Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Արցախյան հակամարտություն, ազգային-քաղաքական հակամարտություն Հարավային Կովկասում ադրբեջանցիների և հայերի միջև։ Այն ուներ պատմական և մշակութային մեկդարյա արմատներ, սակայն նոր հրատապություն էր գտել վերակառուցման տարիներին (1987-1988)՝ Հայաստանում և Ադրբեջանում ազգային շարժումների կտրուկ աճի ֆոնին։ Հակամարտությունն ի սկզբանե դրսևորվում էր քաղաքացիական ակտիվ շարժմամբ, ապա և վերաճեց պատերազմի։ 1988 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկու հանրապետությունների բնակիչների մեծամասնությունը ներգրավված էր այս հակամարտության մեջ, ինչպես նշել է Ա.Ն. Յամսկովը, և այն վերածվել է «ազգամիջյան դիմակայության», որը միայն ժամանակավորապես դադարեցվել էր Սպիտակի երկրաշարժի պատճառով։ Խորհրդային ղեկավարության անպատրաստությունը համարժեք քաղաքական գործողությունների համար` սրված էթնիկական կռիվների համատեքստում, ձեռնարկված միջոցների անհամապատասխանությունը, կենտրոնական իշխանությունների կողմից ճգնաժամային իրավիճակի ստեղծման հարցում Հայաստանի և Ադրբեջանի հավասար մեղավորության հայտարարելը հանգեցրին երկու հանրապետություններում արմատական հակակոմունիստական ընդդիմության ի հայտ գալուն և ամրապնդմանը։
1991-1994 թվականներին այս առճակատումը հանգեցրեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից որոշ տարածքների վերահսկողության համար։ Ռազմական առճակատման առումով դրան գերազանցեց միայն չեչենական հակամարտությունը։ Սանտե Կորնելը նշել է, որ «Կովկասյան բոլոր հակամարտություններից, ղարաբաղյան հակամարտությունն ունի ամենամեծ ռազմավարական և տարածաշրջանային նշանակությունը։ 1990-ականների վերջին ղարաբաղյան հակամարտությունը նպաստեց Կովկասում և դրա շուրջ պետությունների հակառակ խմբավորումների ձևավորմանը»։
1994 թվականի մայիսի 5-ին ստորագրվեց հրադադարի և զինադադարի մասին Բիշքեկյան արձանագրությունը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների միջև։ Ինչպես գրել է Գալինա Ստարավոյտովան, «միջազգային իրավունքի տեսանկյունից, այս հակամարտությունը հակասությունների օրինակ է երկու հիմնական սկզբունքների միջև. մի կողմից ՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ մյուս կողմից ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, որի համաձայն հնարավոր է միայն սահմանի խաղաղ փոփոխություններ»։
Հայկական լեռնաշխարհի տարածքում առաջին քաղաքակրթություններն առաջացել են մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներում (պղնձի-քարի դար և բրոնզի դար)։ Տարածաշրջանի արևելքում՝ Կուր և Արաքս գետերի միջև, ձևավորվում է բրոնզեդարյան մշակույթ, որն ընդգրկում է գրեթե ամբողջ Հարավային Կովկասը (մ.թ.ա. 3400-2000 թվականներ)։ 1-ին հազարամյակում տարածաշրջանի մի մասը ժամանակավորապես միավորվում է Վանի թագավորության կազմում, որի կործանումից հետո ստեղծվում է համահայկական առաջին պետությունը։ Մոտավորապես նույն ժամանակաշրջանում ձևավորվում է նաև Ատրպատական պետությունը՝ Արաքս գետից հարավ։ Մ.թ.ա. 4-րդ դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո, Հայկական լեռնաշխարհում առաջանում է հայկական երկու պետություն՝ Մեծ Հայք և Փոքր Հայք։ Դրանցից առաջինի մեջ էր մտնում ժամանակակից Արցախի հանրապետության տարածքը՝ իր գրեթե այդպիսի սահմաններով՝ որպես «Արցախ նահանգ»։ Այդ տեսքով այն մնում է Հայաստանի կազմում մինչև մ.թ. 387 թվականը։ Օտարալեզու աղբյուրներում հանդիպում է նաև «Օրխիստենե» անվանումը։
Մ.թ.ա. 2-րդ դարում Կուր գետից արևելք ձևավորվել էր Աղվանքը՝ որպես կովկասյան 26 ցեղերից բաղկացած ցեղապետություն։ Ժամանակի ընթացքում այն ընդունում է քրիստոնեություն, կապեր հաստատում հարևան Վիրքի և Մեծ Հայքի հետ։ Դրա կենտրոնն է դառնում Կապաղակ (Գաբալա) բնակավայրը։ 387 թվականին տեղի է ունենում Հայաստանի առաջին բաժանումը երկու կայսրությունների՝ Հռոմի և Պարսկաստանի միջև։ Մեծ Հայքի հիմնական տարածքը, ինչպես նաև Վիրքը և Աղվանքը անցնում են Պարսկաստանին, որի ներսում դրանք ենթարկվում են սահմանային փոփոխությունների։ Վրաց մարզպանությանը կցվում է հայկական Գուգարք նահանգը, իսկ Աղվանից մարզպանությանը՝ Ուտիքը և Արցախը։ Վերոհիշյալ Ատրպատական պետությունը, որը վաղուց գտնվում էր Պարսկաստանի կազմում, նույնպես ստանում է վարչական միավորի կարգավիճակ. դրան կցվում են Փայտակարան և Պարսկահայք նահանգների տարածքների մեծ մասը։
