Էլզա Մորանտե

Էլզա Մորանտե
Elsa Morante
Ծնվել էօգոստոսի 18, 1912(1912-08-18)
ԾննդավայրՀռոմ, Իտալիայի թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 25, 1985(1985-11-25) (73 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, վիպասան, թարգմանչուհի և արձակագիր
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներ«Պատմություն»
Պարգևներ
ԱմուսինԱլբերտո Մորավիա
ԱզգականներLaura Morante?
 Elsa Morante Վիքիպահեստում

Էլզա Մորանտե (իտալ.՝ Elsa Morante, օգոստոսի 18, 1912(1912-08-18), Հռոմ, Իտալիայի թագավորություն - նոյեմբերի 25, 1985(1985-11-25), Հռոմ, Իտալիա), իտալացի գրող։

Կենսագրություն

Էլզա Մորանտեն ծնվել է 1912 թվականի օգոստոսի 18-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Նա արտամուսնական զավակն էր հրեական ծագմամբ դպրոցական ուսուցչուհի Իրմա Պոգգիբոնսիի և սիցիլիացի Ֆրանչեսկո Լո Մոնակոյի։ Էլզայի մայրը նրա ծննդից հետո ամուսնանում է Ագուստո Մորանտեի հետ, և աղջիկը ստանում է խորթ հոր ազգանունը։ 1936 թվականին Էլզան ծանոթանում է իտալացի նշանավոր գրող Ալբերտո Մորավիայի հետ, իսկ 1941 թվականին նրանք ամուսնանում են։ Այս ամուսնությունը տևում է քսան տարի. նրանք ամուսնալուծվում են 1961 թվականին։ 1983 թվականին Մորանտեն ինքնասպանության անհաջող փորձ է կատարում։ Վախճանվել է 1985 թվականին նոյեմբերի 25-ին՝ սրտի կաթվածի պատճառով կատարված անհաջող վիրահատությունից։

Էլզա Մորանտեի գլուխգործոցն է համարվում 1974 թվականին լույս տեսած «Պատմություն» վեպը։

Մատենագիտություն

Վեպեր և վիպակներ

  • 1948 - «Սուտ և կախարդանք» (Menzogna e sortilegio)
  • 1957 - «Արտուրո կղզին» (L'isola di Arturo)
  • 1974 - «Պատմություն» (La storia)
  • 1982 - Aracoeli

Պատմվածքների ժողովածուներ

  • 1941 - «Խաղի գաղտնիքը» (Il gioco segreto)
  • 1963 - «Անդալուզյան շալ» (Lo scialle andaluso)
  • 2002 - «Մոռացված հեքիաթ» (Racconti dimenticati)

Բանաստեղծական ժողովածուներ

  • 1958 - «Ալիբի» (Alibi)
  • 1968 - «Փոքրիկ տղաների կողմից փրկված աշխարհը» (Il Mondo Salvato dai Ragazzini)
  • 2007 - La canzone degli F.P. e degli I.M. in tre parti – from Il Mondo Salvato dai Ragazzini

Մանուկների համար

  • 1959 - «Եկատերինայի անսովոր արկածները» (Le straordinarie avventure di Caterina)

Էսսեներ

  • 1987 - «Կողմ և դեմ ատոմային ռումբին» (Pro e contro la bomba atomica)

Էկրանավորում

Գրականություն

  • Sgorlon С. Invito alla lettura di Elsa Morante. Milano: Mursia, 1972.
  • Bria C. Elsa Morante. Roma: Editrice Ciranna, 1976.
  • Venturi G. Elsa Morante. Firenze: La Nuova Italia, 1977.
  • Ravanello D. Scrittura e follia nei romanzi di Elsa Morante. Venezia: Marsilio, 1980.
  • Agamben G. Per Elsa Morante. Milano: Linea d’ombra, 1993.
  • Zlobnicki Kalay G. The theme of childhood in Elsa Morante. University: Romance Monographs, 1996.
  • Caspar M.-H. Elsa Morante. Paris: Université de Paris X-Nanterre, 2000.
  • Lucamante S., Wood Sh. Under Arturo’s star: the cultural legacies of Elsa Morante. West Lafayette: Purdue UP, 2006.
  • Rosa G. Cattedrali di carta. Milano: Net, 2006.
  • Siddell F. Death or deception: sense of place in Buzzati and Morante. Leicester: Troubador, 2006.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլզա Մորանտե» հոդվածին։