Քաղաք | |||
---|---|---|---|
Բաղդադ | |||
արաբ․՝ بغداد | |||
| |||
Բաղդադը | |||
Երկիր | Իրաք | ||
Նահանգ | Բաղդադ | ||
Քաղաքապետ | Սաբիր Նաբեթ Ալ-Իսսավի | ||
Հիմնադրված է | 762 թ. | ||
Մակերես | 2260.2 կմ² | ||
ԲԾՄ | 34 մ | ||
Բնակչություն | ▲8 126 755 մարդ (2018) | ||
Ագլոմերացիա | 8 000 000 | ||
Տեղաբնականուն | բաղդադցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Փոստային դասիչ | 10001–10090 | ||
Պաշտոնական կայք | amanatbaghdad.gov.iq | ||
| |||
Բաղդադ (արաբ․՝ بغداد), Իրաքի մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրը։ Բաղդադի բնակչությունը 2016 թվականի տվյալներով կազմում է մոտավորապես 8 765 000 մարդ, որով այն համարվում է արաբական աշխարհի երկրորդ քաղաքը Կահիրեից հետո և Թեհրանից հետո երկրորդը Արևմտյան Ասիայում։
Բաղդադը Իրաքի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Այստեղ են գտնվում երկրի կառավարությունը, պետական ու կրոնական բոլոր կենտրոնական հիմնարկությունները, դիվանագիտական բազմաթիվ ներկայացուցչություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, թատրոններ, թանգարաններ, պատմաճարտարապետական հուշարձաններ։ Քաղաքը նաև տրանսպորտային կարևորագույն հանգույց է։
Բաղդադը գտնվում է Տիգրիս գետի ափին։ Նրա մոտակայքում են գտնվում է հնագույն Բաբելոն և Տիզբոն մայրաքաղաքները։ Բաղդադը հիմնադրվել է 8-րդ դարում որպես Աբբասյան խալիֆայության մայրաքաղաք։ Միջնադարում Բաղդադը դարձել է իսլամության կենտրոնը և աշխարհի խոշորագույն քաղաքը՝ 1 200 000-անոց բնակչությամբ։ Սակայն Բաղդադը մեծապես տուժել է 1258 թվականին մոնղոլների գրավման հետևանքով։
1938 թվականից, երբ Իրաքը ճանաչվեց իբրև անկախ պետություն, Բաղդադն աստիճանաբար վերստացավ իր նախկին դերն ու նշանակությունը որպես արաբական մշակույթի կենտրոն։
Արդի ժամանակներում քաղաքը մեծապես տուժել է 2003 թվականին ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի՝ Իրաք ներխուժելու և դրան հաջորդած իրաքյան պատերազմի հետևանքով։ Ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են հնագիտական բարձր արժեք ունեցող պատմական հուշարձաններ, մշակութային ժառանգության նմուշներ և արվեստի գործեր։ 2012 թվականին կազմված ցանկում Բաղդադը նշվել է որպես ամենաանհյուրընկալ քաղաքներից մեկն աշխարհում, միաժամանակ դասվել է կենսամակարդակի ամենացածր չափանիշներ ունեցող բնակավայրերի շարքին։
Բաղդադն Իրաքի հայ համայնքի կենտրոններից մեկն է։ Հայերը հաստատվել են Բաղդադում 17-րդ դարում՝ Շահ-Աբասի մահից հետո, երբ վերջինիս տեղահանած հայերի մի մասը Պարսկաստանից գաղթել են Բաղդադ։ Ավելի ուշ Բաղդադում հիմնավորվեցին հայեր Տիգրանակերտից, Ուրֆայից, Ադանայից և Իզմիրից։ Հայերի վերջին ներհոսքը Բաղդադ եղել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո։
Լույս է տեսնում Հայոց առաջնորդարանի «Հաղորդագրություն» պարբերաթերթը։ Իրաքում գործում են 10 առաքելական եկեղեցիներ, որոնցից առաջինը՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է Բաղդադում 1640 թվականին։ Բաղդադում գործում են ազգային Սրբոց թարգմանչաց-Սվաճյան, Հայ ազգային, Հայոց դպրոց վարժարանները։ Համայնքի մշակութային կյանքը ձևավորվել է 1920-ական թվականներից։ Աշխույժ է եղել հատկապես թատերական և երաժշտական կյանքը։
{{cite web}}
: Text "History, Population, Map, & Facts" ignored (օգնություն)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 250)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղդադ» հոդվածին։ |
|
|