապետություն), կանադահայ կինոռեժիսոր։
Ծնվել է 1960 թվականի հուլիսի 19-ին Կահիրեում, մեծացել՝ Արևմտյան Կանադայում։ Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Տորոնտոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել։ Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմով ճանաչման է հասել և քննադատների և հանդիսատեսների շրջանում։ Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ քառիցս մրցանակի արժանացել։ Կանադայի բարձրագույն կինոպարգևի՝ «Ջինի» յոթնյակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երևելի դեմքերից մեկը։ «Օրացույցը» (1993 թ.) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք։ 2004 թվականին «Ոսկե ծիրան» Գլխավոր մրցանակին է արժանացել Երևանի 1-ին միջազգային կինոփառատոնում։ 2010 թվականին եղել է Կաննի ԿՓ-ի «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը։
Ամենահայտնի ֆիլմերից է Արարատը (2002 թ.)։
Նրա կինը դերասանուհի Արսինե Խանջյանն է։
2011 թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատոմ Էգոյան» հոդվածին։ |
|