playground.ru(ռուս.) | |
---|---|
Տեսակ | լրատվական կայք համակարգչային խաղերի մասին և առցանց լրագիր |
Լեզու | ռուսերեն |
Բացված | փետրվարի 20, 2001 |
PlayGround.ru Վիքիպահեստում |
PlayGround.ru, ռուսական վեբ կայք և առցանց հրատրակչություն։ Կայքում հիմանականում տեղադրվում են նորություններ նվիրված համակարգչային խաղերն և խաղային արդյունաբերությանը, սակայն կայքում նաև հայտնվում են նորություներ ընդհանուր ՏՏ ոլորտի մասին։
PlayGround.ru կայքում ամենօր տեղադրվում են նորություններ տարբեր խաղերի մասին, ինչպես նաև կայքում կա ֆորում, որտեղ օգտատերերը քննարկում են տարբեր խաղերին նվիրված թեմաներ։ Օգտատերերը 10 բալային համակարգով գնահատում են խաղերը։
Կայքը տրամադրում է օգտատերերին օգնող նյութեր, որոնք հասանելի են առաձին բաժիններում։ Այդ ֆայլերը ներբեռնել հնարավոր է առանց գրանցում և գրացմումից հետո, սակայն ի տարբերություն երկրորդի չգրանցված օգտատերը պետք է սպասի 1 րոպե ֆայլը ներբեռնելու համար։ Բացի դա, գրանցված օգտատերերը կարող են կայքում տեղադրել իրենց ֆայլերը՝ կիսելով դրանցով այլ օգտատերերի հետ։
Կայքի յուրահատկություններից մեկն էլ՝ «Հետադարձ Կապ» բաժինն է, որտեղ օգտատերը կարող է հարց ուղել տեխնիկական բաժնին և այդպիսով գտնել իր մոտ առաջացած խնդրի լուծման տարբերակը։
Կայքում տեղադրված հոդվածներից շատերը օգտագործվում են այլ կայքերի և հրատարակաչությունների կողմից։ Օրինակ՝ 1С ընկերությունը 7.62 խաղի համար մեջբերել էր PlayGround.ru-ի կողմից տրամադրված տեղեկությունը։
PlayGround.ru դոմենը գրանցվել է 2000 թվականի հոկտեմբերի 25-ին։ Կայքն իր աշխատանքը սկսել է 2001 թվականի փետրվարի 20-ին։
2009 թվականի հուլիսի 24-ին կայքում հայտնվեց նոր բաժին՝ «Բլոգներ»։
2011 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցավ PlayGround.ru-ի կաողմից մշակված առաջին վիդեո կառավարման վահանակի թողարկումը։
2012 թվականի մայիսի 4-ին կայքը կրեց որոշակի փոփոխություններ, ինչպես նաև անհասենելի դարձավ գլխավոր նկարի փոփոխման հնարավորությունը։
2012 թվականի հոկտեմբերի 24-ին հայտրարվեց, որ կայքից հանվել են NoCD և NoDVD-ները։
2013 թվականի մայիսի 7-ին կայքի ֆորումում հայտնվեց նոր բաժին՝ «Steam»։
2015 թվականի մարտի 16-ին փոփոխվեց կայքի դիզայնը։
2015 թվականի մարտի 25-ին հեղինակային բլոգները տեղափոխվեցին նոր առանձին բաժին։
2008-ից 2009 թվականներին PlayGround.ru կայք այցելում էր ընդհանուր համացանց օգտագործողների 0,03%-ը։ Այցելուների 90 տոկոսը ՌԴ քաղաքացիներ էին։
Համաձայն Yandex-ի վիճակագրության, կայքը զբաղեցնում էր 3-րդ տեղը ռուսական խաղային կայքերի շարքում։
Համաձայն կայքի վիճակագրության TalkReviews.ru Արխիվացված 2013-06-19 Wayback Machine, PlayGround.ru կայքը զբաղեցնում էր 257-րդ տեղը .ru դոմենյն ունեցող կայքերի շրջանում։
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)