Ռոբերտ Դալ

Ռոբերտ Դալ
անգլ.՝ Robert Alan Dahl
Ծնվել էդեկտեմբերի 17, 1915(1915-12-17)
Ինվուդ, Լիոն շրջան, Այովա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 5, 2014(2014-02-05) (98 տարեկան)
Համդեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ՈւղղությունBehavioralism?
Մասնագիտությունքաղաքագետ, պրոֆեսոր և սոցիոլոգ
Հաստատություն(ներ)Եյլի համալսարան
Գործունեության ոլորտքաղաքագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և Բրիտանական ակադեմիա
Ալմա մատերԵյլի համալսարան (1940) և Վաշինգտոնի համալսարան (1936)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքաղաքագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարFrancis Coker?
Եղել է գիտական ղեկավարՔեթրին Մաքքիննոն, James S. Fishkin?, Nelson W. Polsby?, Ian Shapiro?, Ray Wolfinger?, Jennifer Hochschild? և Daniel Harris Levine?
Հայտնի աշակերտներNelson W. Polsby?, Ray Wolfinger?, Քեթրին Մաքքիննոն, Guillermo O'Donnell?, Edward Tufte?, James S. Fishkin? և Ian Shapiro?
Պարգևներ
 Robert A. Dahl Վիքիպահեստում

Ռոբերտ Ալան Դալ (անգլ.՝ Robert Alan Dahl; դեկտեմբերի 17, 1915(1915-12-17), Ինվուդ, Լիոն շրջան, Այովա, ԱՄՆ - փետրվարի 5, 2014(2014-02-05), Համդեն), ամերիկացի հայտնի քաղաքագետ։ Համարվում է պլյուրալիստական դեմոկրատիայի տեսության նախահայրերից մեկը։ Եղել է Յեյլի համալսարանի պրոֆեսոր։ 1995 թվականին դարձել է Յուհան Շյուտեի անվան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն

Մասնագիտական կրթությունը ստացել է Վաշինգտոնի համալսարանում (բակալավր, 1936 թվական) և Յեյլի համալսարանում (դոկտորանտուրա, 1940 թվական)։ Աշխատել է ամերիկյան կառավարական մի շարք համակարգերում։ 1944- 1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ ԱՄՆ զինված ուժերի կազմում։ Պարգևատրվել է «Բրոնզե Աստղ» շքանշանով։ 1946 թվականին վերադարձել է Յեյլի համալսարան, որտեղ դասավանդել է մինչ 1986 թվականը։ Հետագայում դարձել է Յեյլի համալսարանի ստերլինգյան պրոֆեսոր։ Այս կոչումը տրվում է այն անձանց, ովքեր հսկայական ներդրում են ունեցել իրենց ոլորտի գիտական զարգացման ընթացքում։ 1966 1967 թվականներին եղել է Քաղաքագիտության ամերիկյան ասոցիացիայի նախագահ։

Գիտական ներդրում

Ռոբերտ Դալը ունեցել է մեծ ներդրում քաղաքագիտության զարգացման գործընթացում՝ տեղական ինքնակառավարման ոլորտում իր էմպիրիկ հետազոտությունների և տեսական կոնցեպցիաների վերաբերյալ, որոնք մեծապես կապված են դեմոկրատիայի և բազմակարծության հետ։ Նա առաջարկել է մինիմալ պահանջներ, որոնց պետք է բավարարի ժողովրդավարությունը՝

  • Քաղաքական վերահսկողության կառավարական մարմինների կողմից ընդունված որոշումների վրա։ Սահմանադրությունը երաշխավորում է քաղաքական գործիչների դասակարգումը ըստ իրենց ընտրության։ Մարմինը գործում է համապատասխան ժամկետներում։
  • Ընտրովի պաշտոնները զբաղեցվում են պարբերական և արդար ընտրությունների արդյունքում, որտեղ բռնությունը համարվում է անընդունելի։ Ընտրությունները պետք է լինեն բաց և թափանցիկ։
  • Բոլոր չափահաս քաղաքացիները կարող են մասնակցել ընտրություններին։
  • Գրեթե բոլոր քաղաքացիները ունեն իրենց թեկնածությունը դնելու և ընտրվելու իրավունք։
  • Քաղաքացիները ունեն իրավունք խոսելու քաղաքական հարցերի վերաբերյալ՝ չվախենալով գաղափարական հետապնդումից։
  • Քաղաքացիները ունեն իրավունք օգտվելու այլընտրանքային աղբյուրներից, որոնք գոյություն ունեն իրականում և գտնվում են օրենքի պաշտպանության տակ։
  • Քաղաքացիները ունեն պետությունից անկախ միավորումներ, կազմակերպություններ ստեղծելու և անդամակցելու իրավունք, ներառյալ նաև քաղաքական կուսակցությունները և շահերի (լոբբիստական) խմբերը։

Աշխատություններ

Ռոբերտ Դալի ամենահայտնի աշխատություններից են՝

  • 1953 — Քաղաքականություն, տնտեսություն, զարգացում / Politics, Economics, and Welfare (Չարլզ Լինդբլոմի համահեղինակությամբ)
  • 1956 — Ժողովրդավարության տեսության ներածություն / A Preface to Democratic Theory
  • 1957 — Որոշումների կայացումը ժողովրդավարությունում.Գերագույն դատարանը որպես որոշումներ ընդունող մարմին/ Decision-Making in a Democracy: The Supreme Court as a National Policy-Maker

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Դալ» հոդվածին։