Enhypen (կորեերեն՝ 엔하이픈, ճապ.՝ エンハイフン, ոճավորվում է՝ ENHYPEN (Ինհայփն), կրճատվում է՝ EN-), հարավկորեական բոյ բենդ, ձևավորված Belift Lab լեյբլի կողմից, որը CJ E&M և Big Hit Entertainment լեյբլների համատեղ ձեռնարկությունն է։ Խումբը կազմված է յոթ անդամներից՝ Հիսըն, Ջեյ, Ջեյք, Սոնհուն, Սոնու, Չոնվոն և Նի Կի և ձևավորվել է 2020 թվականի «I-Land» ռեալիթի շոուի ժամանակ։ Խումբը դեբյուտ է կատարել 2020 թվականի նոյեմբերի 30-ին՝ «Border: Day One» մինի ալբոմով։
Անվանում
Խմբի անվանումը ներկայացվել է «I-Land»-ի վերջին սերիայի ուղիղ հեռարձակմամբ։ Խմբի անվանումը նկարագրում է, թե ինչպես են գծերը նոր բառեր կապում՝ նոր իմաստ հաղորդելու համար։ Խմբի անդամները «կկապվեն, կբացահայտեն միմյանց և կաճեն միասին»։
Պատմություն
Նախադեբյուտ։ «I-Land»
2019 թվականի մարտին CJ E&M և Big Hit Entertainment լեյբլները հիմնել են Belift Lab դուստր ընկերությունը՝ 2020 թվականին նոր խումբ ստեղծելու ծրագրով
։ Լսումները սկսվել են նույն ամսին Սեուլում, ԱՄՆ-ում, Թայվանում և Ճապոնիայում՝ 1997-2008 թվականներին ծնված տղա թրեյնիների շրջանում։ 2020 թվականի մայիսի 8-ին Mnet հեռուստաալիքը հայտարարել է «I-Land» գոյատևման շոուի մասին, որը երկու ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է և որոնք «հետևում են նոր քեյ փոփ սերնդի արտիստների ծննդին»։ Enhypen խումբը ձևավորվել է «I-Land» շոուի ժամանակ՝ 23 տղա այդոլների մասնակցությամբ, որոնք Belift Lab լեյբլում մարզումներ են անցել։ Շոուն հեռարձակվել է ամեն շաբաթ Mnet հեռուստաալիքում՝ 2020 թվականի հունիսի 26-ից սեպտեմբերի 18-ը և Big Hit Entertainment-ի ՅուԹյուբյան ալիքի միջոցով տարածվել ամբողջ աշխարհով։ Շոուն բաժանվել է երկու փուլի։ Առաջին փուլի 12 մասնակիցները անցել են երկրորդ փուլ։ Եզրափակիչ սերիայում ինը ֆինալիստներից ընտրվել են յոթ անդամներ, որոնցից վեցն ընտրվել են գլոբալ վարկանիշի միջոցով, իսկ յոթերորդ անդամին ընտրել է պրոդյուսերը։ Խմբի դեբյուտային կազմը, բաղկացած յոթ անդամներից՝Հիսընից, Ջեյից, Ջեյքից, Սոնհունից, Սոնուից, Չոնվոնից և Նի Կիից, հայտարարվել է հեռուստատեսության եզրափակից ուղիղ եթերում։
2020: Դեբյուտ, «Border: Day One»
2020 թվականի հոկտեմբերի 22-ին, «Choose-Chosen» անվամբ թրեյլերը հրապարակվել է Enhypen-ի ՅուԹյուբյան ալիքում՝ հայտարարելով խմբի դեբյուտի մասին, որը տեղի էր ունենալու 2020 թվականի նոյեմբերին։ «Dusk-Dawn» անվամբ երկրորդ թրեյլերը հրապարակվել է երեք օր անց։ Հոկտեմբերի 28-ին Belift Lab լեյբլն հայտարարել է, որ նոյեմբերի 30-ին Enhypen-ը թողարկելու է իր առաջին մինի ալբոմը՝ «Border: Day One»-ը։ Նոյեմբերի 4-ին հայտարարվել է, որ երկու օրվա ընթացքում ալբոմի նախավաճառքները հասել են 150 հազար օրինակի։ Դեբյուտին ընդառաջ սոցիալական ցանցերում խումբը մեծաքանակ հետևորդներ է հավաքել, հասնելով մեկ միլիոն հետևորդների ՏիկՏոկում, Թվիթթերում, ՅուԹյուբում, Ինստագրամում և V Live-ում։ Նոյեմբերի 21-ին նախավաճառքները հասել են 300 հազարի։ «Border: Day One» մինի ալբոմը և գլխավոր՝ «Given-Taken» սինգլը թողարկվել են 2020 թվականի նոյեմբերի 30-ին։
