Լուիզ Գլյուկ

Լուիզ Գլյուկ
անգլ.՝ Louise Elisabeth Glück
Ծնվել էապրիլի 22, 1943(1943-04-22)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Վախճանվել էհոկտեմբերի 13, 2023(2023-10-13) (80 տարեկան)
Վախճանի վայրՔեմբրիջ, Մասաչուսեթս
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և ակնարկագիր
Լեզուանգլերեն և գերմաներեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան (1966), Սարա Լուրենսի քոլեջ և George W. Hewlett High School?
Ուշագրավ աշխատանքներԱվերնո, Արոտավայր, Վայրի հիրիկը և Faithful and Virtuous Night?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրԵյլի համալսարան, Բոստոնի համալսարան, Ուիլյամս քոլեջ և Այովայի համալսարան
Պարգևներ
ԱմուսինՋոն Դրանոու
ԶավակներՆոա Դրանոու
ԱզգականներAbigail Savage?
 Louise Glück Վիքիպահեստում

Լուիզ Գլյուկ (նաև Գլիկ, անգլ.՝ Louise Elisabeth Glück - Լուիզ Էլիզաբեթ Գլիկ, ապրիլի 22, 1943(1943-04-22), Նյու Յորք, Նյու Յորք - հոկտեմբերի 13, 2023(2023-10-13), Քեմբրիջ, Մասաչուսեթս), ամերիկացի բանաստեղծուհի և էսսեիստ։ Եյլի համալսարանի ադյունկտ-պրոֆեսոր։ Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Գրականության Նոբելյան մրցանակի (2020)։

Կենսագրություն

Ծնվել է Նյու Յորքում՝ ռուսական (մոր կողմից) և հունգարական (հոր կողմից) ծագմամբ հրեական ընտանիքում։ Հայրը գործարար Դանիել Գլիկն է (1905-1985), որն աներձագի հետ հիմնել է իրենց կողմից արտոնագրված X-Acto դանակի արտադրության ընկերություն, մայրը տնային տնտեսուհի Բեատրիս Գլիկն է (ծնունդով՝ Գրոսբի, 1909-2011)։ Ավագ քույրը՝ Սյուզանը, մահացել է նախքան Լուիզյի ծնունդը՝ 1941 թվականին, կրտսեր քույրը՝ Թերեզա Գլիկը (1945-2018), «Սիթիբանկի» փոխնախագահ է, գրականագետ, դերասանուհի Աբիգեյլ Սևիջի մայրը։

Պատանեկան տարիներին տառապել է նյարդային անորեքսիայի ծանր ձևից։ 1961 թվականին ավարտել է Ջորջ Վ. Հյուլետտի Հյուլետտւոմ գտնվող դպրոցը, սակայն առողջական վիճակի պատճառով չի կարողացել ընդունվել քոլեջ և մինչև 1968 թվականը հոգեվերլուծական բուժում է անցել՝ զուգահեռաբար հաճախելով Սառա Լոուրենսի քոլեջի և Կոլումբիայի համալսարանի (1963-1965 թվականներին) բանաստեղծական սեմինարների, որտեղ նրա դասախոսները Լեոնի Ադամսն ու Սթենլի Քյունիցն էին։

Այդպես էլ չավարտելով քոլեջը՝ Գլյուկն աշխատանքի է անցել որպես քարտուղարուհի։ 1967 թվականին նա ամուսնացել է և հաջորդ տարի լույս է տեսել նրա առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Firstborn» (Առաջնեկը)։ 1971 թվականին դարձել է Վերմոնտի Գոդարդ քոլեջի պոեզիայի դասախոս։ Այդ ժամանակ նա ամուսնալուծվել է և սկսել հանդիպել քոլեջի գործընկերոջ հետ։ 1973 թվականին նրանք որդի են ունեցել, 1977 թվականին նրանք օրինականացրել են հարաբերությունները, բայց շուտով ամուսնալուծվել են։ 1984 թվականին դարձել Է Մասաչուսեթսի Ուիլյամս քոլեջի անգլերենի ամբիոնի ավագ դասախոս։ Հետագայում եղել է Սթենֆորդի, Բոստոնի և Այովայի համալսարանների հրավիրյալ դասախոս։

Ընտանիք

  • Առաջին ամուսին (1967 թվականից)՝ Չարլզ Շեֆեր Հերց կրտսեր, բժիշկ-գաստրոէնտերոլոգ։
  • Երկրորդ ամուսին (1977 թվականից)՝ Ջոն Թեոդոր Դրանոու (1948–2019), գրող, դասախոս և ձեռնարկատեր։
    • Որդի՝ Նոյ (Նոա) Դրանոու (ծնված 1973 թվականին), սոմելյե։
  • Հորաքույր՝ Էլզի Գլիկ (1897–1944), տնտեսագիտության ոլորտում փիլիսոփայության դոկտոր (1929)։ Նրա ամուսինը՝ Սողոմոն Կուզնեցը (1900—1945), տնտեսագետ և վիճակագիր է, տնտեսագետ Սայմոն Կուզնեցի ավագ եղբայրը։

