Queen Elizabitch | ||||
---|---|---|---|---|
Պատկեր:8eafb849b553200b02430dd80fe73168.1000x1000x1.png | ||||
CupcakKe-ի Ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Մարտի 31, 2017 | |||
Ժանր | Հիփ հոփ | |||
Տևողություն | 38:52 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Ինքնահրատարակչություն | |||
CupcakKe-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Queen Elizabitch–ը ամերիկացի ռեփեր Քափքեյքի երկրորդ ստուդիական ալբոմն է։ Այն ինքնահրատարակվեց 2017 թվականի մարտի 31–ին։
Մարտի 28–ին Քափքեյքը ներկայացրեց ալբոմի շապիկը և երգացանկը։ «Queen Elizabitch»–ը ինքնահրատարակվեց 2017 թվականի մարտի 31–ին։
Նույն տարվա ապրիլի 8–ին ալբոմը հեռացվեց երաժշտական հարթակներից՝ արտադրական անհամապատասխանության պատճառով։ Սակայն այն վերաթողարկվեց օրեր անց։
Համաձայն Pitchfork էլեկտրոնային ամսագրի խմբագիր Բրայան Յանգերի, ալբոմի առաջին երգ «Scraps»–ը ներառում է հուզմունքներ առաջեցնող նոտաներ և ձայներ։ «33rd» երգը The Fader–ը նկարագրեց որպես «ամբողջովին փոփ լավ ստեղծագործություն»։ Pitchfork–ի Յանգերը նկարագրեց «Biggie Smalls»–ը որպես մարմնի դրական երգ՝ գեղեցկության կարծրատիպերի և ուտելու խանգարման մասին և դրա արտադրությունը՝ ջանգլ ժանրի տրանս։ Նա «Tarzan»–ին վերադասեց դրիլլ ռեփի ժանրի կարգին, ինչպես նաև նա, The Fader–ը և Stereogum–ը գնահատեցին ալբոմի վերջին Ա կապելլա ստեղծագործություն «Reality Pt. 4»–ն, որտեղ Քափքեյքը խոսում է իր անձնական կյանքից և քաղաքականությունից։
«Cumshot»–ը թողարկվեց 2017 թվականի փետրվարի 24–ին և ծառայեց որպես ալբոմի գլխավոր սինգլ։
«Cumshot» սինգլը 2017 թվականի մարտի 10–ին ստացավ տեսահոլովակ։ «Reality Pt. 4»–ի համար նկարահանվեց սև ու սպիտակ տեսահոլովակ՝ 2017 թվականի ապրիլի 19–ին։ Stereogum–ի աշխատակից Պրավան Թրևը տեսահոլվակի բնույթը նկարագրեց «մութ»։ «Quick Thought»–ը ևս ստացավ տեսահոլովակ 2017 թվականի մայիսի 14–ին, որի պրոդյուսեր հանդիսացավ Բրենդոն Հոլմզը։ Stereogum–ի Պրավան Թրևը գրել է․ «տեսահոլովակում Քափքեյքը կողոպտիչ թիմի անդամ է, ովքեր զինված են պայծառ կարմիր ատրճանակներով»։ «CPR»–ի տեսահոլովակը հրատարակվեց մայիսի 29–ին, 2017 թվականին։ «Biggie Smalls»–ը ստացավ իր հոլովակը հունիսի 16–ին, 2017 թվականին։ «33rd»–ի նկարահանված տեսահոլովակը թողարկվեց հուլիսի 2–ին, 2017 թվականին։ Ապա լույս տեսավ «Barcodes»–ի տեսահոլովակը՝ հուլիսի 17–ին, 2017 թվականին։ Եվ վերջում՝ 2017 թվականի օգոստոսի 8–ին, թողարկվեց «Scraps» երգի տեսահոլովակը։
Pitchfork–ի խմբագիր Բրայան Յանգերն ալբոմի մասին գրել է հետևյալը․ «Չիկագոյից եկած ապշեցուցիչ ռեփերը սկսել է ընդգրկել իր սեփական կյանքի փորձությունները ալբոմում։ Սոցիալական խնդիրներ, բռնություն և վայրի սեքսը ներկայացված են նույն համառ կերպով»։ Խմբագիրն ալբոմին տվել է 7.6/10 գնահատականը։
Ստեղծագործությունների տեղեկատվությունը վերցված է iTunes–ից։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Scraps» | 3:24 |
2. | «33rd» | 3:40 |
3. | «CPR» | 3:28 |
4. | «Author» | 3:24 |
5. | «Quick Thought» | 3:25 |
6. | «Biggie Smalls» | 3:51 |
7. | «Barcodes» | 3:01 |
8. | «Cumshot» | 3:29 |
9. | «Civilized» | 3:01 |
10. | «Toys "R" Us» | 2:29 |
11. | «Tarzan» | 3:05 |
12. | «Reality, Pt. 4» | 2:34 |
|