Border: Day One-ը զբաղեցրել է #39-րդ հորիզոնականը Oricon 2020-ի ամենամյա ալբոմների աղյուսակում և #2-ը՝ Հարավային Կորեայի Gaon Album Chart-ում՝ մեկ օրում վաճառելով 318,528 օրինակ և դառնալով K-pop խմբի ամենաշատ վաճառվող ալբոմը։Ալբոմը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը Hanteo Charts-ում՝ 2021 թվականին նորաստեղծ խմբի կողմից ամենավաճառվող ալբոմի ռեկորդակիր։ Դեբյուտից հետո երկու շաբաթվա ընթացքում խումբը շահեց Next Leader մրցանակը 2020 The Fact Music Awards-ում։
2021 փետրվար–մինչև մեր օրեր
2021 թվականի փետրվարին Border: Day One-ը ստացել է պլատինե հավաստագիր Կորեայի երաժշտական բովանդակության ասոցիացիայից (KMCA)՝ խմբին տալով իրենց առաջին հավաստագիրը երկրում։ 2021 թվականի մարտի 25-ին Բելիֆթը հայտարարեց, որ Էնհայփենը կվերադառնա ապրիլի վերջին։Ապրիլի 5-ին թողարկվեց "Intro: The Invitation" վերնագրով թրեյլերը, որը հայտարարում էր նրանց երկրորդ ընդլայնված ալբոմը Border: Carnival : EP-ն թողարկվել է իր գլխավոր «Drunk-Dazed» սինգլի հետ համատեղ։ Ապրիլի 8-ին հայտարարվեց, որ ալբոմի նախնական պատվերները երեք օրվա ընթացքում գերազանցել են 370,000 օրինակը։ Մինչ թողարկման օրը ալբոմի նախնական պատվերները գերազանցել էին 450,000 օրինակը։ Ապրիլի 27-ին Hanteo Chart-ը հրապարակեց Daily Physical Album-ի վարկանիշային աղյուսակը, որտեղ Enhypen-ը զբաղեցրեց առաջին տեղը՝ 319,073 ընդհանուր վաճառքով իրենց նոր ալբոմը, սահմանելով նոր անձնական ռեկորդ՝ առաջին օրվա ալբոմների վաճառքի ամենաբարձր ցուցանիշով։
Մայիսի 4-ին խումբը ստացավ իր առաջին երաժշտական շոուի հաղթանակը SBS MTV-ի The Show-ում, «Drunk-Dazed» –ով ։ Շուտով դրան հաջորդեցին հաղթանակներ Show Champion-ում և Music Bank-ում:Նրանց երկրորդ ընդլայնված ալբոմը, Border: Carnival, առաջին անգամ զբաղեցրեց Oricon Albums Chart-ի առաջին տեղը՝ դառնալով խմբի առաջին չարթը Ճապոնիայում՝ ավելի քան 83,000 օրինակով վաճառված։ Մայիսի 25-ին Border: Carnival –ը դեբյուտ արեց Բիլբորդ 200 չարթում լինելով #18րդ հորիզոնականում։ Այն նաև հայտնվեց #3-րդ տեղում «Drunk-Dazed»-ի թվային երգերի համաշխարհային վաճառքում, 9-րդ տեղը World Albums-ում, #4-ը լավագույն ալբոմների վաճառքում, #4-ը լավագույն ընթացիկ ալբոմների վաճառքում և #6-ը՝ Tastemaker Albums-ում։ Բացի այդ, Էնհայպենն առաջին անգամ հայտնվում է նաև Billboard Artist 100 աղյուսակի #18-րդ հորիզոնականում։
