Հերտա Մյուլլեր գերմ.՝ Herta Müller | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1953 (70 տարեկան) |
Ծննդավայր | Նիչիդորֆ, Տիմիշ, Ռումինիայի Ժողովրդական Հանրապետություն |
Մասնագիտություն | գրող, լեզվաբան, բանաստեղծուհի, թարգմանչուհի, վիպասան և ակնարկագիր |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Գերմանիա և Ռումինիա |
Կրթություն | Տեմիշոարայի արևմտյան համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1976 - այժմ |
Ժանրեր | վեպ, պոեզիա և էսսե |
Ուշագրավ աշխատանքներ | Ընկճվածություն, The Passport?, The Land of Green Plums? և Ներշնչում-արտաշնչում |
Անդամակցություն | Ռումիիայի գրողների միություն, Literaturkreis Adam Müller-Guttenbrunn? և Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա |
Աշխատավայր | Բեռլինի ազատ համալսարան և Nikolaus Lenau High School? |
Պարգևներ | |
Ամուսին | Ռիչարդ Վագներ և Հարի Մերկլե |
Հերտա Մյուլլեր Վիքիքաղվածքում | |
Herta Müller Վիքիպահեստում |
Հերտա Մյուլլեր (գերմ.՝ Herta Müller, օգոստոսի 17, 1953, Նիչիդորֆ, Տիմիշ, Ռումինիայի Ժողովրդական Հանրապետություն), ռումինացի բանաստեղծուհի ու թարգմանիչ, հասարակական գործիչ, նկարիչ։ 2009 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի. «քնարերգության մեջ ուշագրավությամբ ու արձակում անկեղծությամբ պատկերում է զրկվածների կյանքը»։
Հերտա Մյուլլերը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 17-ին Ռումինիայի գերմանալեզու փոքրամասնության (այսպես կոչված, Բանատի շվաբներ) ներկայացուցիչների ընտանիքում։ Նրա պապը եղել է ֆերմեր ու առևտրական, հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ՍՍ զորքերում։ Ռումինիայի՝ խորհրդային զորքերի կողմից գրավվելուց հետո մայրը՝ որպես գերմանացի, աքսորվել է Ուկրաինայի տարածքում գտնվող ճամբար, ազատվել է 1950 թվականին։
Հերտան ավարտել է Տիմիշոարայի համալսարանը (West University of Timişoara), որտեղ ուսումնասիրել է ռումինական ու գերմանական գրականություն։ 1976 թվականից որպես թարգմանիչ աշխատել է գործարանում։ 1979 թվականին զրկվել է աշխատանքից, որովհետև հրաժարվել էր համագործակցել Սեկուրիտետեի գաղտնի ոստիկանության հետ։
Աշխատել է մանկապարտեզում, տվել է գերմաներենի մասնավոր դասեր։ 1982 թվականին հրատարակել է իր առաջին գերմաներեն գիրքը՝ «Ընկճվածություն», որը, սակայն, փոփոխությունների էր ենթարկվել ռումինական գրաքնադատության կողմից (1984 թվականին գրքի ամբողջական տեքստը հրատարակվել է ԳԴՀ-ում և արժանացել մի շարք մրցանակների)։
1987 թվականին ամուսնու՝ գրող Ռիխարդ Վագների հետ միասին տեղափոխվել է ԳԴՀ և բնակություն հաստատել Արևմտյան Բեռլինում։ Դասախոսություններով հադես է եկել ԳԴՀ-ի, ԱՄՆ-ի ու այլ երկրների մի շարք համալսարաններում։
Հերտա Մյուլլերը գրել է բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ, էսսեներ։ Հանդես է գալիս նաև որպես նկարիչ ու լուսանկարիչ։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման իր ապրած անազատությունն է ու բռնությունները, անհատական ու կոլեկտիվ հիշողությունը, մոռացումը, ամնեզիան, հիշել չցանկանալը։ Մյուլլերի մի շարք վեպերի գործողությունները ծավալվում են ռումինական գավառում Նիկոլաե Չաուշեսկուի իշխանության տարիներին։
Գերմանիայի լեզվի ու պոեզիայի ակադեմիայի անդամ (1995)։ Հերտա Մյուլլերի բանաստեղծությունները, վեպերն ու էսսեները թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով, ինչպես նաև չինարեն ու ճապոներեն։
Արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում՝ Դուբլինի գրական մրցանակ 1998 թվականին, ավստրիական Ֆրանց Կաֆկայի անվան մրցանակ 1999 թվականին և Գրականության Նոբելյան մրցանակ 2009 թվականին։
2008 թվականին Շվեդիայի Գրողների միությունը Հերտա Մյուլլերի «Թագավորը խոնարհվում է ու սպանում» ժողովածուն ներառել է վերջին ժամանակների՝ կանանց կողմից գրված 10 լավագոււյն գրքերի ցանկում։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերտա Մյուլլեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերտա Մյուլլեր» հոդվածին։ |
|