Մատենագիտություն

Բանաստեղծությունների ժողովածուներ

  • 1968՝ «Առաջնեկ» («Firstborn»)
  • 1975՝ «Տունը ճահճուտի վրա» («The House on Marshland»)
  • 1976՝ «Այգին» («The Garden»)
  • 1980՝ «Descending Figure»
  • 1985՝ «Աքիլլեսի հաղթանակը» («The Triumph of Achilles»)
  • 1990՝ «Արարատ» («Ararat»)
  • 1992՝ «Վայրի հիրիկը» («The Wild Iris»)
  • 1993՝ «Mock Orange»
  • 1997՝ «Արոտավայր» («Meadowlands»)
  • 1999՝ «Նոր կյանք» («Vita Nova»)
  • 2001՝ «Յոթամյաների կյանքը» («The Seven Ages»)
  • 2004՝ «Հոկտեմբեր» պոեմ («October»)
  • 2006՝ «Ավերնո» («Averno»)
  • 2009՝ «Գյուղական կյանք» («A Village Life»)
  • 2012՝ «Բանաստեղծություններ։ 1962–2012» («Poems: 1962–2012»)
  • 2014՝ «Հավատարիմ և առաքինի գիշեր» («Faithful and Virtuous Night»)

Էսսեների ժողովածուներ

  • 1994՝ «Ապացույցներ և տեսություններ» («Proofs and Theories: Essays on Poetry»)
  • 2017՝ «Ամերիկյան յուրօրինակություն» («American Originality: Essays on Poetry»)