7-րդ դարի կեսերից մինչև 9-րդ դարի վերջը Հայկական լեռնաշխարհը և շրջակա հարևան տարածքները գտնվել են Արաբական խալիֆայության տիրապետության տակ։ Ընդ որում, Արաքսից հարավ ընկած իրանախոս Ատրպատականը (Ատրփայագան) վերանվանվում է «Ազարբայեջան»՝ արաբերենում համապատասխան հնչյունների բացակայության պատճառով, իսկ մնացած տարածքները՝ Արմինիա։ Դրա կազմում էր Աղվանքը՝ Ուտիքի և Արցախի հետ միասին (առաջին Արմինիա կամ Առան), Վիրքը՝ Գուգարքի և Տայքի հետ միասին (երկրորդ Արմինիա կամ Գուրջան), Մեծ Հայքի մյուս նահանգները (երրորդ Արմինիա)։ Արաբական մատենագրության մեջ դրանք հայտնի էին որպես Պարտավի (Բարդա), Տփղիսի (Թիֆլիս) և Դվինի ամիրայություններ։ 850-855 թվականների Արմինիայի ապստամբությունից որոշ ժամանակ իրենց անկախությունն են վերականգնում Վրաց և Հայոց պետությունները, իսկ Աղվանքը վերանում է պատմության ասպարեզից։ Արցախը դարձյալ ընդգրկվում է Հայաստանի կազմում՝ որպես Խաչենի իշխանություն։
11-րդ դարի կեսերից Մերձավոր Արևելքում նվաճողական արշավանքներ են սկսում թյուրքալեզու մի քանի ցեղեր, որոնցից առաջիններն էին սելջուկները։ Նրանց կայսրության սահմանները ձգվեցին Միջին Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Այդ և այլ ցեղերի արշավանքների արդյունքում մեծաքանակ թյուրքալեզու բնակչություն հաստատվեց Միջագետքում, Հայկական լեռնաշխարհում ու Իրանում։ Իրանալեզու ատրպատականցիները (ազարիներ), կորցրին իրենց մայրենի ազարերենը և սկսեցին խոսել թյուրքերեն։ Դրան հակառակ՝ Արաքսից հյուսիս ընկած տարածքները միավորվեցին Վրաց թագավորության, ապա և Զաքարյան իշխանապետության կազմում։ Կարճ ժամանակ անց տարածաշրջանը գրավեցին թյուրքալեզու այլ ցեղեր՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենները, օղուզները, և այլն։ 16-րդ դարի ընթացքում Մերձավոր Արևելքը բաժանվեց երկու թյուրքալեզու տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Վարչական միավորների ղեկավարներ նշանակվեցին թյուրքալեզու փաշաներ և խաներ, որոնց ենթարկվում էին բեյերն ու բեկերը։ Իրենց իշխանությունը մասնակիորեն պահպանել էին վրացի իշխանները և հայ մելիքները, առաջ էր եկել քուրդ աղաների խավը։
17-րդ դարում Արևելյան Հայաստանը բաժանված էր երեք կուսակալությունների՝ Երևանի, Ղարաբաղի ու Թավրիզի միջև։ Նորահայտ Ղարաբաղ անվանումը բաղկացած էր երկու բառից՝ ղարա (թուրքերեն՝ սև), բաղ (պարսկերեն՝ այգի)։ Ըստ երևույթին, այն եզակի էր իր անվամբ. չէր կոչվում քաղաքի անունով, որտեղ նստում էր պարսից շահի նշանակած կուսակալը։ Ղարաբաղի սահմանների մեջ էին մտնում Սյունիքի ու Արցախի մելիքությունները, ինչպես նաև Ուտիքում հաստատված մի քանի թյուրքալեզու ցեղեր։ Կենտրոնը Գանձակ քաղաքն էր։ Առանձնահատուկ դիրք ունեին հատկապես Արցախի հայ մելիքները, որոնք միջնադարյան Խաչենի իշխանության իրավահաջորդներն էին։ 18-րդ դարի երկրորդ կեսին, Պարսկաստանում սկսած քաղաքական անիշխանության ժամանակ, վերացած կուսակալությունների տեղում ի հայտ եկան բազմաթիվ խանություններ՝ Երևան, Նախիջևան, Ղարաբաղ, Գանձակ, Խոյ, Մակու, Ղարադաղ, Ուրմիա։ Ղարաբաղի խանության մեջ մտան ժամանակակից Սյունիքի մարզը, Արցախի Հանրապետությունը, պատմական Ուտիքի հարավը։ Կենտրոնը դարձավ Շուշիի բերդը, որի շուրջ սկսեց քաղաք ձևավորվել։ Ղարաբաղն ունեցավ երկու խան՝ Փանահ Ալի (1747-1763) և Իբրահիմ Խալիլ (1763-1806)։ Ռուս-պարսկական պատերազմի (1804-1813) ընթացքում վերացավ Ղարաբաղի խանությունը, իսկ հաջորդ պատերազմի արդյունքում Արաքս գետը դարձավ Պարսկաստանի և Ռուսաստանի սահման՝ Իրանի ներսում թողնելով Ատրպատական-Ազարբայեջանը։
19-րդ դարում մեծաքանակ թյուրքալեզու ցեղեր, չնայած նրանց զանգավածային արտագաղթին, շարունակում էին բնակվել Հարավային Կովկասում։ 1868 թվականին ստեղծվեց Ելիզավետպոլի նահանգը, որը կիսով չափ բնակեցված էր հայերով, մյուս կեսը հայտնի էր որպես «կովկասյան թուրքեր» կամ «կովկասյան թաթարներ»։ Արցախը ամփոփված էր Շուշիի գավառի լեռնային հատվածում, որը հետագայում բաժանվեց երեք մասի՝ Ջաբրայիլ, Շուշի և Ջևանշիր։ Դաշտային հատվածի հետ միասին, որտեղ բնակվում էին գերազանցապես թյուրքալեզու ցեղեր, այդ երեք գավառներն ունեին 277.850 բնակիչ (1897), որից 109.250 հայ, 164.098 կովկասյան թաթար։ Հայ-թաթարական խառը բնակչությամբ նահանգը 20-րդ դարի սկզբին դարձավ միջէթնիկական բախումների օջախ, ինչը կասեցրեց ռուսական հեղափոխության տարածումը Հարավային Կովկասում։
