Ժյուլ Մասնե | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jules Massenet |
Ի ծնե անուն | ֆր.՝ Jules Émile Frédéric Massenet |
Ծնվել է | մայիսի 12, 1842 Montaud, Լուար, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | օգոստոսի 13, 1912 (70 տարեկան) Փարիզ |
Գերեզման | cemetery in Égreville |
Ժանրեր | օպերա, դասական երաժշտություն, օրատորիա, օպերետ, բեմական երաժշտություն և բալետ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար, լիբրետիստ և երգեհոնահար |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա և Սենտ-Լուիսի լիցեյ |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա, Royal Philharmonic Society? և Q99336616? |
Ամուսին | Ninon de Gressy? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Jules Massenet Վիքիպահեստում |
Ժյուլ Էմիլ Ֆրեդերիկ Մասնե (ֆր.՝ Jules Massenet, մայիսի 12, 1842, Montaud, Լուար, Ֆրանսիա - օգոստոսի 13, 1912, Փարիզ), ֆրանսիացի երգահան։ Գրել է 34 օպերա, ստեղծագործություններ դաշնամուրի և նվագախմբի համար, բալետային երաժշտություն, 200-ից ավել երգեր և ռոմանսներ։
Առավելապես հայտնի են և այսօր էլ տարբեր հաճախականությամբ բեմադրվում են նրա «Հերովդիադե» (Hérodiade, 1881 թ.) «Մանոն» (Manon, 1884 թ.), «Սիդ» (Le Cid, 1885 թ.), «Վերթեր» (1892 թ.), «Թայիս» (1894 թ.), «Աստվածամոր աճպարարը» (1902 թ.), «Դոն Կիխոտ» (1910 թ., գրվել է հատուկ աշխարհահռչակ ռուս երգիչ (բաս) Ֆեոդոր Շալյապինի համար) օպերաները։ Մասնեի երաժշտությանը հատուկ է մեղեդային հարստություն, ինչի շնորհիվ այն մեծ ժողովրդայնություն է վայելել XIX դարի վերջին և XX դարի սկզբներին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Մասնե» հոդվածին։ |
|