GSG 9 | |
---|---|
Ստորաբաժանման տարբերանշան | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | police tactical unit? |
Երկիր | Գերմանիա |
Ենթարկոում | Գերմանիայի ներքին գործերի նախարարություն |
Մտնում է | Գերմանիայի Դաշնային ոստիկանություն |
Թվակազմ | 350 ± 100 մարդ |
. | |
Տեղաբաշխում | Սանկտ Ավգուստին |
Շրաբ | Sankt Augustin, Ռեյն Զիգ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա |
Ստեղծվեց | սեպտեմբերի 26, 1972 |
Կայք | bundespolizei.de/Web/DE/05Die-Bundespolizei/04Einsatzkraefte/GSG9-neu/gsg9_node.html |
GSG 9 (գերմ.՝ Grenzschutzgruppe 9, 9 սահմանների պահպանման խումբ), Գերմանիայի Դաշնային ոստիկանության հատուկ նշանականության ստորաբաժանում։ GSG 9 ստորաբաժանումը կազմավորվել է 1973 թվականի սեպտեմբերին՝ Մյունխենի Օլիմպիական խաղերի ժամանակ մարմնամարզիկների ողբերգական մահվանից ուղիղ մեկ տարի անց՝ հետագայում Գերմանիայի տարածքում ահաբեկչական գործողությունների կանխման նպատակով։
Հատուկ խումբը գտնվում է Գերմանիայի ներքին գործերի նախարարի ուղղակի և միակ ենթակայության տակ։ Հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարը շուրջօրյա պատրաստ է գործողությունների սկզբին։ Խումբը պատրաստ է պետության ներքին գործերի նախարարի հրամանով ուղևորվել երկրագնդի ցանկացած կետ, որտեղ միջադեպ է տեղի ունեցել (Գերմանիայի ներքին գործերի նախարարի խմբից հետո)։ Ղեկավարման այդպիսի կազմակերպումը թույլ է տալիս խուսափել GSG 9-ի անտեղի մասնակցությունը աննշան գործողություններում, որոնց կարող են արձագանքել ավելի ցածր մարտունակության կարգի և այլ նպատակային ուղղությունների ստորաբաժանումները։
GSG 9 ստորաբաժանումը համալրվում է Գերմանիայի Դաշնային ոստիկանության կամավորներից։ Ամեն տարի հավաքագրվում է մոտ 150 թեկնածու։ Բոլոր փորձությունները հաջողությամբ անցած թեկնածուներն իրավունք են ստանում մասնակցելու պարապմունքներին, որոնք տևում են 22 շաբաթ։
GSG 9 ստորաբաժանումն իր շարքերում հաշվվում է 300 աշխատակցից, որոնք բաժանված են 3 օպերատիվ ջոկատների՝
Յուրաքանչյուր ջոկատ բաժանվում է օպերատիվ խմբերի, որոնք բաղկացած են հինգ հոգուց։ Այդ խմբերն անփոփոխ չեն՝ կախված պայմաններից կարող են կազմավորվել մարտիկների մասնագիտացված խմբեր, որոնք բաղկացած կլինեն տվյալ իրավիճակում անհրաժեշտ հմտություններով և ունակություններով մարտիկներից։ Բացի օպերատիվ խմբերից, GSG 9-ի կազմում առկա է շտաբային խումբ, ուղղաթիռային օղակ, ուսումնական ջոկատ, կապի և տեղեկատվության ջոկատ, տեխնիկների խումբ և ապահովման ստորաբաժանում։