Ուայթը ծնվել է Լոնդոնում ավստրալացու և անգլուհու ընտանիքում։ 7 ամսական է եղել, երբ նրանց ընտանիքը Սիդնեյ է տեղափոխվել։ Փոքր տարիքում նա իր քրոջ, դայակի և աղախնի հետ մի բնակարանում է ապրել, այն ժամանակ, երբ ծնողները մեկ այլ բնակարանում են ապրել։
Չորս տարեկանում Ուայթի մոտ ասթմա են հայտնաբերել։ Նրա առողջությունը ամբողջ մանկության ընթացքում թույլ էր, որի պատճառով չէր կարողանում մասնակցել շատ միջոցառումների։ Նա թատրոն շատ էր սիրում, որում առաջին անգամ շատ վաղ հասակում է եղել։ Այդ զբաղմունքը Ուայտը տանն էր զարգացնում, սեփական տան պարտեզում խաղալով տեսարաններ և պարեր մոր ընկերուհիների համար։
Հինգ տարեկանում նա գնացել է Վուլահրայում գտնվող Սենդոֆթի մանկապարտեզը։
Տասը տարեկանում Ուայթը ուղարկվել է գիշերօթիկ դպրոց Նոր Հարավային Ուելսում։ Նրան որոշ ժամանակ էր անհրաժեշտ ուրիշ երեխաների ներկայությանը ընտելանալու համար։ Դպրոցում նա սկսել է գրել առաջին պիեսները, չնայած իր երիտասարդ տարիքին, շոշափել է մեծ թեմաներ։ 1924 թվականին դպրոցում ֆինանասական խնդիրներ առաջացան, և տնօրենը Ուայթին առաջարկեց շարունակել ուսումը Անգլիայի դպրոցներից մեկում։ Պատրիկի ծնողները կողմ էին այդ նախաձեռնությանը։
Ուայթը շատ ջանք էր թափում, որպեսզի հարմարվի Գլոստերշիրի Չելթենհեմ բնակավայրի քոլեջի՝ իր համար նոր կյանքին։ Հետագայում նա այդ ժամանակահատվածի մասին ասել է «չորս տարվա ազատազրկում»։ Նա մարդամոտ չէր և ընկերների նեղ խումբ ուներ։ Նա արձակուրդները անց էր կացնում ծնողների հետ Եվրոպայում, բայց նրանց հարաբերությունները այդպես էլ սառը մնացին։
Այդ ժամանակ Ուայթը լավ հարաբերություններ է ձևավորում Ռոնալդ Ուոթերոլի՝ իրենից մեծ մի տղայի հետ, ունենալով համընկնող հետաքրքրություններ։ Երբ Ուոթերոլը ավարտեց քոլեջը, Ուայթը կրկին փակվեց իր մեջ և ծնողներին ցանկություն հայտնեց թողնել դպրոցը և դառնալ դերասան։ Ծնողները համաձայնության եկան և թույլատրեցին նրան դպրոցը ավելի վաղ ավարտել, բայց այն պայմանով, որ Ուայթը վերադառնա Ավստրալիա և իր կյանքը այնտեղ շարունակի։ Ծնողները ուզում էին, որ որդին դառնա հողագործ և ոչ թե գրող, և հույս ունեին, որ հողագործությունը կչափավորի դերասան դառնալու նրա հավակնությունները։
Ուայթը երկու տարի Ավստրալիայի հարավարևելյան Սնոուի շրջանի պահեստում պահեստապետ է աշխատել։ Չնայած Պատրիկը հարգանքով էր վերաբերում հարազատ հողին, և նրա առողջությունը բարելավվեց, ակնհայտ էր, որ այդպիսի աշխատանքը նրա սրտով չէր։
Ստեղծագործություններ
Վեպեր
Happy Valley (1939)
The Living and the Dead (1941)
The Aunt's Story (1948)
The Tree of Man (1955)
Voss (novel)|Voss (1957)
Riders in the Chariot (1961)
The Solid Mandala (1966)
The Vivisector (1970)
The Eye of the Storm (1973)
A Fringe of Leaves (1976)
The Twyborn Affair (1979)
Memoirs of Many in One (1986)
The Hanging Garden (2012) (մնացել է անավարտ, հրատարակվել է հետմահու)
Պատմվածքների ժողովածուներ
The Burnt Ones (1964)
The Cockatoos (1974)
Three Uneasy Pieces (1987)
Five Twenty
Պոեզիա
Thirteen Poems / under the pseudonym Patrick Victor Martindale. – Sydney : Privately printed, (ca. 1929)
The Ploughman and Other Poems. – Sydney : Beacon Press, (1935)
Poems. – Victoria, B.C. : Soft Press, (1974)
Թատերախաղեր
Bread and Butter Women (1935) Անտիպ
The School for Friends (1935) Անտիպ
Return to Abyssinia (1948) Անտիպ
The Ham Funeral (1947), առաջնախաղը՝ Union Theatre-ում /Ադելաիդա/, 1961.