1917 թվականին կայսերական Ռուսաստանում տեղի էին ունեցել փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունները, որոնց արդյունքում երկիրն անցել էր բոլշևիկ կոմունիստների կառավարման տակ։ Տերության ծայրագավառներում սկսել էին ազգային-ազատագրական շարժումներ, հիմնադրվել նոր պետություններ։ Դրանք բոլորը, բացի Լեհաստանից և Ֆինլանդիայից, վերստին անցան Խորհրդային Ռուսաստանի վերահսկողության տակ քաղաքացիական պատերազմում (1917-1922/23) բոլշևիկների լիակատար հաղթանակից հետո միայն։ Արդյունքում ստեղծվեց Խորհրդային Միությունը։
1917 թվականի վերջին Հարավային Կովկասը բաժանված էր 6 մասի (Թիֆլիսի, Քութայիսի, Բաքվի, Երևանի, Ելիզավետպոլի նահանգներ և Կարսի մարզ)։ Արցախը և Սյունիքն ամփոփված էին Ելիզավետպոլի նահանգի կազմում։ 1917 թվականի դեկտեմբերի 16-ին Շուշիում ստեղծվեց Հայոց ազգային խորհուրդ։ 1918 թվականին հայերն ու կովկասյան թաթարները, չնայած մեկ տասմանյակ առաջ տեղի ունեցած արյունալի դեպքերին, որոշեցին ձևավորել համատեղ կոմիտե, որը փոխարինելու էր Գավառական գործադիր խորհրդին։ Նրանցից ընտրվեցին կոմիտեի յոթական անդամներ, իսկ նախագահի պաշտոնը վստահվեց չեզոք մարդու և երկու ժողովուրդների կողմից հարգված, վրացի հաշտարար միջնորդ Իոսիֆ Կոբիևին։ Այս կարգավիճակը տևեց մինչև մարտ-ապրիլի թուրքական զորքերի ներխուժումն Անդրկովկաս։ 1918 թվականի ապրիլի 2-6-ը Շուշիում տեղի էր ունեցել հայ-թաթարական առաջին համագումարը հավասար` 45-ական պատգամավորների մասնակցությամբ։ Կարճ ժամանակ անց հիմնադրվեցին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները։ Ադրբեջանի մայրաքաղաք դարձավ Ելիզավետպոլը (Գյանջա). թաթարները նահանգի ամբողջ տարածքին տիրելու հավակնություն ներկայացրին։ Նրանց աջակցեցին օսմանյան զորքերը՝ Նուրի փաշայի գլխավորությամբ։ Հայ-թաթարական մեկ այլ համագումար մայիսի 29-ին տեղի ունեցավ Ասկերանում, երբ հռչակվել էին երեք անդրկովկասյան հանրապետությունները, որի լուրը համագումարը հավանաբար դեռ չուներ։
Հունիսի 27-ից հուլիսի 1-ը տեղի ունեցավ Գյոյչայի ճակատամարտը (Շամախի), որում հաղթանակ տանելուց հետո թուրքերը շարժվեցին կոմունիստական Բաքու։ Դրան ի պատասխան՝ հուլիսի 22-ին Շուշիում հրավիրված արցախահայության առաջին համագումարն Արցախը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ղարաբաղի ազգային խորհուրդ և կառավարություն՝ կազմված 7 հոգուց։ Հուլիսի 24-ին ընդունվեց Ղարաբաղի կառավարության հռչակագիրը։ Հուլիսի կեսերին, երբ զորավար Անդրանիկ Օզանյանը դադար էր առել Գողթնում, ժամանեց Ղարաբաղի Ազգային խորհրդի պատվիրակ Արշակ Շիրինյանը` զորավարին առաջարկելով իր զորամասով անցնել Ղարաբաղ և մնալ այնտեղ` խոստանալով հոգալ զորամասի բոլոր կարիքները։ Անդրանիկը մերժեց` վկայակոչելով Նախիջևանի հայության ավելի վատ վիճակը։ Շուտով սկսվեցին հայ-թուրքական բախումները. հայերը պարտվեցին։ Գաղթեցին հայկական Կզնուտ, Ղազանչի, Ապրակունիս հայկական գյուղերը, Նախիջևանի և Ջուլֆայի հայությունը` միանալով Անդրանիկին և թրքահայ գաղթականությանը։ Անդրանիկը, զորամասը և գաղթականությունը հուլիսի 26-ին հասան Կապան, իսկ օգոստոսի 3-ին` Գորիս։
1918 թվականի օգոստոսի 26-ից սկսած տեղի ունեցան մարտեր Բաքվի համար։ Զորահրամանատար Նուրի փաշան վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի ազգային խորհրդին, սակայն սեպտեմբերի 6-ին հրավիրված արցախահայության 2-րդ համագումարը մերժեց թուրքական հրամանատարության և մուսավաթական կառավարության պահանջը։ Սեպտեմբերի 13-ին օսմանյան և մուսավաթական ջոկատները կազմակերպեցին Բաքվի հայերի կոտորած, սպանեցին 10 հազար մարդու։ Հաջորդ օրը քաղաքը վերջնական հայտնվեց նորաստեղծ Ադրբեջանի հսկողության տակ։ Սեպտեմբերի 15-ին անգլիացիները ևս լքեցին դիրքերը և նավերով հեռացան Էնզելի. հետագայում նրանք վերադարձան գեներալ Վիլյամ Թոմսոնի գլխավորությամբ, երբ արդեն դաշնակիցները հաղթել էին առաջին աշխարհամարտում։ Թուրքական զորքերի հրամանատարությունը դարձյալ զինափափվելու վերջնագիր հղեց Ղարաբաղի կառավարությանը։ 1918 թվականի սեպտեմբերի 17-ին հրավիրված արցախահայության երրորդ համագումարը դարձյալ մերժեց թուրքերին։
