Յոհան Ռունեբերգ | |
---|---|
Ծննդյան անուն | շվեդ.՝ Johan Ludvig Runeberg |
Ծնվել է | փետրվարի 5, 1804 |
Ծննդավայր | Պիետարսաարի, Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Շվեդիա |
Վախճանվել է | մայիսի 6, 1877 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Պորվոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Պորվոո |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, լրագրող և քրիստոնեական հիմների հեղինակ |
Լեզու | շվեդերեն |
Ազգություն | Ֆինլանդիայի շվեդախոս բնակչություն |
Քաղաքացիություն | Ֆինլանդիայի մեծ իշխանություն |
Կրթություն | Royal Academy of Turku? |
Ուշագրավ աշխատանքներ | Ֆինլանդիայի օրհներգ, The Elk Hunters? և The Tales of Ensign Stål? |
Ստեղծագործությունների ցանկ | Յոհան Լյուդվիգ Ռունեբերգի մատենագիտություն |
Անդամակցություն | Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Q10727832? |
Պարգևներ | |
Ամուսին | Ֆրեդրիկա Ռունեբերգ |
Զավակներ | Վալտեր Ռունեբերգ, Լյուդվիգ Միքայել Ռունեբերգ, Լորենցո Ռունեբերգ, Յոհան Վիլհելմ Ռունեբերգ և Ֆրեդրիկ Ռունեբերգ |
Կայք | runeberg.net |
Johan Ludvig Runeberg Վիքիպահեստում |
Յոհան (Յուհան, Յոհանն) Լյուդվիգ Ռունեբերգ (շվեդ.՝ Johan Ludvig Runeberg, փետրվարի 5, 1804, Պիետարսաարի, Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Շվեդիա - մայիսի 6, 1877, Պորվոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն), շվեդական ծագմամբ ֆինն բանաստեղծ, ով շվեդերեն է գրել ազգային ռոմանտիզմի բովանդակությամբ բանաստեղծություններ։ Առավել հայտնի է «Պրապորշչիկ Ստոլի պատմվածքները» (շվեդ.՝ Fänrik Ståhls sägner) բանաստեղծությունների շարքով։ Այս շարքի բանաստեղծություններից մեկը՝ «Մեր երկիրը» (շվեդ.՝ Vårt land, ֆիններեն՝ Maamme), դարձել է Ֆինլանդիայի հիմնը։ Ֆինլանդիայի ազգային տոնը նշվում է նրա ծննդյան օրը` որպես Ռունեբերգի օր, որից առաջ վաճառվում է Ռունեբերգի կարկանդակը։
Յոհան Լյուդվիգ Ռունեբերգը ծնվել է ծովագնաց Լորենց Ուլրիկ Ռունեբերգի և Աննա Մարիա Մալմի բազմանդամ ընտանիքում, Ֆինլանդիայի արևմտյան ափին, Էստերբոտենի, Յակոբստադ քաղաքում։ Յոհանը կրթություն է ստացել նախ Օլեաբորգում (Օուլու), ապա Վաասա քաղաքում, իսկ հետո ընդունվել է Աբոյի համալսարան (այժմ՝ Տուրկու)։ Այնտեղ նա հանդիպել և ընկերացել է Յոհան Սնելլմանի և Զախարիաս Տոպելիուսի հետ, ովքեր հետագայում կարևոր դեր են խաղացել Ֆինլանդիայի ազգային վերածննդի գործում։ Հենց այդ ժամանակ էլ Ռունեբերգը ծանոթացել է Կարլ Բելմանի ստեղծագործություններին և սկսել է հանդես գալ որպես հրապարակախոս։
Իր ֆինանսական իրավիճակը բարելավելու համար Ռունեբերգը դասավանդելու է մեկնել կենտրոնական Ֆինլանդիա, որտեղ նա ավելի մոտիկից է ծանոթացել հասարակ ժողովրդի կյանքին։ Այս ծանոթությունը խորը տպավորություն է թողել նրա վրա, և հենց այդ ժամանակ է ձևավորվել նրա իդեալականացված հայացքը ֆիննական գյուղացիության վերաբերյալ, որն իր արտացոլումն է գտել «Գյուղացի Պաավո» (շվեդ.՝ Bonden Paavo) հայտնի բանաստեղծության մեջ։ Նրա հերոսը ցրտահարության պատճառով անընդհատ բերք է կորցնում, բայց առանց բողոքելու՝ մանրացված կեղևից հաց է պատրաստում։ Այս պատկերը դարձել է մարդկային որակի իսկական խորհրդանիշ, որը հայտնի է որպես sisu` ցանկացած փորձություն դիմանալու պատրաստակամություն։
1827 թվականին Ռունեբերգը ստացել է մագիստրոսի կոչում և մնացել համալսարանում (որը Աբոյի հրդեհից հետո տեղափոխվել է Հելսինկի), որտեղ 1830 թվականից հռետորություն է դասավանդել։ Նույն թվականին լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» (շվեդ.՝ Dikter) առաջին ժողովածուն։ 1831 թվականին Ռունեբերգն ամուսնացել է Ֆրեդրիկ Շարլոտա Տենգստրյոմի հետ, նրանք ունեցել են ութ երեխա, որոնցից երկուսը մահացել են վաղ տարիքում։ Ռունեբերգի որդին՝ Վալտերը, դարձել է քանդակագործ և իր հոր հուշարձանի հեղինակը, որը կանգնեցվել է 1885 թվականին։ Մյուս որդին` Յոհաննը, դարձել է բժիշկ և քաղաքական գործիչ։
