Հայ-թուրքական կնճիռը անգլ.՝ Armenian-Turkish knot | |
---|---|
Հեղինակ | Ռուբեն Տեր-Մինասյան |
Տեսակ | գիրք |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակման վայր | Կահիրե |
Հրատարակիչ | Հուսաբեր |
Հրատարակման տարեթիվ | 1924 |
Armenian–Turkish Knot by Ruben Ter Minasian Վիքիպահեստում |
Հայ-թուրքական կնճիռը, հայ քաղաքական գործիչ, ՀՀ Խորհրդարանի պատգամավոր, ապա ՀՀ ռազմական նախարար (1920) Ռուբեն Տեր-Մինասյանի գիրքը, որը լույս է տեսել 1924 թվականին Կահիրեում։ Նախաբանի հեղինակն է Վահան Նավասարդյանը։
Աշխատությունը չունի առանձնացված գլուխներով կառուցվածք, տեքստը շարադրված է անընդհատ տեսքով, սակայն կարելի է առանձնացնել գրքի հետևյալ իմաստային հատվածները.
Ինչպես վկայում է պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը, Հայ-թուրքական կնճիռը Ռուբեն Տեր-Մինասյանի «առավել աղմուկ հանած գրքերից էր», որի պատճառով հեղինակը մեղադրվել է թուրքամետության մեջ։ Այս գրքի դեմ է ուղղված Գարեգին Նժդեհի Որդիների պայքարը հայրերի դեմ աշխատությունը, որտեղ «հայրերի» դերում Ռուբեն Տեր-Մինասյանն է՝ առանց հստակ անուն տալու, և Շահան Նաթալիի Թուրքերը և մենք գրքույկը, ինչպես նաև մի շարք այլ հեղինակների գործեր։