Ջամիլ Ջևադ բեյն Արցախի հայությունից պահանջեց զենքները հանձնել և հպատակություն հայտնել Ադրբեջանին։ Աղդամ եկավ Նուրի փաշան, ով իր հետ Գյանջայից բերել էր Սերգեյ Տեր-Իսրայելյանին և Լևոն վարդապետին։ Նրանք պետք է արցախցիներին հորդորեին և համոզեին զենք չբարձրացնել թուրք-թաթարական ուժերի դեմ, այլ հարցերը կարգավորել փոխադարձ պայմանավորվածության հիմքով, որպեսզի «Գանձակի և նրա լեռնային շրջանի հայության կյանքն ու գույքը ևս չենթարկվեն վտանգի»։ Թուրքերն առանց կռվի մտան Շուշի։ Հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարից հետո օսմանյան զորքերը հեռացան Կովկասից. անգլիական բանակը վերականգնեց 1914 թվականի սահմանները։ Դեկտեմբերի 1-ին Թոմսոնը և Ադրբեջանի վարչապետ Խան Խոյսկին զորավար Անդրանիկ Օզանյանից պահանջեցին դադարեցնել առաջխաղացումը։ Անդրանիկը Վարանդայի, Դիզակի, Խաչենի և Ջևանշիրի զինվորական հրամանատարներին, բոլոր կոմիսարներին և արցախահայությանը հրահանգեց «թուրքերի ու թաթարների դեմ պատերազմական գործողությունները դադարեցնել հրամանն ստանալուն պես», քանի որ այդպես են պահանջում դաշնակիցները՝ հակառակ դեպքում կատարված բոլոր թշնամական գործողությունները կարող են վատ անդրադառնալ հայկական հարցի լուծման վրա։ Անդրանիկն իր ուժերով նահանջեց Գորիս։
1919 թվականի հունվարի 15-ին ադրբեջանական կառավարությունը «անգլիական հրամանատարության գիտությամբ» Խոսրով բեկ Սուլթանովին նշանակեց Ղարաբաղի գեներալ-նահանգապետ՝ միաժամանակ վերջնագիր ներկայացնելով Ղարաբաղի ազգային խորհրդին՝ Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջով։ Փետրվարի 19-ին Շուշիում գումարվեց արցախահայության չորրորդ համագումարը, որը մերժեց Ադրբեջանի վերջնագիրը և բողոքել Սուլթանովին գեներալ-նահանգապետ նշանակելու համար։ Բրիտանական առաքելությունը հանդես եկավ պաշտոնական ծանուցմամբ, որտեղ հայտարարեց «...բրիտանական հրամանատարության համաձայնությամբ դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովը ժամանակավոր նշանակվեց Զանգեզուրի, Շուշիի, Ջիվանշիրի և Ջեբրայիլի գավառների գեներալ-նահանգապետ։ Բրիտանական առաքելությունն անհրաժեշտ համարեց վերստին հավաստելու, որ նշված մարզերի պատկանելությունն այս կամ այն միավորին որոշվելու է խաղաղության կոնֆերանսում»։ Հունիսի 12-ին անգլիական զորքերը հեռացան Ղարաբաղ-Զանգեզուրից. այդ ընթացքում տեղի ունեցան արցախահայության ևս երկու համագումարներ։ Օգոստոսի 13-ին հրավիրված արցախահայերի յոթերորդ համագումարն օգոստոսի 22-ին ստորագրեց համաձայնագիր, ըստ որի՝ մինչև Փարիզի հաշտության խորհրդաժողովում հարցի վերջը, լուծումն Արցախն իրեն ժամանակավորապես համարում է Ադրբեջանի տարածք։
1920 թվականի փետրվարի 19-ին Սուլթանովը նորից դիմեց Ղարաբաղի ազգային խորհրդին՝ «Ղարաբաղը վերջնականապես Ադրբեջանին միացնելու հարցի անհապաղ լուծման» պահանջով։ 1920 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ը տեղի ունեցավ Արցախահայության ութերորդ համագումարը, որը մերժեց Սուլթանովի այդ պահանջը ևս։ Միևնույն ժամանակ Ղարաբաղի հայերն ինքնապաշտպանության նպատակով մարտի 22-ի՝ լույս 23-ի գիշերը դիմեցին զինված ապստամբության։ Տեղի ունեցավ Շուշիի հայ բնակչության ջարդը, որին զոհ գնացին 20 հազար հայ։ Կոտորածից հետո Սուլթանովը հեռացավ Շուշիից։ Մարտերը շարունակվեցին մինչև ապրիլի 13-ը։ Դրոյի (Դրաստամատ Կանայան) հրամանատարությամբ Հայաստանի Հանրապետությունից օգնության հասան ապստամբներին և Արցախից դուրս քշել թշնամու զորքը։ 1920 թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցավ արցախահայության իններորդ համագումարը, որն Արցախը հռչակեց Հայաստանի անբաժան մաս։
Թուրքական արշավանքն Անդրկովկաս 1918 թվականին | Ադրբեջանի տարածքային պահանջներ | Հայաստանի տարածքային պահանջներ | Պետական սահմանները 1919 թվականին |