Ճանաչում

  • 1968՝ «Առաջնեկը» բանաստեղծությունների ժողովածուի համար Բանաստեղծների ամերիկյան ակադեմիայի մրցանակ
  • 1970՝ Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակ։
  • 1975՝ Գուգենհայմի կրթաթոշակ։
  • 1979–1980՝ Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակ։
  • 1981՝ գրականության ոլորտում Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի մրցանակ։
  • 1985՝ «Աքիլլեսի հաղթանակը» բանաստեղծությունների ժողովածուի համար Քննադատների ընկերության ազգային գրքային մրցանակ։
  • 1985՝ «Աքիլլեսի հաղթանակը» բանաստեղծությունների ժողովածուի համար Մելվիլ Քեյնի մրցանակ։
  • 1987՝ Գուգենհայմի կրթաթոշակ։
  • 1988–1989՝ Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակ։
  • 1992՝ «Արարատ» բանաստեղծությունների ժողովածուի համար պոեզիայի ոլորտում Ռեբեկա Ջոնսոն Բոբիթի ազգային մրցանակ։
  • 1992՝ «Վայրի հիրիկը» բանաստեղծությունների ժողովածուի համար Պուլիտցերյան մրցանակ։
  • 1992՝ «Վայրի հիրիկը» բանաստեղծությունների ժողովածուի համար Վիլյամ Կառլոս Վիլյամսի մրցանակ։Պուլիտցերյան մրցանակ
  • 1993՝ Ուիլյամս քոլեջի պատվավոր դոկտոր։
  • 1993՝ Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի ընտրյալ անդամ։
  • 1994–1998՝ Վերմոնտ նահանգի պոետ։
  • 1995՝ «Ապացույցներ և տեսություններ» էսսեների ժողովածուների համար Մարթա Ալբրանդի մրցանակ՝ որպես Լավագույն վավերագրական արձակ։
  • 1996՝ Միդլբերի քոլեջի պատվավոր դոկտոր։
  • 1993՝ Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի ընտրյալ անդամ։
  • 1999՝ հատուկ խորհրդատու Կոնգրեսի գրադարանի երկհարյուրամյակին։
  • 1999–2005՝ Բանաստեղծների ամերիկյան ակադեմիայի կանցլեր։
  • 1999՝ Լանանի գրական մրցանակ։
  • 1999՝ «Vita Nova» բանաստեղծությունների ժողովածուի համար «The New Yorker» թերթի բանաստեղծական մրցանակ։
  • 2003–2010՝ Եյլի համալսարանի «Երիտասարդ բանաստեղծներ» շարքի դատավոր։
  • 2007՝ «Vita Nova» բանաստեղծությունների ժողովածուի համար Անգլալեզու միության դեսպանի գրքային մրցանակ։
  • 2001՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Հումանիտար, գեղարվեստական և սոցիալական գիտությունների դպրոցի 50-ամյակի մեդալ։
  • 2001՝ Բոլինգենական մրցանակ։
  • 2003–2004՝ ԱՄՆ պոետ-դափնեկիր։
  • 2007՝ «Ավերնո» բանաստեղծությունների ժողովածուի համար Նոր Անգլիայի PEN միջազգային կազմակերպության մրցանակ։
  • 2007՝ «Ավերնո» բանաստեղծությունների ժողովածուի համար Անգլալեզու միության դեսպանի գրքային մրցանակ։
  • 2008՝ Ամերիկացի բանաստեղծների ակադեմիայի Ուոլլես Սթիվենսի մրցանակ։
  • 2010՝ Ժամանակակից ամերիկյան պոեզիայի համար Էյքեն Թեյլորի մրցանակ (2010)։
  • 2010՝ «Գյուղական կյանք» բանաստեղծություների ժողովածուի համար Գրիֆինի միջազգային բանաստեղծական մրցանակի կարճ ցուցակ։
  • 2012՝ Նվաճումների ամերիկյան ակադեմիայի ընտրյալ անդամ։
  • 2012՝ «Բանաստեղծություններ։ 1962-2012» բանաստեղծությունների ժողովածուի համար «Los Angeles Times» թերթի գրքային մրցանակ։
  • 2014՝ Ամերիկյան փիլիսոփայական ընկերության ընտրյալ անդամ։
  • 2014՝ «Faithful and Virtuous Night» բանաստեղծությունների ժողովածուի համար Ազգային գրքային մրցանակ՝ որպես լավագույն չափածո ստեղծագործություն։
  • 2015՝ պոեզիայի ոլորտում Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի ոսկե մեդալ։
  • 2015՝ ԱՄՆ-ի ազգային մարդասիրական մեդալ։
  • 2020՝ Տրանասթրեմերի մրցանակ։
  • 2020՝ Գրականության Նոբելյան մրցանակ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #119122960 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Ասսոշեյթեդ պրեսNYC: 1846.
  4. 4,0 4,1 4,2 Louise Glück, poétesse américaine et prix Nobel de littérature, est morteLe Monde.
  5. 5,0 5,1 Garner D. Verses Wielded Like a Razor / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. https://openlibrary.org/works/OL8035191W/Averno
  7. https://openlibrary.org/works/OL1807330W/Meadowlands
  8. Louise Glück: Frederick Iseman Professor of Poetry, Professor in the PracticeYale University.
  9. Louise Glück
  10. Louise Glück
  11. Louise Glück, U.S. Poet Laureate: A Resource GuideLibrary of Congress.
  12. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 433.
  13. Louise Glück: 2015 National Humanities MedalistNEH.
  14. Nobelpriset i litteratur går i år till poeten Louise GlückSvenska Yle.
  15. Louise Glück: where to start with an extraordinary Nobel winnerTheGuardian.com, 2020.
  16. Poeten Louise Glück får Tranströmerpriset 2020Sveriges Television, 2020.
  17. https://www.britannica.com/biography/Louise-Gluck
  18. Daniel Morris. The Poetry of Louise Glück: A Thematic Introduction. University of Missouri Press, 2006 (p. 67).
  19. Susan Smith Nash, Louise Glück Proofs & Theories: Essays on Poetry(անգլ.) // World Literature Today. — 1995. — В. 4. — Т. 69. — С. 805. — ISSN 0196-3570. —
  20. Надгробный памятник семей Глик и Гросби на еврейских кладбищах «Маунт Арарат» в Ист Фармингдейл (Нью-Йорк) и Маунт-Хеброн в Куинсе.
  21. Լուիզա Գլյուկի պապն ու տատը Միացյալ Նահանգներ են գաղթել Էրմիհայֆալվայից (Տրանսիլվանիա)։ Հոր ավագ քույրը՝ ապագա տնտեսագետ Էլզին, ծնվել է Տրանսիլվանիայում (1897), բանաստեղծուհու հայրը ծնվել է արդեն Նյու Յորքում (1905)։
  22. A zest for life: Beatrice Glück of Woodmere dies at 101
  23. Reena Sastri The Poetry of Louise Glück: A Thematic Introduction (review)(անգլ.) // Modernism/modernity. — 2008. — В. 3. — Т. 15. — С. 583–585. — ISSN 1080-6601. —
  24. Tereze Gluck (Obituary)
  25. May You Live in Interesting Times (Iowa Short Fiction Award, 1995)
  26. Weeks, Linton (2003 թ․ օգոստոսի 29). «Gluck to Be Poet Laureate». The Washington Post.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  27. «Биография поэтессы Луизы Глюк». ТАСС. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  28. John Theodore Dranow 1948—2019: Obituary
  29. Louis L. Gluck Is Future Bride Of C.S. Hertz Jr.; Prize-Winning Poet Is Engaged to Columbia Doctoral Student (The New York Time, April 16, 1967)
  30. APS Member History
  31. «The Nobel Prize in Literature 2020». NobelPrize.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզ Գլյուկ» հոդվածին։