Ռունբերգի կինը՝ Ֆրեդրիկան, նույնպես համբավ է ձեռք բերել որպես գրող, Վալտեր Սքոթի ոգով պատմական վեպերի հեղինակ։ Նրա «Տիկին Կատարինա Բոժեն և նրա դուստրերը» (շվեդ.՝ Fru Katarina Boije och hennes döttrar) վեպը, որը լույս է տեսել 1858 թվականին, կարելի է համարել առաջին պատմական վեպը ֆիննական գրականության մեջ։
1833 թվականին լույս է տեսել Ռունբերգի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն։ 1837 թվականին նա տեղափոխվել է Պորվոո (Բորգո), որտեղ տեղի գիմնազիայում ստացել է դասական լեզուների ուսուցչի պաշտոն, նա նաև հիմնադրել է թերթ (շվեդ.՝ Borgå Tidning): 1847 թվականին Ռյունեբերգը դարձել է գիմնազիայի տնօրեն։ Ռունեբերգի ամենահայտնի գործերից են վեցաչափով գրված «Որմզդեղնի որսորդները» (1832, շվեդ.՝ Elgskyttarne), «Թագավոր Ֆյալարը» (1844, շվեդ.՝ Ståhls sägner) պոեմները և 1808-1809 թվականների ռուս-շվեդական պատերազմի իրադարձություններին նվիրված բանաստեղծությունների շարքը։ Առավել հայտնի են դարձել նրա «Պատմվածքներ»-ը, որը Էլիաս Լյոնրոտի «Կալեվալա»-ի հետ միասին համարվում է Ֆինլանդիայի ազգային էպոսի մի մասը։ Այս պոեմից միկիտան Լոտեի կերպարը ոգեշնչել է Բերտոլդ Բրեխտին «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները»-ի ստեղծման գործում։ Նրա անունով է կոչվել կանանց ռազմականացված «Լոտա Սվյարդ» կազմակերպությունը։
1848 թվականին Գերմանիայից ներգաղթյալ Ֆրեդրիկ Պացիուսը նախերգանք է գրել «Հեքիաթներ»-ի և «Մեր երկիրը» (շվեդ.՝ Vårt land) բանաստեղծությունների համար. ներկայումս այն Ֆինլանդիայի ազգային օրհներգն է (տեքստի ֆիննական թարգմանությունը վերագրվում է Պաավո Կայանդերին, ռուսերենը՝ Ալեքսանդր Բլոկին)։
1863 թվականին տեղի ունեցավ դժբախտ պատահարը Ռունեբերգի կյանքում սկիզբ է դրել դրամատիկ շրջանի։ Որսի ժամանակ նա կաթվածահար է եղել։ Սկսվել է տասներեք ու կես տարվա փորձությունների ժամանակաշրջանը։ Բանաստեղծը գործնականում գամված է եղել անկողնուն և այլևս երբեք ի վիճակի չի եղել զբաղվել գրական գործունեությամբ։
Ռունեբերգը մահացել է 1877 թվականի մայիսի 6-ին։ 1877 թվականի մայիսի 12-ին նա պատվով թաղվել է Պորվոոյի Նյասինմյակի գերեզմանատանը։ Նրա գերեզմանի վրա տեղադրվել է վեհաշուք հուշարձան։
Բանաստեղծի կնոջ՝ Ֆրեդրիկա Ռյունեբերգի մահվանից մեկ տարի անց (մահ. 1879), Ալեքսանդր Երկրորդը Ֆիննական Սեյմի խնդրանքով այն տունը, որտեղ Ռունեբերգն ապրել է իր կյանքի վերջին 25 տարիները, հայտարարել է ազգային սեփականություն և թանգարան։
Ռունեբերգը նշանակալի դեր է ունեցել սլավոնական-սկանդինավյան գրական կապերի զարգացման գործում, նա շվեդերեն է թարգմանել Պուշկինի, Վասիլի Ժուկովսկու, Կոնստանտին Մասալսկու, ուկրաինական և սերբական երգերը։ Թարգմանել է նաև Ֆրիդրիխ Շիլլերի, Լյուդվիգ Ուլանդի, Ֆրինդրիխ Շտոլբերգի, Քարոյ Կիշֆալուդիի ստեղծագործությունները։ Նրա հերոսուհու՝ Նադյայի անունը համանուն բանաստեղծությունից ռուսական կյանքի մի սյուժեի մասին հայտնի է դարձել Ֆինլանդիայում և Շվեդիայում։ Ալեքսանդր Պլետնյովը բանաստեղծին անվանել է «ֆիննական Պուշկին»։ Ավելի ուշ «Որմզդեղնների որսորդները» ֆիլմից ռուս չարչիների կերպարներն օգտագործել են այնպիսի ֆիննական գրողներ, ինչպիսիք են Ալեքսիս Կիվին և Վյայնյո Լիննան։
Այն ֆիններեն են թարգմանել, օրինակ՝ Էյնո Լեյնոն, ռուսերեն՝ Ալեքսանդր Բլոկը և Վալերի Բրյուսովը, բելառուսերեն՝ Մաքսիմ Բոգդանովիչը։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Ռունեբերգ» հոդվածին։ |
|