1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվեցին խորհրդային կարգեր, Նարիման Նարիմանովը ստանձնեց Հեղկոմի ղեկավարի պաշտոնը։ Ապրիլի 29-ին մուսավաթական Սուլթանովն իրեն հայտարարեց Ղարաբաղի Հեղկոմի նախագահ և տեղի հայ ղեկավարներին նամակով տեղեկացնում, թե Ղարաբաղը ևս խորհրդայնացվել է և Խորհրդային Ադրբեջանի մաս է կազմում։ Ադրբեջանին Անգլիայի փոխարեն սատարում էր Խորհրդային Ռուսաստանը։
1920 թվականի նոյեմբերի 29-ին խորհրդային կարգեր հաստատվեցին նաև Հայաստանում, ինչի առթիվ Նարիման Նարիմանովը Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը հայտարարեց Հայաստանի մաս։ 1921 թվականին, սակայն, Արցախը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին։ 1923 թվականին հուլիսի 7-ին դրա տարածքների մի մասի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ Ստեփանակերտ կենտրոնով։ Ինչպես նշում է Գալինա Ստարավոյտովան, ԼՂԻՄ-ի վարչական սահմանները չեն համընկնում էթնիկ սահմանների հետ և ԼՂԻՄ-ին սահմանակից Ադրբեջանի ԽՍՀ երկու շրջաններում (Շահումյան և Խանլար), էթնիկ մեծամասնությունը հայեր էին:Նախկին Ելիզավետպոլի նահանգի երկու գավառներ (Ղազախ՝ Տավուշի մարզ, Զանգեզուր՝ Սյունիքի մարզ) հիմնականում մնացին Հայաստանի կազմում։ 1937 թվականի Ադրբեջանի ԽՍՀ Սահմանադրությունը հռչակեց հայոց լեզուն որպես Լեռնային Ղարաբաղի դատական գործընթացների լեզու՝ ապահովելով նաև հայերեն լեզվով հրատարակումը ԼՂԻՄ աշխատողների տեղակալների խորհրդի որոշումներից և կարգադրություններից։ Ստեփանակերտում լույս են տեսել «Սովետական Ղարաբաղ» և «Մետաքսագործ» հայերեն թերթերը։ 1932 թվականից գործում էր Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը։ ԼՂԻՄ բոլոր ղեկավարները եղել են հայեր. նրանք այդ պաշտոնում մնացել են մի քանի ամսից մինչև 4-5 տարի։ Առավել երկար են կառավարել Եղիշե Գրիգորյանը (1952-1958), Գուրգեն Մելքումյանը (1962-1973), Բորիս Կևորկովը (1973-1988)։ Վերջին երկուսի օրոք ադրբեջանցիների թիվն Արցախում կտրուկ աճել է՝ 18.000-ից հասնելով 41.000-ի, երբ հայ բնակչությունը 110.000-ից հասել էր 145.000-ի։ Մարզի իրավական կարգավիճակը որոշվել է 1981 թվականի հունիսի 16-ին Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին» օրենքով։ 1960-ականներին ԼՂԻՄ-ում սոցիալ-տնտեսական լարվածությունը մի քանի անգամ վերաճեց անկարգությունների։ Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունը մեղադրվում էր ԼՂԻՄ տնտեսական խտրականության, ինչպես նաև ինքնավար շրջանի ժողովրդագրական կառուցվածքի փոփոխության փորձերի մեջ (2002 թվականին Հեյդար Ալիևը հարցազրույցում հաստատեց, որ զբաղեցնելով Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը (1969-1982)) , նա վարում էր մի քաղաքականություն, որն ուղղված էր տարածաշրջանում ժողովրդագրական հավասարակշռության փոփոխությանը `հօգուտ ադրբեջանցիների)): Եթե ղարաբաղահայությունը զգում էր, որ ոտնահարված են Ադրբեջանի տարածքում առկա մշակութային և քաղաքական իրավունքները, ապա ղարաբաղցի ադրբեջանցիները հանդես են գալիս հայ ազգային մեծամասնության կողմից խտրական մեղադրանքներով ՝ ԼՂԻՄ տարածքում։ Ըստ Դմիտրի Ֆուրմանի ՝ ղարաբաղահայության իրավիճակը ավելի լավ էր, և նրանք ավելի շատ իրավունքներ ունեին, քան Հայաստանի տարածքում կոմպակտ ապրող ադրբեջանցիները, որոնք չունեին իրենց ազգային ինքնավարությունը։
Ինչ վերաբերում է Ելիզավետպոլի և Ղազախի գավառներին, ապա դրա հայաբնակ բոլոր տարածքները՝ Գետաբեկի, Դաշքեսանի, Թովուզի, Ղազախի, Շահումյանի, Շամքորի, Խանլարի շրջանները, մնացին Ադրբեջանի կազմում ուղղակիորեն։ Նույն ճակատագրին արժանացան նաև Լաչինի և Քելբաջարի շրջանները, որտեղ ստեղծվեց Կարմիր Քուրդիստանը (1923-1929). շրջանները բնակեցվեցին մուսուլմաններով, հայ բնակչության մի ստվար մաս այդտեղից հեռացավ դեպի Խորհրդային Հայաստան։ 1924 թվականին ստեղծվեց մեկ այլ ինքնավար միավոր՝ Նախիջևանի ԻԽՍՀ։ Վերջինս ցամաքային սահման ուներ միայն ՀԽՍՀ հետ, իսկ Արաքս գետով բաժանվում էր Իրանից։ 1930 թվականին Թուրքիան Իրանից գնեց ութ կիլոմետրանոց նեղ հատված, որով սահմանային կապ ունեցավ Նապիջևանի հետ։ Ինքնավար հանրապետության բոլոր ղեկավարները, բացառությամբ մի քանի ամիս կառավարած Վասիլի Վոլկովից (1929), եղել են ադրբեջանցիներ։ 65 տարվա ընթացքում՝ մինչև արցախյան շարժումը, ավելի քան 40 հազարանոց հայ բնակչության (1918) քանակը 11 հազարից իջավ երկու հազար մարդու, իսկ ադրբեջանցիների թիվը 80 հազարից հասավ մոտ 300 հազարի։
