Իսպանիայի վուելտա

Իսպանիայի վուելտա
իսպ.՝ Vuelta a España
ՏեսակՀեծանվային մրցաշար
Ծագման երկիրԻսպանիա Իսպանիա
Ստեղծվել է1935 թվական
ԿարգավիճակՀանդիսանում է երեք գրանտ տուրերից մեկը
ՎայրԻսպանիա և Անդորրա
 Vuelta a España Վիքիպահեստում

Իսպանիայի վուելտա (իսպ.՝ Vuelta a España), ամենամյա փողոցային բազմօրյա հեծանվարշավ, որը հանդիսանում է երեք գրանտ տուրերից մեկը։

Այն անցկացվում է Իսպանիայի և Անդորրայի տարածքում յուրաքանչյուր տարվա օգոստոս և սեպտեմբերի ամիսներին (սկսած 1995 թվականից, իսկ մինչ այդ կազմակերպվում էր մայիս ամսին)։ Առաջին մրցարշավը տեղի է ունեցել 1935 թվականին։ Միայն երեք մրցավազք է տեղի ունեցել եվրոպական այլ երկրների տարածքում՝ 1997 թվականին Պորտուգալիայում, 2009 թվականին Նիդերլանդներում և Բելգիայում, 2017 թվականին Ֆրանսիայում։

Առաջատարի շապիկ

Իսպանիայի վուելտային մասնակցող հեծանվարշավորդները Սան Սեբաստիան բնակավայրով անցնելիս, 1973 թվական

Մրցաշարի առաջատարի համար նախատեսված է հատուկ գույնի շապիկ, որը նրան պետք է առանձնացնի այլ մրցարշավորդներից այնպես, ինչպես Տուր դը Ֆրանսի (դեղին շապիկ) և Ջիրո դը'Իտալիայի (վարդագույն շապիկ) մրցարշավների դեպքում է։ Իսպանիայի վուելտայի առաջատարի շապիկի գույնը փոխվել է մի քանի անգամ։ Կազմակերպիչները, ովքեր երկարատև դադարներից հետո վերականգնել են մրցարշավը, սովորաբար փոխել են շապիկի գույնը։ 1935 թվականից առաջատարի շապիկը եղել է նարնջագույն, 1941 թվականին այն փոխվել է սպիտակի և կիկին դարձել նարնջագույն 1942 թվականին։ 1945-1950 թվականներին առաջատարները հագել են սպիտակ շապիկ, որի վրա եղել է հորիզոնական կարմիր գիծ։ 1955 թվականին Տուր դը Ֆրանսի նմանությամբ շապիկի գույնը դարձել է դեղին։ Բացառությամբ 1977 թվականի, երբ այն եղել է նարնջագույն, բոլոր տարիներին, այդ թվում 1998 թվականը շապիկը եղել է դեղին գույնի։ 1999 թվականից առաջատարի շապիկի գույնը փոխվել է ոսկեգույն երանգ։ Սակայն 2010 թվականին շապիկի գույն կրկին փոխվել է, և այժմ այն կարմիր գույնի է։

Դասակարգում

Գլխավոր դասակարգում

Կարմիր շապիկ
Կարմիր շապիկ

ֆր.՝ Classement général - դասակարգում, որի համաձայն որոշում են մրցարշավի հաղթողին։ Դասակարգման առաջատարը հագնում է տարբերակող շապիկ։ Շապիկի կրման ավանդույթն ի հայտ է եկել 1935 թվականին անցկացված առաջին մրցման ժամանակ։ 2010 թվականից առաջատարի շապիկն ունի կարմիր գույն։

Իսպանիայի վուելտայի հաղթողներ

Միավորային դասակարգում

իսպ.՝ Clasificación por puntos - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 1945 թվականից։ Հաղթողը որոշվում է հավաքած միավորների քանակով, որոնք հավաքել է ավարտական փուլերում և միջանկյալ ավարտներում։ Այս հաշվարկը կատարվում է կարճ մրցարշավի համար։ Դասակարգման առաջատարը պետք է հագնի կանաչ գույնի շապիկ։

Լեռնային դասակարգում

իսպ.՝ Gran Premio de la montaña - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 1935 թվականից։ Հաղթողը որոշվում է հավաքած միավորների քանակով, որոնք հավաքել է լեռնային փուլերում և կոչվում է «լեռների թագավոր»։ Դասակարգման առաջատարը պետք է հագնի սպիտակ գույնի կապույտ կետերով շապիկ։

Կոմբինացված դասակարգում

իսպ.՝ Classificació de la combinada - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 1970 թվականից։ Հաղթողը որոշվում է գլխավոր, լեռնային և միավորային դասակարգումներում իր զբաղեցրած տեղերի լիագումարով։ Այս դասակարգման առաջատարը պետք է հագնի սպիտակ շապիկ։

Ամենաագրեսիվ մրցարշավորդի նվեր

իսպ.՝ Premi de la combativitat - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 2012 թվականից։ Այն տրվում է ամենաագրեսիվ մրցարշավորդին, ով դրսևորել է ամենամարտական ոգին ու թիմային, հարձակվող ուժ, խիզախություն, արիություն։ Հաղթողը ստանում է նախկին դասակարգման սպիտակ գույնի շապիկ և կարմիր համար։

Թիմային դասակարգում

իսպ.՝ Clasificación por equipos - խաղարկվում է Իսպանիայի վուելտայի շրջանակներում 1935 թվականից։ Հաղթողը որոշվում է երեք մրցափուլերում ցույց տված լավագույն ժամանակ ունեցողըԴասակարգման առաջատարը ստանում է դեղին համար և հեծանվային դեղին գույնի պաշտպանիչ գլխարկ։ Համարը գրվում է սպիտակ գույնի շապիկի վրա։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Cycling Revealed». Cycling Revealed. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «Union Cycliste Internationale». Uci.ch. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  3. When is the Criterium route announced. «UCI WorldTour calendar 2012 | Latest News». Cycling Weekly. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  4. Vuelta start in Seville for 2010. Night-time prologue, red to replace gold leader's jersey (15 сентября 2009)
  5. Custo Dalmau vestirà de vermell el líder de la Volta a Espanya
  6. «Heras contests two year drug ban». BBC Sport. 2005 թ․ փետրվարի 9. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. «Roberto Heras regains 2005 Vuelta a Espana win». Cycling Weekly. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