Վիլյամ Կարվալյու (պորտ. ՝ William Carvalho , ապրիլի 7 , 1992 (1992-04-07 ) , Լուանդա , Անգոլա ), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Բետիսի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում ։
Ակումբային կարիերա
Սպորտինգ Լիսաբոն
Կարվալյուն Սպորտինգ Լիսաբոնի ակադեմիայի սան է ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականի ապրիլի 3-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում ։ Դրանից հետո նա 6 ամսվա վարձավճարով միացավ Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Ֆատիմային , որի կազմում անցկացրեց 13 հանդիպում և դարձավ 3 գոլի հեղինակ։
2012 թվականի հունվարին Կարվալյուն 1․5 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սերկլ Բրյուգե ։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց հունվարի 14-ին՝ փոխարինման մտնելով Վեստերլոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ ։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2012 թվականի ապրիլի 7-ին՝ ԱՀ Լյովենի դեմ խաղում ։ 2013 թվականի մայիսի 9-ին Կարվալյուն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի գավաթի եզրափակչի Գենկի դեմ խաղում , որտեղ սակայն Սերկլ Բրյուգեն պարտվեց 2-0 հաշվով ։ Վարձավճարի ընթացքում պորտուգալացին անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
2013-14 մրցաշրջանում Կարվալյուն վերադարձավ Սպորտինգ ։ Պորտուգալիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց 2013 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Պորտուի դեմ խաղում ։ 2014 թվականի օգոստոսի 16-ին նա հեռացվեց խաղադաշտից Ակադեմիկայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 67-րդ րոպեին ։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մարիբորի դեմ խաղում և այս խաղում գոլային փոխանցում տալով Նանիին ։ 2015 թվականի մայիսի 31-ին Կարվալյուն խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Բրագայի դեմ խաղում ՝ օգնելով Սպորտինգին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը ։ 2014-15 մրցաշրջանում պորտուգալացին անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ ։
Սպորտինգ Լիսաբոնի ավագի թևկապով իր առաջին հանդիպումը Կարվալյուն անցկացրեց 2015 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Էշտորիլ Պրայայի դեմ խաղում ։ Նոյեմբերի 30-ին՝ Բելենենսիշի դեմ հանդիպման վերջին րոպեին պորտուգալացին խփեց հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին ։ 2016 թվականի դեկտեմբերի 3-ին նա գոլի հեղինակ դարձավ Վիտորիա Սետուբալի դեմ խաղում ։ Դեկտեմբերի 7-ին Կարվալյուն հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լեգիա Վարշավայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 85-րդ րոպեին ։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ ։
2017-18 մրցաշրջանում Կարվալյուն դարձավ Սպորտինգի հիմնական ավագը։ 2018 թվականի հունվարի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ և իրացրեց վերջին 11-մետրանոցը Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակչի Վիտորիա Սետուբալի դեմ խաղում ՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը ։ Փետրվարի 11-ին պորտուգալացին գոլ խփեց Ֆեյրենսեի դեմ խաղում ։ Մայիսի 15-ին՝ Պորտուգալիայի առաջնությունում երրորդ տեղը գրավելուց հետո Կարվալյուն և նրա թիմակիցները հարձակման ենթարկվեցին և վնասվեցին ակումբի երկրպագուների կողմից ։ Չնայած այս իրադարձություններին ֆուտբոլիստները համաձայնվեցին խաղալ հաջորդ շաբաթ նշանակված Պորտուգալիայի գավաթի եզրափակչում , որում սակայն Սպորտինգը պարտվեց Ավեշին 2-1 հաշվով ։ Հարձակման պատճառով հունիսին Կարվալյուն մի շարք թիմակիցների հետ խզեց պայմանագիրը ակումբի հետ ։ Սպորտինգ Լիսաբոնի կազմում նա անցկացրեց 193 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ ։
Ռեալ Բետիս
2019 թվականի հուլիսի 18-ին Կարվալյուն 5 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Բետիսի հետ ։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո ։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լևանտեի դեմ խաղում ։
Միջազգային կարիերա
Կարվալյուն իրավասու էր ներկայացնել Անգոլան և Պորտուգալիան միջազգային ասպարեզում, և հանդես է եկել Պորտուգալիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում ։ Երբ նա հանդես էր գալիս Պորտուգալիայի Մ20 հավաքականի կազմում, Անգոլայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձեց հրավիրել նրան հավաքական, սակայն Կարվալյուն մերժեց առաջարկը ։ 2015 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում , իսկ Պորտուգալիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Շվեդիային ։ Կարվալյուն ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում և ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ։
