Բլեքբերնը ծնվել է բժիշկների ընտանիքում։ Մելբուռնի համալսարանում ստացել է բակալավրի (B.Sc., 1970) և մագիստրոսի (M.Sc., 1972) աստիճան։ Սովորել է նաև Քեմբրիջի Դարվինի քոլեջում։
1985 թվականին Բլեքբերնը Քերոլ Գրեյդերի հետ բացահայտել է թելոմերազի ֆերմենտը։ 1990 թվականին աշխատանքի է ընդունվել Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանում, որը ղեկավարել է 1993-1999 թվականներին։
1998 թվականին դարձել է Բջջային կենսաբանության ամերիկյան հանրության, իսկ 2010 թվականին՝ Քաղցկեղի հետազոտության ամերիկյան ասոցիացիայի նախագահ։ Ամերիկայի գենետիկայի հանրության խորհրդի անդամ է (2000-2002)։
2003 թվականին ստացել է Ամերիկայի քաղաքացիություն։
2016 թվականին կոչ-նամակ է հղել Գրիփիսին, ՄԱԿ-ին և ամբողջ աշխարհի կառավարություններին՝ դադարեցնել պայքարը ԳՄՕ-ների դեմ։
Ամերիկայի Գիտությունների և արվեստի ակադեմիայի (1991), Միկրոկենսաբանության ակադեմիայի (1993), Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (2000), «Cell» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։
Անձնական կյանք
Ամուսնացած է կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի պրոֆեսոր Ջոն Սեդատի հետ, ունեն մեկ որդի՝ Բենջամինը։
Մրցանակներ և պարգևներ
1990 - ԱՄՆ ազգային ակադեմիայի մրցանակ մոլեկուլային կենսաբանության բնագավառում
1990 - Հարվեյի Հանրության դասախոս Նյու Յորքի Հարվեյի Հանրությունում
1991 - Եյլի համալսարանի գիտությունների պատվավոր դոկտոր
UCSF կանանց ֆակուլտետի ասոցիացիայի մրցանակ
1998 - Ավստրալիայի մրցանակ
1998 - Գեյրդների միջազգային մրցանակ
1998 - Շառլ Լեոպոլդ Մայերի մրցանակ
1999 - Ռոզենստիլի մրցանակ (Քերոլ Գրեյդերի հետ համատեղ)
1999 - Հարվիի մրցանակ
1999 - Կեյոյի մրցանակ
1999 - Տարվա գիտնական Կալիֆոռնիա նահանգում
2000 - Քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ասոցիացիա, Գ. Հ. Ա. Կլոուսի հուշամրցանակ
2000 - Ամերիկյան օնկոլոգիական ընկերության պատվո մեդալ
2000 - Դիքսոնի մրցանակ
2001 - «AACR-Pezcoller» հիմնադրամի միջազգային մրցանակ քաղցկեղի հետազոտության համար
2001 - «General Motors» քաղցկեղի հետազոտությունների հիմնադրամի Ալֆրեդ Պ. Սլոան կրտսերի մրցանակ
2001 - Վիլսոնի մեդալ՝ ամերիկյան բջջային կենսաբանության միության կողմից
2003 - Ռոբերտ Ջ. և Քլեր Պասարով հիմնադրամի բժշկական հետազոտությունների մրցանակ
2004 - Հեյնեկենի մրցանակ
2005 - Բենջամին ֆրանկլինի մեդալ
2005 - Քըրք Ա. Լենդոն «AACR» մրցանակ՝ քաղցկեղի հիմնական հետազոտության համար
2006 - Ալբերտ Լասկերի մրցանակ հիմնարար բժշկական հետազոտությունների համար (Քերոլ Գրեյդերի և Ջեկ Շոստակի հետ համատեղ)
2006 - Գրուբերի մրցանակ գենետիկայի ոլորտում
2006 - Ուայլի մրցանակ
2006 - Մայենբուրգի մրցանակ
2007 - Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ (Քերոլ Գրեյդերի և Ժոզեֆ Գալի հետ համատեղ)