Տետրագրամմատոն

Սլաքով ցույց է տրված տետրագրամմատոնը Սեպտուագինտայի տեքստի մեջ

Տետրագրամմատոն (Կամ` տետրագրամմա, հուն․՝ τετραγράμματον, հուն․՝ τετρα, «չորս» և и γράμμα, «տառ»), հուդդայական կրոնական և կաբալիստական ավանդույթներում՝ Աստծո չարտասանվող քառատար անուն, որը համարվում է Աստծո հատուկ անուն, ի տարբերություն Աստծո այլ տիտղոսներից։ Առաջին անգամ հանդիպում է Թորայում։ Օգտագործվում է 10 պատվիրաններից առաջինում։ Քրիստոնեության մեջ տետրագրամմատոնը դա Աստծո բազում անուններից է, ինչպես օրինակ Էլ, Ադոնայ, Էլոհիմ և այլն։

Հին եբրայերենում տետրագրամմատոնը՝ 4 տառ է՝ եբրայերեն՝ ‏ י (յոդ) ה (հեյ) ו (վավ) ה (հեյ)՝ יהוה‏‎‎‎‎։ Տետրագրամման լատինատառ տառադարձվում է ինչպես IHVH կամ YHWH կամ JHWH:

Տետրագրամմատոն հին եբրայերեն՝ יהוה‎‎ դա հին եբրայերեն՝ היה‎‎ — «լինել» բայի ապառնի ժամանակի եզակի թվի 3-րդ դեմքն է և տետրագրամմատոնի բառացի թարգմանությունն է։ «(Նա) կլինի», ըստ որոշ գիտնականների թարգմանության «(Նա) ողջ է»։ Հին եբրայերեն՝ היה‎‎‎ «լինել» բայից է ձևավորված Հին եբրայերեն՝ אהיה‎‎ ‎‎‎ — «(Ես կամ) գոյություն ունեմ» ներկա ժամանակի եզակի թվի առաջին դեմքը, որը գործածված է Ելքում։ « Աստված ասաց Մովսեսին՝ Ես կամ»։ Տետրագրամմատոնից են ծագել հին եբրայերեն՝ יהו‎ «Իահո» և հին եբրայերեն՝ יו‎ «իո», որոնք կան հրեական շատ հատուկ անունների մեջ։ Հրեա-եգիպտական պապիրուսներում, որտեղ պատմվում է մոգության մասին, այն արդեն ի հայտ է գալիս հին հուն․՝ Ίαωούηε

Հին հունարեն ձեռագրերում Աստծո անունն ուղղակիորեն չի տառադարձվում։ Այդ իսկ պատճառով կասկածներ կան, որ Աստծո անունը կարող է գոյություն ունենալ քառակուսի գրության սահմաններից դուրս։ Հին հրեաները 3-1-րդ դարերում թարգմանեցին Սուրբ գրությունը՝ Սեպտուագինտան, հին եբրայերենից հին հունարեն։ Հնագույն Սեպտուագինտայի պահպանված սալիկներից շատերում տետրագրամմատոնը լրիվությամբ փոխարինված է «Κύριος» (Տեր), «Θεός» (Աստված), շատ հազվադեպ կարելի է հանդիպել Սեպտուագինտայի միայն առանձին տարբերակներ, որտեղ տետրագրամմատոնը թողել են անփոփոխ (Սեպտուագինտայի նման տարբերակներ հավանաբար առանձին արվում էին հրեական սփյուռքի այն մասի համար, որը ծանոթ էր արամերենին)։ Նաև տառադարձում չի նկատվում քրիստոնեական հունական հնագույն ձեռագրերում։ Նոր Կտակարանի ողջ հունարեն տեքստում չկա ոչ հենց տետրագրամմատոն, ոչ էլ դրա տառադարձումը հունարեն այբուբենի տառերով, նույնիսկ այնտեղ, երբ ցիտվում է Հին Կտակարանի այն վայրերը, որտեղ տետրագրամմատոն հաստատ առկա է։ Բոլոր նման հոդվածներում Աստծո հատուկ անունը փոխարինված է «Κύριος» (Տեր) և «Θεός» (Աստված) բառերով։

Տվյալ ֆենոմենի բացատրության համար գոյություն ունի վարկած ըստ որի Աստծո անունը տետրագրամմատոնի ձևով կարող է միաժամանակ ծառայել թե որպես կնիք (ստորագրություն) և թե ինչ-որ պատմական գծագիր (ինչն ավելի մոտ է կաբալային), երբ հաշվի է առվում դրա նումերոլոգիական կազմը, ինչպես տառերի գումար։ Եթե ընդունենք նման բացատրությունը, ապա հասկանալի է դառնում, թե ինչու Աստծո անունը՝ տետրագրամմատոն հնագույն ընդօրինակողների գիտակցության մեջ պետք է ունենար անփոփոխ ձև կամ թե ընդհանրապես գոյություն չունենար։

Տետրագրամմատոն

Տար Անվանում Արտասանություն
י Յոդ «Y»
ה Հեյ «H»
ו Վավ «W»
ה Հեյ «H»

Ծանոթագրություններ

  1. Творения блаженного Иеронима Стридонского. Ч.1. стр. 151
  2. «Имена Божии». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)