1987 թվական
1988 թվական
1989 թվական
1990 թվական
1991 թվական
1992 թվական
1993 թվական
1994 թվական
Շարժման սկզբից հիմնախնդիրն ստացել է միջազգային բնույթ։ Իրանից և Ռուսաստանից բացի՝ 1992 թվականից հակամարտության կարգավորման միջնորդի դեր է ստանձնել նաև ԵԱՀԿ-ն։ 1991 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բորիս Ելցինն ու Նուրսուլթան Նազարբաևը հանդես են եկել միջնորդական նախաձեռնությամբ։ 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ նախարարների խորհրդի մակարդակով որոշվել է ստեղծել Մինսկի խումբ՝ հակամարտող կողմերի միջև բանակցություններ վարելու և Մինսկի համաժողովի հրավիրումը նախապատրաստելու համար։ 1992 թվականի մայիսի 8-ին Թեհրանում ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների ու ԻԻՀ-ի համատեղ կոմյունիկե։ Սակայն տարածաշրջանում ռազմական գործողությունների ուժգնացման, հանդիպմանը Արցախի ներկայացուցիչների բացակայության պատճառով և Շուշիի ազատագրման հետևանքով ձեռք բերված պայմանավորվածությունները չեն իրականացվել։
1992 թվականի ամառվանից մինչև 1994 թվականի մայիսը բազմաթիվ փորձեր են արվել զինադադար հաստատելու ուղղությամբ, և այդ առումով, ՌԴ միջնորդությամբ և հակամարտության կողմերի ուղիղ բանակցությունների արդյունքում հաստատված զինադադարը, բանակցային գործընթացի խոշոր նվաճումն էր։ 1994 թվականի դեկտեմբերի 5-ին Բուդապեշտի գագաթնաժողովում ստեղծվել է Մինսկի խմբի և Մինսկի համաժողովի համանախագահության ինստիտուտը։ 1995 թվականի հունվարի 6-ին Ռուսաստանը Շվեդիայի հետ միասին դառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, իսկ փետրվարի 4-ին ԵԱՀԿ հովանու ներքո, համանախագահների առաջարկով, Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև կնքվեց միջադեպեր լուծելու համաձայնագիր։ Մարտի 31-ի ԵԱՀԿ ավագների խորհրդի փաստաթղթում առաջին անգամ ԼՂՀ-ն նշվել է որպես հակամարտության կողմ։ Հիմնախնդրի լուծման համար առաջարկվել է մի քանի տարբերակ։
Ի սկզբանե ձևավորվել է հակամարտության կարգավորման 2 մոտեցում՝ փուլային և փաթեթային լուծում։ Փուլային լուծման տրամաբանությունը ենթադրում է համաձայնության ձեռքբերում Արցախի կարգավիճակին չառնչվող հարցերում։ Մինչև 1995 թվականի վերջը գործընթացում գերիշխել է այդ մոտեցումը, և հակամարտության կողմերը բանակցել են զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական մեծ համաձայնագրի կնքման շուրջ։
Ըստ փուլային տարբերակի՝ առաջին փուլում Ղարաբաղից դեպի արևելք և հարավ ընկած ներկայի շփման գծերի վրա տեղակայված ուժերը կհեռացվեն` հատկապես հաշվի առնելով Բարձր մակարդակի ծրագրավորման խմբի (ԲՄԾԽ) հանձնարարականները։ Ռազմական տեսակետից հիմնավորված բուֆերային գոտում կողմերին կբաժանեն՝ ԵԱՀԿ բազմազգ ուժերի առաջատար ջոկատների սկզբնական ծավալման և երկրորդ փուլի դուրսբերման ընթացքում անվտանգություն ապահովելու համար։ Երկրորդ փուլում Հայաստանի ուժերը, որոնք տեղաբաշխված են Հայաստանի սահմաններից դուրս, բերվում են այդ սահմաններից ներս, ԼՂ ուժերը բերվում են ԼՂԻՄ 1988 թվականի սահմանագծից ներս` բացառությամբ Լաչինի շրջանի, Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում սահմաններից անդին` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա, և Հայաստանի տարածքից։ Այն տարածքում, որ ընկնում է այդ դուրսբերման և ուժերի վերադասավորման տակ, կազմավորվում է «բուֆերային գոտի» և «բաժանարար գոտի»։ Բուֆերային գոտին տեղակայվում է 1988 թվականի ԼՂԻՄ սահմանագծի և Լաչինի շրջանի հյուսիսային և հարավային սահմանագծերի երկայնքով։ Ընդ որում, եթե երկու գոտիները պետք է ապառազմականացվեին, ապա բուֆերային գոտին չպետք է բնակեցվեր։ Վերականգնվում էին տրանսպորտի և կապի գծերը, ստեղծվում էր մշտական խառը հանձնաժողով և Հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով, ապահովվում էր փախստականների վերադարձ։ Այս տարբերակին հիմնականում համաձայն էր Հայաստանը, բայց ոչ՝ Ղարաբաղը և Ադրբեջանը։ Դա բացատրվում էր նրանով, որ Արցախի կարգավիճակը շարունակելու էր մնալ անորոշ։
