Լապշա

Լապշա
noodle dish?
Ենթատեսակpasta?
 Noodles Վիքիպահեստում
Նոր պատրաստված լապշայի չորացումը Թայվանում
Լապշա պատրաստելը գործիքի օգնությամբ՝ բեշբարմակ պատրաստելու համար

Լապշա, մակարոնային ուտելիք, որն իրենից ներկայացնում է խմորե նեղ, երկար շերտեր։ Ուտելիքի հայրենիքը հանդիսանում է Չինաստանը։ Պատրաստվում է ցորենի, բրնձի ալյուրի և ջրի խառնուրդից։ Որոշ տեսակներ կարող են պարունակել տարբեր հավելումներ, օրինակ՝ ձու կամ ձվի փոշի, այս դեպքում անվանում են ձվի լապշա։

Լապշա են անվանում նաև ընդհանուր առմամբ մակարոնային արտադրանքը, օրինակ վերմիշելը դա իտալական լապշան է, մակարոնը՝ խողովակավոր լապշան և այլն

Լապշա բառի ծագումնաբանությունը պարզ չէ։ Ֆասմերի ստուգաբանական բառարանի համաձայն՝ լապշան ունի թուրքալազու ծագում։ Պ. Չերնիխի պատմաստուգաբանական բառարանով ենթադրվում է, որ «լապշա» բառը առաջացել է ռուս.՝ «лакать» (լակել) բառից, այսինքն՝ շան պես լեզվով կում-կում լակել։ Մեկ այլ ենթադրություն էլ կա՝ լապշան խմորի բարակ շերտ է, որը մանրացված է ձեռքով։

Աշխարհի ամենահին լապշան չինականն է, թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակին։

Կենցաղում լապշան կարող է պատրաստվել տարբեր եղանակներով։ Ամենատարածված եղանակը հատուկ գործիքով, կամ ձեռքով խմորը բարակ նեղ շերտերի կտրատելն է։ Այլ եղանակով՝ խմորից կծիկ են պատրաստում և այն անընդհատ հարվածելով ալյուրոտ հատակին, ձգում։ Այս եղանակով է պատրաստվում լապշան լագման կերակրատեսակի համար։ Խմորը լապշայի վերածելու համար կան հատուկ գործիքներ։

Գործարանային արտադրության ժամանակ կիրառվում են լապշա կտրտող սարքեր, ճզմող սարքեր, չորացնող սարքեր, որոնք մթերքը չորացնում են մինչև 80—90 °C:

Լապշան պատրաստում են եռացրած ջրում կամ արգանակում եփելու միջոցով։

Լապշայի տեսակներից մեկը հանդիսանում է արագ պատրաստվող լապշան, որի դեպքում անհրաժեշտ չէ այն եփել։

Լապշան ազգային խոհանոցներում

  • Լապշայով ապուր՝ ռուսական խոհանոց։
  • Ռամեն, ուդոն, սոմեն, սոբա նուդլս (ցորենի լապշա՝ բանջարեղենով)՝ չինական խոհանոցում։
  • Արիշտա՝ հայկական, ադրբեջանական, թուրքական խոհանոցներում։
  • Լակշա՝  մարիական խոհանոցում։

Փոխաբերական իմաստներ

  • Լապշա՝ հեռախոսի բաժանարար լարի ժարգոնային անվանում։
  • Լապշա՝ պարզամիտ մարդ
  • «Ականջներից լապշա կախել»՝ նշանակում է խաբել։

Ծանոթագրություններ

  1. «вермишель, что это такое вермишель». www.classes.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  2. Стр. 353
  3. Paul Friedrich Encyclopedia of World Cultures: Russia and Eurasia, China. — G.K. Hall, 1991. — 592 с. — ISBN 9780816118106
  4. «Эриште — азербайджанский суп из домашней лапши» (ռուսերեն). Urnisa. 2015 թ․ մարտի 10. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  5. Крылатые фразы — «Лапшу на уши вешать»

Գրականություն

  • Лапша // Краткая энциклопедия домашнего хозяйства. Том 1. — М.: Большая советская энциклопедия, 1959. — С. 318—319. — 772 с.
  • Лапша // Большая советская энциклопедия :  / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լապշա» հոդվածին։