Ստորին Նորմանդիա, երկրամաս Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, որը ստեղծվել է 1956 թվականին, երբ Նորմանդիան բաժանվեց Ստորին Նորմանդիայի և Վերին Նորմանդիայի։ Գլխավոր քաղաքը Կանն է։ Բնակչությունը կազմում է 1 475 684 մարդ․ գրավում է 17-րդ տեղը երկրամասերի շարքում։
Աշխարհագրություն
Երկրամասի մակերեսը 17 589 կմ² է, ծովափի երկարությունը՝ 470 կմ։ Անտառների մակերեսը կազմում է 192 000 հա։ Այստեղ տեղակայված են նաև երկրամասի 3 ազգային զբոսայգիները։ Ամենաբարձր կետը՝ Սինյալ դ'Էկուվն է։ Այնտեղով են հոսում Օրն, Մայեն և Սեն գետերը։
Վարչական բաժանում
Երկրամասի մեջ են մտնում Կալվադոս, Մանշ և Օրն դեպարտամենտները։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
---|
| Երկրամասեր | | |
---|
| Երկրամասեր 2016 | |
---|
| Անդրծովյան երկրամասեր | |
---|
| |
|