1995 թվականի վերջին բանակցային գործընթացը փակուղի է մտել, ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշմամբ սկսվել են զուգահեռ, ուղիղ բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հատուկ բանագնացների միջև։ 1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ է արվել բանակցությունները դուրս բերել ստեղծված փակուղուց։ Սակայն գագաթնաժողովի գործող նախագահի հայտարարությունը, որով վերահաստատվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նախատեսում Արցախին ամենաբարձր կարգավիճակի շնորհում՝ Ադրբեջանի սահմաններում, ավելի է խորացրել փակուղային իրավիճակը։ Հայաստանը դեմ է քվեարկել այդ հայտարարությանը։ Դրանից հետո տեղի են ունեցել դիրքորոշումների կարծրացում, ուղիղ բանակցությունների դադարեցում և փաստացի հետընթաց։ 1997 թվականի փետրվարի 14-ին ԱՄՆ-ն ընդունվում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահ։ Սեպտեմբերի 20-24-ը Մինսկի խմբի միջնորդները ներկայացնում են խաղաղ կարգավորման նոր ծրագիր, համաձայն որի` «Լեռնային Ղարաբաղը պետություն և տարածքային միավոր է Ադրբեջանի կազմում»։ Փաթեթային տարբերակով Լաչինը միջանցքի կարգավիճակ էր ստանում ժամանակավորապես, մինչև միջանցիկ ճանապարհի կառուցումը, իսկ հետագայում այդտեղ պետք է վերադարձվեր տեղացի բնակչությունը։ Արծարծվում էր նաև Շահումյանի շրջանի հարցը։ Մինչդեռ Հայաստանը հարցի կարգավորման հիմք չի ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, քանի դեռ չեն ճշգրտվել Ադրբեջան-ԼՂ հարաբերությունները, և չի հստակեցվել ԼՂ քաղաքական կարգավիճակը։
Ստեղծված իրավիճակը հանգեցրել է ԼՂՀ-ի կողմից փուլային կարգավորման գաղափարի բացարձակ մերժմանը և ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի, որի հետևանքով 1998 թվականի փետրվարի 4-ին ՀՀ-ում տեղի է ունեցել իշխանափոխություն։ Նոր ղեկավարությունը որդեգրել է հակամարտության կարգավորման փաթեթային կամ համապարփակ մոտեցում և առանց նախապայմանի բանակցությունները վերսկսելու դիրքորոշում։
Մինսկի խմբի համանախագահները 1998 թվականի սեպտեմբերյան այցի ժամանակ ներկայացրել են «ընդհանուր պետության» գաղափարը, որը վերջնականորեն ձևակերպվել է նոյեմբերին ներկայացված պաշտոնական առաջարկում։ Փաստաթղթում չեն ներառվել «ինքնավարություն» ու «Լիսաբոնի սկզբունքներ» ձևակերպումները, այլ ամփոփվել են ինքնորոշման բոլոր նախատիպերի կիրառելի տարրերը։ Փորձ է արվել գտնել միջին տարբերակ, որը չի նախասահմանում ԼՂՀ կարգավիճակը, այլ կողմերին հնարավորություն է տալիս համաձայնության գալու վերջինիս շուրջ՝ բանակցությունների միջոցով՝ Արցախը դիտելով Ադրբեջանի հետ միևնույն հարթության վրա։ Ընդհանուր պետության սկզբունքով Ղարաբաղը ստանալու էր ոչ թե բարձր ինքնավարություն, այլ, ըստ էության, իրավական կարգավիճակի հավասարեցում։ ԼՂԻՄ սահմանները պետք է մնային անփոփոխ, սակայն պետք է ապահովվեր Շուշի և Շահումյան քաղաքների բնակիչների վերադարձը։ Ադրբեջանը մերժել է այդ փաստաթուղթը, որով փակուղային վիճակը շարունակվել է։ 1998 թվականի դեկտեմբերին Փարիզում ՀՀ խորհրդարանական և ԼՂՀ կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ ԵԽՀՎ շրջանակներում տեղի են ունեցել Արցախյան հիմնախնդրի շուրջ լսումներ, որոնցով հնարավորություն է ընձեռվել միջնորդավորված կերպով եվրահամայնքին ներկայացնելու հիմնախնդիրն ամբողջությամբ և Հայաստանի մոտեցումներն ու մեկնաբանությունները։
1999 թվականի ապրիլի 25-ին Վաշինգտոնում Քոչարյանն ու Ալիևը անցկացրին իրենց առաջին երկկողմ հանդիպումը։ Հետագայում՝ 1999-2007 թվականներին ԼՂ հակամարտության կարգավորման համար Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում, Ժնևում, Յալթայում, Սադարակում (Նախիջևան), Սանկտ Պետերբուրգում, Քի Վեստում, Դավոսում, Ստամբուլում, Բուխարեստում, Մինսկում և այլ քաղաքներում տեղի են ունեցել նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի (2004 թվականից՝ Իլհամ Ալիևի) հանդիպումներ։ 2001 թվականի մարտի 4-5-ը Ալիևը և Քոչարյանը կրկին հանդիպեցին Փարիզում։ Ըստ որոշ աղբյուրների, «փարիզյան» և հետագա «Քի-Ուեսթ» սկզբունքների էությունը կրճատվեց մինչև Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելը և «մայրցամաքային» Ադրբեջանից Նախիջևան Մեղրիի միջոցով տարանցիկ տրանսպորտային միջանցքի կարգավիճակ ձեռք բերելը։ Մեղրու առաջին տարբերակով շրջանը պետք է կցվեր Ադրբեջանին, իսկ Հայաստանին միանային Լաչինն ու ԼՂԻՄ շրջանները, իսկ երկրորդ տարբերակով՝ Մեղրու շրջանի տարածքում կառուցվում էր սուվերեն միջանցք։ Առաջին տարբերակին դեմ էր Հայաստանը, իսկ երկրորդին՝ Ադրբեջանը։ Ռոբերտ Քոչարյանի ընտրությունից հետո նա ներկայացնում էր միանգամից երկու հայկական պետությունները։ 2005 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում ընդունվեց թիվ 1416 բանաձևը, որը դատապարտում է ադրբեջանական բնակչության նկատմամբ կիրառված էթնիկ զտումները և հաստատում է Ադրբեջանի տարածքի օկուպացման փաստը։
2007 թվականի նոյեմբերին Մադրիդում, ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներն ու ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնականը ՀՀ և ԱՀ նախագահների քննարկմանն են ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար (Մադրիդյան) սկզբունքների նախնական տարբերակը՝ խաղաղության համապարփակ համաձայնագիր մշակելու համար։ 2008 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնության են եկել բանակցությունների հիմքում դնել Մադրիդյան սկզբունքները։ Նոյեմբերի 2-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ ու նախաձեռնությամբ վերսկսվել է բանակցային գործընթացը, և երեք նախագահներն ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Մայնդորֆյան հռչակագիրը։
Автономная Область Нагорного Карабаха, входящая в состав ССР Азербайджана, образована постановлением АзЦИК 7/VI 1923 г. из частей бывш. Джеванширского, Шулганского, Карягинского и Кубатлинского уездов, населённых преимущественно армянами.
Территория Области равна 4.161 кв. км. По административному делению на 1/I 1927 г. она делится на 5 участков или волостей. Её административно-политическим центром является гор. Степанакерт (бывш. селение Ханкенды). Другой город Области — Шуша.
…
Населения в Нагорном Карабахе по переписи 1926 г. — 125,2 тыс. чел., в том числе мужчин — 63,0 тыс., женщин — 62,2 тыс. чел. Городского населения обоего пола — 8,3 тыс. чел., сельского — 116,9 тыс. чел. Плотность — 30,1 на 1 кв. км. Армянское население Области составляет более 94 %.
Статья 78. Совет депутатов трудящихся Нагорно-Карабахской автономной области принимает решения и даёт распоряжения в пределах прав, предоставленных ему законами СССР и Азербайджанской ССР.
Решения и распоряжения Совета депутатов трудящихся Нагорно-Карабахской автономной области публикуются на армянском и азербайджанском языках.
Статья 117. Судопроизводство в Азербайджанской ССР и Нахичеванской АССР ведётся на азербайджанском языке, в Нагорно-Карабахской автономной области на армянском языке, а в районах с большинством армянского или русского населения соответственно на армянском или русском языках с обеспечением для лиц, не владеющих этими языками, полного ознакомления с материалом дела через переводчика, а также права выступать на суде на родном языке.
«Когда я был первым секретарём, много помогал в то время развитию Нагорного Карабаха. В то же время старался изменить там демографию. Нагорный Карабах поднимал вопрос об открытии там института, вуза. У нас все возражали против этого. Я подумал, решил открыть. Но с тем условием, чтобы было три сектора — азербайджанский, русский и армянский. Открыли. Азербайджанцев из прилегающих районов мы направляли не в Баку, а туда. Открыли там большую обувную фабрику. В самом Степанакерте не было рабочей силы. Направляли туда азербайджанцев из окружающих область мест. Этими и другими мерами я старался, чтобы в Нагорном Карабахе было больше азербайджанцев, а число армян сократилось. Те, кто работал в то время в Нагорном Карабахе, знают об этом»
1987 թվական… նոյեմբեր։ Ղափանի շրջանում հայերը հարձակվեցին ադրբեջանցիների վրա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |