«Կատյուշա» (ռուս.՝ Катю́ша) խորհրդային հայտնի երգ։ Երաժշտության հեղինակ՝ Մատվեյ Բլանտեր, խոսքերի հեղինակ՝ Միխայիլ Իսակովսկի։
Երգն առաջին անգամ կատարել են Վերա Կրասովիցկայան, Գեորգի Վինոգրադովը և Վսեվոլոդ Տյուտյուննիկը՝ 1938 թվականի նոյեմբերի 28-ին՝ Կնուշևիցկու ղեկավարած նվագախմբի հետ։ Վալենտին Բատիշևի կատարմամբ երգի առաջին ձայնագրությունը կատարվել է 1939 թվականին։ Ավելի ուշ երգը կատարել են Լիդիա Ռուսլանովան, Գեորգի Վինոգրադովը, Էդուարդ Հիլը, Աննա Գերմանը, Դմիտրի Խվորոստովսկին և այլ երգիչներ։
2015 թվականին «Ռուսսկի ռեպարտյոր» ամսագրի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով «Կատյուշայի» տեքստը զբաղեցրել է 13-րդ տեղը ռուսական հայտնի բանաստեղծական տողերի թոփ տասնյակում։
Ուգրանսկի շրջանիՎսխոդի գյուղի (Գլոտովկա գյուղից ոչ հեռու՝ Միխայիլ Իսակովսկու հայրենիքում) մշակույթի տանն է գտնվում է «Կատյուշա» երգի թանգարանը։
Երգը նվիրված է իր սիրած տղայից՝ «հեռվում գտնվող սահմանապահ զինվորից» բաժանված աղջկա հույզերին։
«Կատյուշա» երգի առաջին քառյակը։
Ծաղկել են խնձորենիներն ու տանձենիները,
Գետի վրայով սահում են ամպերը։
Կատյուշան դուրս է եկել գետափ,
Դեպի բարձր, զառիվեր ափ։
ռուս.՝ Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Выходила на берег Катюша,
На высокий берег, на крутой.
Վարիացիա
Երգի թարգմանությունները կան տարբեր լեզուներով։ Հունաստանում այս երգը Հունաստանի ազգային ազատագրական ճակատի հիմնն է, Իտալիայում դա «Կատարինան» է և «Fischia il vento» («Սուլում է քամին»), Իսրայելում՝ «Կատյուշկան» (որը հետո հրեա երգչուհի Զարայի կողմից թարգմանվել է նաև ֆրանսերեն և ստացել «Կազաչոկ» (Casatschok) անվանումը, հետագայում երգչուհի Դալիդան երգը երգել է գերմաներեն և իտալերեն)։
Իսակովսկին գրել է նաև վերջին քառյակը, որը հազվադեպ է հնչում.
Ծաղկաթափվել են խնձորենիներն ու տանձենիները,
Գետի վրայով սահել են ամպերը։
Կատյուշան հեռացել է ափից,
Երգն իր հետ տարել է տուն։
1943—1945 թվականներին հայտնի էր հետևյալ քառյակը.
Թող գերմանացին հիշի ռուսական «կատյուշային»,
Թող լսի՝ ինչպես է նա երգում.
Թշնամիներից հանում է հոգին,
Իսկ յուրայիններին հզորություն է տալիս։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայտնի է եղել երգի ճակատային տարբերակը, որի առաջին քառյակն այսպիսին էր.
Թռչում են գլուխներ և մարմիններ
Դողը հալածում է գետից այն կողմ գտնվող գերմանացուն
Դա մեր ռուսական Կատյուշան է
Գերմանացիների համար մահերգ է երգում։
Գոյություն ունի այս երգի ժողովրդական բանահյուսության մի ամբողջ շարք։
Կիրառումը մշակույթում
Որպես ռուսական ժողովրդական երգ՝ «Կատյուշան» կատարվել է «Եղնիկների որսորդը» ֆիլմում՝ հարսանիքի ընթացքում
Երգի մեղեդին հնչում է Էդի Խանտինգտոնի երգի սկզբում և վերջում «USSR»:
Երգի մեղեդին հնչում է «A Little Moment Of Desperation» շվեյցարական խմբի «Lunatica» կրկներգում։
Գերմանական «Tanzwut» խումբը ռուսերենով կատարել է երգը՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կայացած համերգի ժամանակ՝ 2012 թվականին։
Երգը կատարել է իտալական «Talco» պանկ խումբը։
«Կատյուշան» ռուսերենով երգվում է «Աղջիկները և տանկերը» անիմացիոն ֆիլմի ութերորդ դրվագում, որը ցուցադրվել է 2012 թվականի
դեկտեմբերի 3-ին։
«Կատյուշան» ռուսերենով հնչում է «Ջովանիի կղզի» անիմացիոն ֆիլմում։
«Կատյուշա» երգի հիման վրա է գրվել իտալական «Skylark» խմբի «Mystery of the Night» երգը։
Ամերիկյան Abney Park խմբի 2013 թվականի «The Circus at the End of the World» ալբոմում կա երգի անգլալեզու տարբերակը «Katyusha»:
«Բանակ-2015» զինվորական տեխնիկայի փառատոնի ընթացքում երգը հնչել է վեց լեզուներով, առաջինը՝ չինարեն։
Ծանոթագրություններ
↑Биографическая справка о В. Красовицкой на портале kino-teatr.ru.
↑По данным сайта Russian-Records.com пластинка с песней (матричный номер 8367) вышла уже весной 1939 года, в том же году были выпущены пластинки не только в Москве, но и в Ленинграде и Свердловске
↑Николай Овсянников (2016 թ․ մայիսի 16). ««Katyusha» VS «Forelock»». Алеф - Ежемесячный международный еврейский журнал. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.