Պորտուգալիայի ազգային հավաքական Կարվալյուն առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի նոյեմբերին՝ Շվեդիայի դեմ խաղերի համար ։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 19-ին՝ Շվեդիայի դեմ խաղում ։ 2014 թվականին Կարվալյուն մասնակցեց աշխարհի առաջնությանը ՝ անցկացնելով 2 հանդիպում , իսկ Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից ։ 2016 թվականին Կարվալյուն Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ հաղթեց Եվրոպայի առաջնությունը ՝ մասնակցելով 5 խաղի ։ Նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև առաջնության եզրափակչում , որտեղ Պորտուգալիան հաղթեց Ֆրանսիային ավելացված ժամանակում ։
Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը Կարվալյուն խփեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ Լատվիայի դեմ խաղում ։ 2017 թվականին նա մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին ՝ այստեղ անցկացնելով 3 հանդիպում ։ Պորտուգալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում ՝ 3-րդ տեղի համար խաղի լրացուցիչ ժամանակում հաղթելով Մեքսիկային ։ Օգոստոսի 31-ին Կարվալյուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆարերյան կղզիների դեմ խաղում ։
2018 թվականի մայիսին Կարվալյուն Ֆերնանդու Սանտուշի կողմից ընդգրկվեց Պորտուգալիայի ՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում ։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում , իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում ՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային ։ 2019 թվականի հունիսին Կարվալյուն մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին ՝ օգնելով Պորտուգալիային եզրափակչում 1-0 հաշվով հաղթելՆիդերլանդներին և նվաճել գավաթը ։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2019 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ
Ակումբ
Մրցաշրջան
Առաջնություն
Գավաթ
Եվրոպա
Այլ
Ընդհանուր
Դիվիզիոն
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Սպորտինգ Լիսաբոն
2010–11
Պրիմեյրա Լիգա
1
0
0
0
0
0
0
0
1
0
2013–14
29
4
1
0
—
3
0
33
4
2014–15
30
1
5
0
7
0
0
0
42
1
2015–16
27
2
3
1
5
0
1
0
36
3
2016–17
32
2
3
0
6
0
2
0
43
2
2017–18
24
1
1
0
9
0
4
0
38
1
Ընդհանուր
143
10
13
1
27
0
10
0
193
11
Ֆատիմա (վարձավճար)
2011–12
Կամպեանատու
13
3
0
0
—
13
3
Սերկլ Բրյուգե (վարձավճար)
2011–12
Պրո Լիգա
20
1
0
0
20
1
2012–13
28
2
4
0
32
2
Ընդհանուր
48
3
4
0
0
0
0
0
52
3
Ռեալ Բետիս
2018–19
Լա Լիգա
30
0
6
0
7
0
—
43
0
2019–20
2
0
0
0
0
0
2
0
Ընդհանուր
32
0
6
0
7
0
0
0
45
0
Կարիերայի ընդհանուր
236
16
23
1
34
0
10
0
303
17
Միջազգային վիճակագրություն
2019 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ
Պորտուգալիա
Տարի
Խաղեր
Գոլեր
2013
1
0
20143
10
0
20153
4
0
2016
14
1
2017
11
1
2018
13
0
2019
4
0
Ընդհանուր
57
2
Միջազգային գոլեր
Նվաճումներ
Ակումբային
Սպորտինգ Լիսաբոն
Միջազգային
Պորտուգալիա Մ21
ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2015
Պորտուգալիա
Անհատական
Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ հոկտեմբեր/նոյեմբեր 2013 , դեկտեմբեր 2013 , մարտ 2014
Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ օգոստոս/սեպտեմբեր 2013 , հոկտեմբեր/նոյեմբեր 2013 , մարտ 2014 , ապրիլ 2014
Պորտուգալիայի տարվա հայտնություն․ 2013–14
ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության լավագույն խաղացող․ 2015
ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2015
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 Transfermarkt.com (բազմ․) — 2000.
↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid : Grupo Prisa , 1967. — ISSN 1888-6671
↑ «Portugal - William Carvalho - Profile with news, career statistics and history - Soccerway» . us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ OutsideoftheBoot (2014 թ․ հունվարի 7). «William Carvalho: Scout Report | Portugal's new midfield general» . Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Vitória Guimarães SC - Sporting CP, Apr 3, 2011 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին .
↑ «Sporting empresta William Carvalho ao Fátima» (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ janm. «William Carvalho vervangt Neto bij Cercle Brugge» . Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «Cercle Brugge - KVC Westerlo, Jan 14, 2012 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին .
↑ «Cercle Brugge - Oud-Heverlee Leuven, Apr 7, 2012 - Jupiler Pro League PlayOff II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին .
↑ «Cercle Brugge - KRC Genk, May 9, 2013 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին .
↑ uefa.com (2013 թ․ մայիսի 9). «Genk get Belgian Cup after Cercle crumble» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Late Genk show seals fourth cup triumph - The Belgian Waffle» . thebelgianwaffle.co.uk . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Everything you need to know about... William Carvalho» . FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ մարտի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «FC Porto - Sporting CP, Oct 27, 2013 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին .
↑ «FC Porto v Sporting Lisbon» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «Académica Coimbra - Sporting CP, Aug 16, 2014 - Liga NOS - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «NK Maribor - Sporting CP, Sep 17, 2014 - UEFA Champions League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Sporting CP - SC Braga, May 31, 2015 - Taça de Portugal Placard - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ 20,0 20,1 uefa.com (2015 թ․ մայիսի 31). «Sporting dig deep to claim Portuguese Cup» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «Sporting beats Braga on penalties to win Portuguese Cup» . USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «William Carvalho | Football Stats | Real Betis | Season 2014/2015 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Sporting CP - Estoril Praia, Oct 31, 2015 - Liga NOS - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Sporting CP - Belenenses SAD, Nov 30, 2015 - Liga NOS - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Sporting CP - Vitória Setúbal FC, Dec 3, 2016 - Liga NOS - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Legia Warszawa - Sporting CP, Dec 7, 2016 - UEFA Champions League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «William Carvalho | Football Stats | Real Betis | Season 2016/2017 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Vitória Setúbal FC - Sporting CP, Jan 27, 2018 - Allianz Cup - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ 29,0 29,1 AFP. «Sporting CP win their first League Cup» . chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «Sporting win first Portuguese League Cup» . worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Sporting CP - CD Feirense, Feb 11, 2018 - Liga NOS - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Sporting Lisbon players and staff attacked by intruders at training ground» . The Guardian (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 15. ISSN 0261-3077 . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ Sport, Telegraph (2018 թ․ մայիսի 16). «Sporting Lisbon players and staff attacked by intruders at club's training ground» . The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235 . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Sporting Lisbon players attacked at training ground after failing to secure Champions League spot | SportsJOE.ie» . SportsJOE.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «Sporting Lisbon: Players agree to play Portuguese Cup final after attack» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «Sporting Lisbon players agree to play Portuguese Cup final days after horrific gang attack at training» . Firstpost . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Desportivo Aves - Sporting CP, May 20, 2018 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «Aves win Portuguese Cup, cap miserable season for Sporting» . ESPN.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Sporting Lisbon: Seven players terminate contracts after training ground attack» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «William Carvalho terminates contract with Sporting Lisbon» . www.101greatgoals.com (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «William Carvalho cancels Sporting Lisbon contract after fan attack» . JOE.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Bad for Everton: Inter Milan join race to sign William Carvalho» . www.101greatgoals.com (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .(չաշխատող հղում)
↑ «Transfer news: Real Betis sign William Carvalho | Goal.com» . www.goal.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .(չաշխատող հղում)
↑ «William Carvalho signs for La Liga side Real Betis» . Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ Jones, Matt. «William Carvalho Transfer to Real Betis from Sporting CP Announced» . Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Transfer Market - Real Betis: Real Betis announce William Carvalho signing until 2023» . MARCA in English (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «West Ham & Everton Target William Carvalho Signs 5-Year Contract With La Liga Side Real Betis» . 90min.com (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Real Bétis confirm signing of William Carvalho» . Onefootball English (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Real Betis Balompié - Levante UD, Aug 17, 2018 - LaLiga - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Real Betis 0-3 Levante: Jose Luis Morales scores twice for visitors» . Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «William Carvalho - All you need to know about the Portuguese player» . Sporteology (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ փետրվարի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ Alvarenga, Vítor (2014 թ․ հունիսի 5). «World Cup 2014: Portugal profile – William Carvalho | Vítor Alvarenga» . the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ uefa.com. «Under-21 2015 - History - Portugal» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Sweden U21 - Portugal U21, Jun 30, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ 55,0 55,1 uefa.com (2015 թ․ հունիսի 30). «Spot-on Sweden beat Portugal to win U21 EURO» . Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ 56,0 56,1 UEFA.com. «The official Under-21 Team of the Tournament» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ 57,0 57,1 UEFA.com. «William: U21 EURO player of the tournament» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «William Carvalho named U21 Euros player of the tournament» . Mail Online . 2015 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Arsenal target William Carvalho named best player at U21 Euros - Tribal Football» . www.tribalfootball.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Portugal names squad, William handed chance - Sportsnet.ca» . www.sportsnet.ca . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Portugal name uncapped Carvalho in Sweden play-off squad» . Eurosport Asia . 2013 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Sweden - Portugal, Nov 19, 2013 - World Cup qualification Playoffs - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ uefa.com. «FIFA World Cup 2014 - Sweden-Portugal – UEFA.com» . Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «Portugal squad for 2014 World Cup: the 23 chosen by Paulo Bento» . the Guardian (անգլերեն). 2014 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին .
↑ «World Cup 2014: Ricardo Quaresma cut from Portugal squad» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին .
↑ FIFA.com. «2014 FIFA World Cup™ - Teams - Portugal - FIFA.com» . FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին .
↑ FIFA.com. «Ronaldo downs Ghana but Portugal crash out» . FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին .
↑ White, Jim (2014 թ․ հունիսի 26). «Portugal v Ghana: Cristiano Ronaldo bows out of World Cup 2014 despite scoring in 2-1 win» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235 . Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին .
↑ 69,0 69,1 «Eder seals Euro 2016 glory for defiant Portugal» . The Independent (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «Portugal win Euro 2016: Fernando Santos's men are worthy winners» . Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ uefa.com. «UEFA EURO 2016 - History - Portugal – UEFA.com» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «Portugal - France, Jul 10, 2016 - EURO 2016 - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ uefa.com (2016 թ․ հուլիսի 10). «UEFA EURO 2016 - History - Portugal-France – UEFA.com» . Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «Portugal 1-0 France (AET)» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «Portugal - Latvia, Nov 13, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «Portugal 4-1 Latvia» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ Smith, Alex (2017 թ․ մայիսի 25). «Cristiano Ronaldo included in Portugal's Confederation Cup squad» . mirror . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ AS, Diario (2017 թ․ մայիսի 25). «Confederations Cup | Cristiano Ronaldo and Pepe in Portugal squad for Confed Cup» . AS.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Cristiano Ronaldo Leads Portugal's 2017 FIFA Confederations Cup Squad, 2 Stars Snubbed» . www.soccerladuma.co.za (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին .
↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Portugal - FIFA.com» . FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին .
↑ «Portugal claim third place at Confederations Cup after extra-time win over Mexico» . Eurosport . 2017 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին .
↑ «Portugal - Mexico, Jul 2, 2017 - Confederations Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին .
↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Portugal-Mexico - Match Report - FIFA.com» . FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին .
↑ «Portugal - Faroe Islands, Aug 31, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Ronaldo grabs hat-trick as Portugal beat Faroes 5-1» . Reuters (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Nearly half Portugal's Euro squad to miss World Cup» . SBS News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «Portugal's 2018 World Cup squad: Who joins Ronaldo in the 23-man squad? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - WILLIAM - William Carvalho - FIFA.com» . www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com» . www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին .
↑ «World Cup 2018: Edinson Cavani's superb double sees Uruguay beat Portugal» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին .
↑ «Uruguay - Portugal, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին .
↑ Murray, Scott (2018 թ․ հունիսի 30). «World Cup 2018: Uruguay 2-1 Portugal – as it happened» . The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077 . Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին .
↑ «Portugal name Cristiano Ronaldo and Joao Felix in Nations League squad» . Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին .
↑ «Ronaldo, Joao Felix headline Portugal squad» . ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին .
↑ «Cristiano Ronaldo and Joao Felix in 23-man Portugal squad for Nations League finals» . MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին .
↑ «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին .
↑ «Result: Goncalo Guedes scores winner as Portugal land UEFA Nations League title» . Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին .
↑ 98,0 98,1 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands» . The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. ISSN 0261-3077 . Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին .
↑ UEFA.com. «Portugal 1-0 Netherlands: Nations League final at a glance» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ 100,0 100,1 «William Carvalho» . worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Portugal - FIFA.com» . FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
↑ «William Carvalho e Rambé ganham prémios - SJPF» . sjpf.pt . 2015 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «William Carvalho melhor jogador em dezembro - SAPO Desporto» . desporto.sapo.pt . 2014 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «William Carvalho recebeu prémio de Melhor Jogador - SJPF» . sjpf.pt . 2015 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Prémios - SJPF» . sjpf.pt . 2013 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «William Carvalho e Tiago Ferreira eleitos os Melhores Jogadores Jovens - SJPF» . sjpf.pt . 2013 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «William Carvalho (Sporting) eleito o Melhor Jogador Jovem de março - SJPF» . sjpf.pt . 2016 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «William recebe prémios de Melhor Jogador Jovem - SJPF» . sjpf.pt . 2016 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին .
↑ «Prémios da Liga: Veja quem são os vencedores :: zerozero.pt» . www.zerozero.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին .
Արտաքին հղումներ
Պորտուգալիայի հավաքականի կազմեր
Ֆուտբոլի Եվրոպայի Մ21 առաջնության մրցանակներ
Լավագույն ֆուտբոլիստ Լավագույն ռմբարկու