2021 թվականի հուլիսի 6-ին Enhypen –ը արեց իր ճապոնական դեբյուտը Border: Hakanai ( BORDER : 儚い) սինգլի հետ, որը ներառում է «Forget Me Not»-ը, որը ծառայում է որպես Re-Main անիմեի օփենինգ, և «Given-Taken» , «Let Me In (20 Cube)» ճապոներեն տարբերակները։ 2021 թվականի հուլիսի 29-ին Enhypen –ը համագործակցեց համակարգչային անիմացիոն հեռուստատեսային «Tayo the Little Bus» սերիալի հետ՝ վերապատրաստելով «Hey Tayo» թեմատիկ երգը և թողարկելով նոր երգ՝ «Billy Poco» վերնագրով։
2021 թվականի օգոստոսի 25-ին Բելիֆթը հաստատեց, որ Enhypen–ը կվերադառնա սեպտեմբերի վերջին։ Սեպտեմբերի 2-ին Belift-ը հայտարարեց, որ անդամներ Հիսինը, Ջեյը, Ջեյքը, Սոնհունը և Չոնվոնը դրական են եղել COVID-19-ի թեստ հանձնելուց հետո։ Սեպտեմբերի 5-ին անդամ Նի Կին նույնպես դրական արդյունք է տվել։ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Belift-ը հայտարարեց, որ տղաներն ապաքինվել են և որ իրենց առաջին լիամետրաժ ալբոմը՝ Dimension: Dilemma, պետք է թողարկվի հոկտեմբերի 12-ին , իսկ սեպտեմբերի 17-ին թողարկվի «Intro: Whiteout» վերնագրով թրեյլերը։ Սեպտեմբերի 23-ին հայտարարվեց, որ ալբոմի նախնական պատվերները վեց օրվա ընթացքում գերազանցել են 600,000 օրինակը։ Հոկտեմբերի 7-ին նախնական պատվերները գերազանցել էին 910,000 օրինակը։ Հոկտեմբերի 12-ին թողարկվելուց հետո ալբոմը վաճառվեց 501,748 օրինակով առաջին օրը Hanteo չարթերում, և նաև զբաղեցրեց 1-ին հորիզոնականը Ճապոնիայի Oricon ալբոմների աղյուսակում և Կորեայում՝ Gaon Album Chart-ում։
Հոկտեմբերի 19-ին խումբը ստացավ իր 4-րդ երաժշտական շոուի հաղթանակը SBS MTV-ի The Show-ում «Tamed-Dashed» երգով։Շուտով դրան հաջորդեցին հաղթանակներ Show Champion-ում և Music Bank-ում:Հոկտեմբերի 25-ին Dimension: Dilemma-ն առաջին անգամ հայտնվեց Billboard 200 աղյուսակում #11րդ հորիզոնականում՝ գերազանցելով իրենց ռեկորդը Border: Carnival–ի ժամանակաշրջանում՝ 18-րդ հորիզոնականով։ Բացի այդ,Enhypen –ը նաև մտել է Billboard Artist 100 Chart #12րդ հորիզոնականով։
2022 թվականի հունվարի 16-ին խմբի մասին նոր գեղարվեստական վեբթունային շարք կթողարկվի՝ «Dark Moon. The Blood Alter» վերնագրով ։
↑Kim, Kyung-hee (2020 թ․ սեպտեմբերի 19). ‘아이랜드’ 최종 7인, 'ENHYPEN(엔하이픈)'으로 연내 데뷔 확정 [The final 7 members of 'I-Land' confirmed their debut within this year with 'ENHYPEN']. The Chosun Ilbo (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
↑Oh, Boram (2020 թ․ սեպտեմբերի 19). 엠넷 '아이랜드' 종영…아이돌 그룹 엔하이픈 탄생(종합) [Mnet's 'Iland' ends...Birth of Idol group Enhypen (Comprehensive)] (կորեերեն). Yonhap News Agency. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին – via Naver.
↑Lee, Jeong-Hyun (2020 թ․ մայիսի 8). 엠넷-빅히트 아이돌 육성 프로그램 '아이랜드' 6월 방송 [Mnet-Big Hit idol training program 'I-Land' to broadcast in June] (կորեերեն). Yonhap News Agency. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին – via Naver.
↑Park, Seo-hyun (2020 թ․ հունիսի 24). [POP이슈]'새 K팝스타 기대'‥'아이랜드' 방시혁, 10년만 엠넷과 손잡은 이유(종합) [ 'Expectation of a new K-pop star' ‥'I-Land' Bang Si-hyuk, the reason for joining hands with Mnet for the first time in 10 years (Comprehensive)] (կորեերեն). Herald Corporation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին – via Naver.
↑Lee, Seung-Hoon (2020 թ․ սեպտեմբերի 19). '아이랜드' 양정원→김선우, '엔하이픈' 데뷔 확정..다니엘∙케이 '아쉬운 탈락' [종합] ['I-Land' Yang Jung-won → Kim Sun-woo, 'Enhypen' debut confirmed.. Daniel and K 'unfortunate dropout' ]. Osen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին – via Naver.
↑Lee, Min-ji (2020 թ․ հոկտեմբերի 22). 빅히트XCJ 합작 Enhypen, 데뷔 트레일러 공개 '호기심 자극' [Big Hit X CJ joint venture Enhypen unveils debut trailer 'stimulating curiosity']. Newsen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին – via Naver.
↑Hwang, Hye-jin (2020 թ․ հոկտեմբերի 25). ‘11월 데뷔’ Enhypen, 완전체 트레일러 영상 공개 ‘긴 여정의 서막’ ['November Debut' Enhypen unveils full trailer video 'The prelude to a long journey']. Newsen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին – via Naver.
↑Hwang, Hye-jin (2020 թ․ հոկտեմբերի 28). Enhypen, 11월 30일 데뷔 확정…'Border : Day One' 발매(공식) [Enhypen, debut confirmed on November 30th... with the release of 'Border : Day One' (Official)]. Newsen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին – via Naver.
↑Choi, Hee-jae (2020 թ․ նոյեմբերի 3). 엔하이픈, 데뷔 앨범 예판 이틀 만에 15만장 돌파…괴물 신인 저력 [Enhypen, debut album surpassed 150,000 copies in two days of pre-release... Monster rookie potential]. Xports News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին – via Naver.
↑Kim, Eun-ae (2020 թ․ նոյեմբերի 12). 엔하이픈, 5대 SNS ‘밀리언 팔로워’ 달성..K팝 역사상 진정한 ‘글로벌 팬 메이드 그룹’[공식] [Enhypen achieves 5 major SNS 'Million Followers'.. A true 'global fan made group' in K-pop history ]. Osen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին – via Naver.
↑Kim, Miji (2020 թ․ նոյեմբերի 21). 엔하이픈, 데뷔 앨범 선주문 30만 장 돌파…4세대 '신흥 대세' 등장 [Enhypen, debut album pre-order exceeds 300,000 copies… Appearance of 4th generation'emerging trend']. Xports News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին – via Naver.
↑Kim, Miji (2020 թ․ նոյեմբերի 6). 엔하이픈 데뷔 여정·숙소 생활 담은 리얼리티 11일 첫 방송 [공식입장] [The first broadcast of the reality show of Enhypen's debut journey and lodging life on the 11th ]. Xports News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին – via Naver.