Օթար Իոսելիանի ოთარ იოსელიანი | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1934 |
Ծննդավայր | Թբիլիսի |
Մահացել է | դեկտեմբերի 17, 2023 (89 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ֆրանսիա և Վրաստան |
Գործունեության տարիներ | 1958 - 2011 |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | սցենարիստ, մոնտաժող, դերասան, ռեժիսոր, կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, վավերագրող ռեժիսոր, կինոռեժիսոր և մանկավարժ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0409646 |
Օթար Իոսելիանի (վրաց.՝ ოთარ იოსელიანი, փետրվարի 2, 1934, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 17, 2023, Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան։ ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
Օթար Իոսելիանին ծնվել է 1934 թվականին, Թբիլիսիում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ Վրացֆիլմ կինոստուդիայում աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ, մոնտաժող, Թբիլիսիի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ ռեժիսոր, 1961 թվականից՝ «Վրացֆիլմի» ռեժիսոր և սցենարիստ։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ա. Դովժենկոյի արվեստանոց)։ 1962 թվականին նկարահանել է «Ապրիլ» կարճամետրաժը, 1964 թվականին՝ «Չուգուն» վավերագրական ֆիլմը, որը մետաղաձուլարանի մեկ օրվա մասին է։ Նրա «Տերևաթափ» առաջին լիամետրաժ ֆիլմը 1966 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է FIPRESCI-ի մրցանակի և Ժորժ Սադուլ մրցանակի՝ լավագույն դեբյուտի համար։ 1971 թվականին «Ապրում էր մի երգող կեռնեխ» ֆիլմը նկարահանելուց հետո 1976 թվականին ռեժիսորն ասպարեզ է հանել «Հովվերգություն» կարճամետրաժ ֆիլմը, որը Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է FIPRESCI-ի մրցանակի։
1980-ականներից Իոսելիանին աշխատում է Ֆրանսիայում։ 1984 թվականին նկարահանել է «Լուսնի սիրելիները», որին շնորհվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի Ժյուրիի հատուկ մրցանակը։ Նույն մրցանակն են նվաճել նաև նրա երկու այլ գործեր՝ «Եվ եղավ լույս»ը (1989) և «Ավազակներ, գլուխ յոթերորդ»ը (1996)։ 1999 թվականին էկրան բարձրացավ Իոսելիանիի «Մնաս բարով, տուն, սիրելի տուն» ֆիլմը, որտեղ Իոսելիանին ևս դեր ուներ։
Օթար Իոսելիանին կինոյի մասին մի շարք հոդվածներ է հեղինակել, որոնք տպագրվել են Ռուսաստանում և արտասահմանում։ 1993 թվականին արժանացել է «Տրիումֆ» մրցանակին։ 2000 թվականին եղել է La Fémis-ի՝ Ֆրանսիայի ազգային կինոդպրոցի ընդունելության քննության հանձնաժողովի նախագահը, 1986 թվականին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ։
Մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 17-ին, 89 տարեկանում։
Կարճամետրաժ
Լիամետրաժ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օթար Իոսելիանի» հոդվածին։ |
|