Ծնվել է | օգոստոսի 4, 1981 (42 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Կանոգա Պարկ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Իմմակուլեյթ Հարթ ավագ դպրոց և Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց (2003) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | multiracial people? |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և գեղագիր |
Ընտրանի | Suits |
Ծնողներ | հայր՝ Թոմաս Մարքլ, մայր՝ Դորիա Ռեգլենդ |
Ամուսին(ներ) | Ուելսի արքայազն Հարրի |
Համատեղ ապրող(ներ) | Cory Vitiello? |
Երեխա(ներ) | Prince Archie of Sussex? և Princess Lilibet of Sussex? |
Պարգևներ և մրցանակներ | |
royal.uk/the-duchess-of-sussex sussexroyal.com | |
Մեգան, Սասեքսի դքսուհի (անգլ.՝ Meghan, Duchess of Sussex, օգոստոսի 4, 1981, Կանոգա Պարկ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նախկին դերասանուհի և մոդել, որն առավել հայտնի էր Ռեյչել Զեյնի դերով՝ Ֆորս-մաժոր հեռուստասերիալում (2011-2018)
Ամուսնացած է Սասեքսի դուքս Հարիի հետ։
Մարքլը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում, հայրն սպիտակամորթ է, ունի հոլանդական և իռլանդական արմատներ, մայրը` աֆրոամերիկուհի։ Հայրը եղել է ռեժիսոր, մայրը` սոցիալական աշխատող և յոգայի ուսուցիչ։
Ամերիկացի հետազոտող Գարի Բոյդ Ռոբերթսի տվյալներով՝ Մեգանը` Անգլիայի Էդուարդ III թագավորի անմիջական ժառանգն է։ Հարրին և Մեգանը 17 սերնդի ազգական են։
Մեգանը ավարտել է Հյուսիսարևմտյան համալսարանը։ Իր դեբյուտային դերը խաղացել է «Գլխավոր հիվանդանոց» սերիալում և սրան հաջորդող տարիների ընթացքում աշխատել է որպես մոդել և դերասանուհի, խաղացել է նաև մի քանի սերիալների էպիզոդիկ դերերում, ինչպիսիք են` «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք», «90210. Նոր սերունդ», «Եզր», «Կասլ»։ Նա հայտնվեց մեծ էկրանին «Հիշի՛ր ինձ» և «Անտանելի ղեկավարներ» ֆիլմերի շնորհիվ։ Լոս Անջելեսում ծնված և մեծացած Մեգանը տեղափոխվել է Տորոնտո, որտեղ էլ նկարահանվել է «Ֆորս մաժոր» հեռուստասերիալում։
2011 թվականի սեպտեմբերի 11-ին Մեգանը ամուսնացել է կինոռեժիսոր Տրևոր Էնգելսոնի հետ, որի հետ սկսել է հանդիպել 2004 թվականից։ Զույգը բաժանվել է 2013 թվականի մայիսին, իսկ նույն տարվա օգոստոսին էլ ամուսնալուծվել։
2016 թվականի նոյեմբերին Մարքլը ապրել է Լոնդոնում և հրաժարվել նախկին ամուսնու ֆինանսական աջակցությունից։ Այնուհետև, 2016 թվականի նոյեմբերի 8-ին Կենսինգտոնայն պալատը հաստատեց այն տեղեկությունները, որ Մարքլը մի քանի ամիս է, ինչ հանդիպում է արքայազն Հարրիի հետ։ Իր հայտարարության մեջ Հարրին պահանջում է լրատվամիջոցներից՝ դադարել հետապնդել Մեգանին և նրա ընտանիքին։ 2017 թվականի նոյեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվել է Մեգանի և Հարրիի նշանադրության մասին։ Համաձայն ժառանգության նոր կանոնների` Մեգանի հետ ամուսնությունից հետո Հարրին չի կորցնում բրիտանական գահը ժառանգելու իրավունքը, չնայած նրան, որ աղջիկը կաթոլիկ է։
