Սեբաստիան Ֆրանսիսկո դե Միրանդա ի Ռոդրիգես (իսպ.՝ Sebastián Francisco de Miranda y Rodríguez, մարտի 28, 1750(1750-03-28), Կարակաս, Վենեսուելայի պրովինցիա, Իսպանական կայսրություն - հուլիսի 14, 1816(1816-07-14), Կադիս, Անդալուզիա, Իսպանիա), առավել հայտնի որպես Ֆրանսիսկո դե Միրանդա (Francisco de Miranda), վենեսուելացի ռազական գործիչ և հեղափոխական, անկախության համար պայքարի ղեկավար։
Ծնվել է հարուստ կրեոլի ընտանիքում։ Որպես սպա ծառայել է իսպանական բանակում, կապ հաստատել Կուբայի և Վենեսուելայի հեղափոխականների հետ։ 1806 թվականին կազմակերպած արշավախմբով երկու անգամ ափ է ելել Վենեսուելայում՝ այն ազատագրելու նպատակով, սակայն պարտվել է։ 1810 թվականին գլխավորել է անկախության պայքարը Վենեսուելայում, 1812 թվականին նշանակվել Վենեսուելայի հանրապետության գեներալիսիմուս՝ դիկտատորական լիազորություններով։ 1812 թվականի հուլիսին հանրապետական բանակը պարտվել է։ Թեև իսպանական իշխանությունների հետ կնքվել է անկախության պայքարի մասնակիցներին արտասահման մեկնելու թույլտվության պայմանագիր, սակայն ձերբակալվել և աքսորել է Իսպանիա, ուր և մահացել է բանտում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Миранда Франсиско // Большая советская энциклопедия (ռուս.): / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 615)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|