Ջևդեթ բեյ | |
---|---|
Ծնվել է | 19-րդ դար |
Ծննդավայր | Շկոդեր, Ալբանիա |
Մահացել է | 20-րդ դար |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | կառավարիչ |
Ծնողներ | հայր՝ Tahir Pasha? |
Զբաղեցրած պաշտոններ | Նահանգապետ |
Ջևդեթ բեյ (19-րդ դար, Շկոդեր, Ալբանիա - 20-րդ դար, Ստամբուլ, Թուրքիա, թուրքերեն՝ Cevdet Bey), թուրք պաշտոնյա, Առաջին աշխարհամարտի տարիներին Վանի վիլայեթի նահագնապետ, հաջորդել է Թաշին բեյին։ Վանի պաշարման ժամանակ պատասխանատու է եղել Վանում և շրջակա բնակավայրերում տասնյակ հազարավոր հայերի կոտորածի կազմակերպման համար։ Ըստ ամերիկացի միսիոներ և ականատես Կլերենս Աշերի՝ Ջևդեթ բեյի սրից կոտորվել է 55 000 հայ։
Եղել է Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր փաշայի աներձագը։
Ջևդեթ բեյի կերպարը պատկերվել է Էլայաս Կոտեասի կողմից Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002) ֆիլմում, նա հիշատակվում է նաև Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում։