Բրյուսելի Գրան Պլաս | |
Grand-Place de Bruxelles* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Բելգիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | ii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 51°51′00″ հս․ լ. 4°28′25″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1998 (անհայտ նստաշրջան) |
Համար | 857 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 857 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Գրան Պլաս (ֆր.՝ Grand-Place, հոլ.՝ Grote markt), պատմական հրապարակ Բրյուսելի կենտրոնում, քաղաքի զբոսաշրջային կարևորագույն վայրերից մեկը։ Այստեղ են տեղավորված երկու հիմնական տեսարժան վայրերը՝ Ռատուշան և Հացի կամ Արքայի տունը (հոլ.՝ Broodhuis, ֆր.՝ Maison du Roi)։ Բրյուսելի շուկայական անսամբլը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Առևտրական հրապարակը առաջացել է 12-րդ դարում չորացած ճահճուտների տեղում։ 13-րդ դարում կառուցվել է Հացի տունը, որը, ինչպես հետևում է անվանումից, օգտագործվել է հացի պահպանման համար։ Հետագայում այս շինությունը սկսել է կոչվել Արքայի տուն։ Հետաքրքիր է, որ նիդերլանդերեն լեզվում մինչև այժմ էլ օգտագործվում է անվան ավելի հին տարբերակը (Հացի տուն), միևնույն ժամանակ ֆրանսերենով այդ շինությունը կոչվում է «Արքայի տուն»։ 1402-1455 թվականներին կառուցվել է մինչև այժմ պահպանված գոթական ռատուշան։
1695 թվականի օգոստոսի 13-ին սկսվել է ֆրանսիական բանակի կողմից մի քանի օր շարունակված Բրյուսելի գնդակոծումը։ Արդյունքում քաղաքի ամբողջ կենտրոնը ավերվել է։ Շուկայի հրապարակում կանգուն մնաց միայն ռատուշան, և, մասամբ Հացի/Արքայի տունը։
Սակայն պատերազմի ավարտից հետո հրապարակը շատ արագ (ընդամենը 4 տարվա ընթացքում) վերակառուցվել է հարուստ գիլդիաների կողմից։ Գիլդիական տները կառուցվել են Լյուդովիկոս XIV-ի և բարոկկո ոճերով։
Յուրաքանչյուր երկու տարին մեկ, սկսած 1986 թվականից, Գրան Պլասում, օգոստոսի 15-ին, մի քանի օրվա ընթացքում ստեղծվում է հսկայական գորգ ծաղիկներից։ Միլիոնավոր բազմագույն բեգոնիաներ ստեղծում են 24x77 մ պատկեր, ընդհանուր 1800 մ2 մակերեսով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրան Պլաս» հոդվածին։ |
|
|