Նշանադրության ժամանակ Մեգանին նվիրած մատանու ձևավորումը կատարել է արքայազն Հարրին։ Կոմպոզիցիայի կենտրոնում Բոտսվանայից բերված հսկայական ադամանդ է, մյուս երկու ադամանդները վերցված են Հարրի մոր` արքայադուստր Դիանայի հավաքածուից։
Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը` 2018 թվականի մայիսի 26-ին` Վինձոր ամրոցում։ Նախքան հարսանիքը, որի համար վճարել էր արքայական ընտանիքը, Մարքլը ստացավ բրիտանական քաղաքացիություն և փոխեց իր կրոնը մկրտության ծեսից հետո, որը ընդունված է անգլիական եկեղեցում։ Նոր մկրտության և հաստատման արարողությունը տեղի է ունեցել Վինձորի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Դրանից հետո նա պետք է թողներ իր դերասանուհու կարիերան։
Տարի | Ֆիլմի անուն | Բնօրինակի անուն | Դեր |
---|---|---|---|
2005 | Ավելին, քան սեր | A Lot Like Love | Նատալի |
2010 | Թեկնածու | The Candidate | Քեթ |
2010 | Հիշիր ինձ | Remember Me | Մեգան |
2010 | Փախուստ Վեգասից | Get Him to the Greek | Տատյանա |
2011 | Անտանելի ղեկավարներ | Horrible Bosses | Ջեյմի |
2012 | Անգործունակ ընկերներ | Dysfunctional Friends | Թերրի |
2013 | Պատահական հանդիպումներ | Random Encounters | Մինդի |
Տարի | Ֆիլմի անուն | Բնօրինակ անուն | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
2002 | Գլխավոր հիվանդանոց | General Hospital | Ջիլլ | Ցերեկային օճառային սերիալ |
2004 | Ապագայի քաղաք | Century City | Նատաշա | Դրվագ. «A Mind Is a Terrible Thing to Lose» |
2005 | Կրճատումներ | Cuts | Քորի | Դրվագ. «My Boyfriend’s Back» |
2005 | Սիրո միավորում | Love, Inc. | Թերեզա Սանթոս | Դրվագ. «One on One» |
2006 | Պատերազմ տանը | The War at Home | Սյուզան | Դրվագ. «The Seventeen-Year Itch» |
2006 | Խաբեություն | Deceit | Գվեն | Հեռուստաֆիլմ |
2006 | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Վերոնիկա Պերես | Դրվագ. «The Seventeen-Year Itch» |
2008 | Առաքյալները | The Apostles | Քելլի Քլհուն | Փորձնական |
2008 | Լավ վարքագիծ | Good Behavior | Սեդի Վալենսիա | Փորձնական |
2008 | 90210. Նոր սերունդ | 90210 | Վենդի | Դրվագ. «The Jet Set» и «We’re Not in Kansas Anymore» |
2008 | Երկար ու երջանիկ | 'Til Death | Տարա | Դրվագ. «Joy Ride» |
2009 | Ճանապարհի ասպետը | Knight Rider | Էննի Օրտիս | Դրվագ. «Fight Knight» |
2009 | Առանց հետքի | Without a Trace | Հոլլի Շեպարդ | Դրվագ. «Chameleon» |
2009 | Եզր | Fringe | Կրտսեր գործակալ Էմի Ջեսապ | Դրվագ. «A New Day in the Old Town» и «Night of Desirable Objects» |
2009 | Լիգա | The League | Մինգեն | Դրվագ. «The Bounce Test» |
2010 | C.S.I. Մայամիի հանցագործության վայրը | CSI: Miami | Սպա Լիա Մոնտոյան | Դրվագ. «Backfire» |
2011 — մեր օրեր | Suits | Suits | Ռեյչել Զեյն | մշտական դեր |
2012 | Կասլ | Castle | Շառլոտա Բոյդ | Դրվագ. «Once Upon a Crime» |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգան Մարքլ» հոդվածին։ |
|