Napoleon: Total War

Napoleon: Total War
ՄշակողThe Creative Assembly և Feral Interactive
ՀրատարակիչSega և Feral Interactive
ԴիստրիբյուտորSega, Steam և Humble Store
Միջերեսի լեզուգերմաներեն
ՍցենարիստՅան Ռոքսբուրգ
ԿոմպոզիտորՌիչարդ Բեդդոու
Սերիայի մասTotal War
ՆախորդEmpire: Total War
ՀաջորդTotal War: Shogun 2
ՎայրԵգիպտոս
Թողարկման թվականփետրվարի 23, 2010
ՊլատֆորմներWindows և մաքՕՍ
Վերջին տարբերակ1.3.0 (հունիսի 21, 2010)
Ժանրստրատեգիական խաղ իրական ժամանակում, քայլափոխային ռազմավարություն և մարտավարություն իրական ժամանակում
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
PEGIPEGI 16
USKUSK 12
ESRBESRB T
ԿրիչDVD և թվային բաշխում
Կառավարումստեղնաշար
🌐totalwar.com/napoleon

Napoleon: Total War, սրատեգիական և ներկա քայլերի վրա հիմնված համակարգչային խաղ, որը ստեղծվել է The Creative Assembly-ի կողմից և հրապարակվել է Sega-ի կողմից Windows և Mac OS X։ Նապոլեոնի Windows տարբերակը Հյուսիսային Ամերիկայում հասանելի է եղել2010 թվականի փետրվարի 23-ին, և Եվրոպայում նույն ամսվա 26-ին։ Խաղը Total War սերիայի վեցերորդ խաղն է։ Խաղի գործողությունները Եվրոպայում են, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տասնութերորդ դարի վերջին և տասնիններորդ դարի սկզբին։ Խաղացողներն ընդունում են Նապոլեոն Բոնապարտի կամ նրա գլխավոր թշնամիների դերը, սկսում զարգացնել իրենց երկիրը, գրավում նոր տարածքներ և ապա սկսում պայքարել հակառակորդների դեմ ու պահել սեփական հողերը։

Խաղը հիմնականում հավանության է արժանացել տարբեր քննադատների կողմից։ Քննադատները հիմնականում գնահատել են խաղի վիզուալ էֆֆետները, խաղային գրաֆիկան, պատմական իրադարությունների ճիշտ հաջորդականությունը և այլն։ Սակայն միաժամանակ նաև քննադատության է արժանացել առ այն, որ խաղը նման է իր նախորդին՝ Empire-ին։ Հոկտեմբերի 10-ին, խաղի ներկայացումից ընդամենը 9 ամիս անց, խաղը ճանաչվեց լավագույնն ամբողջ աշխարհում։

Mac OS X տարբերակը թողարկվեց Feral Interactive ընկերության կողմից 2013 թվականի հունվարի 28-ին։ Mac-ի համար այն թողարկվել է 2013 թվականի հուլիսի 3-ին։

Ֆրանսիական դերասան Ստեֆան Կորնիկարդը ապահովել է խաղում Նապոլեոն Բոնապարտի ձայնը իսպաներեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն տարբերակներում։

Խաղը

Ինչպես բոլոր Total War սերիայի խաղերը՝ Նապոլեոնը պարունակում է երկու տարբերակ՝ պատմական իրադարձություներ և քայլի վրա հիմնված աշխարհաքաղաքական ստրատեգիա։ Պատմական իրադարձությունները ծավալվում են ըստ պատմության, այսինքն խաղացողը ինքն է ընտրում զարգացման տարբերակներ, շահույթի աղբյուներ, զարգացնում բանակը, սակայն պատերազմները պարտադիր ըստ պատմության են։ Աշխարհաքաղաքական ստրատեգիայի ժամանակ խաղացողն ընտրում է երկիրը, և ապա ստեղծում սեփական ծրագիրը երկրները գրավելու, որոնք ի դեպ ներկայացված են քաղաքների տեսքով։ Երկու տարբերակներն էլ ունեն գրեթե նույն ունակութունները։

Պետություններ

ԸՆդհանուր հաշվով կան 13 պետություններ, որոնցով կարող են խաղացողները խաղը սկսել։ Ինչը վերաբերվումքաղաքներին, տարբեր թարմացումներում նրանք տարբեր թվերով են։

Ծանոթագրություններ

  1. Steam — 2003.
  2. Humble Store
  3. http://www.pegi.info/pt/index/global_id/505/?searchString=total+war
  4. RATING INFORMATION Napoleon: Total War // Entertainment Software Rating Board — 1994.
  5. «Feral Interactive: Napoleon: Total War - Gold Edition announcement».
  6. «Feral Interactive: Napoleon: Total War - Gold Edition release announcement».

Արտաքին հղումներ