Ալեքսանդր I լատին․՝ Alexander I | ||
| ||
---|---|---|
105(107) — 116 | ||
Եկեղեցի՝ | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | |
Նախորդող՝ | Եվարիստոս | |
Հաջորդող | Սիքստոս I | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա | |
Ծնունդ | 1-ին դար Հռոմ, Հռոմեական կայսրություն | |
Մահ | մոտ 116 Հռոմ, Իտալիա | |
Թաղված է | Freising Cathedral |
Ալեքսանդր I (լատին․՝ Alexander I, 1-ին դար, Հռոմ, Հռոմեական կայսրություն - մոտ 116, Հռոմ, Հռոմեական կայսրություն), վեցերորդ Հռոմի պապը, ով Հռոմի Կաթոլիկ եկեղեցին գլխավորել է 105(107) - 116 թվականներին։
Ալեքսանդր I պապի մասին շատ սակավ կենսագրական տվյալներ են պահպանվել, իսկ եղածներն էլ երբեմն հակասում են միմյանց։ Եվսեբիոս Կեսարացու հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ալեքսանդր I-ը Հռոմի եպիսկոպոս է դարձել Տրայանոս (98 - 117) կայսեր իշխանության 12-րդ տարում, այսինքն՝ 110 թվականին և վախճանվել Հադրիանոս (117 - 138) կայսեր իշխանության երրորդ տարում՝ 119 թվականին։ Իսկ ըստ Liber Pontificalis-ի՝ Ալեքսանդր I-ն Ալեքսանդր անունով մի հռոմեացու որդին էր և 10 տարի, 7 ամիս ու 2 օր զբաղեցրել է Հռոմի եպիսկոպոսական աթոռը և վախճանվել Տրայանոս կայսեր օրոք՝ 116 թվականին։ Այս տեղեկությունները հաստատվում են Catalogus Liberianus-ի ժամանակագրության հաղորդած տվյալներով, որի համաձայն Ալեքսանդր I-ը Հռոմի եպիսկոպոս է դարձել 109 թվականին և վախճանվել 116 թվականին։ Միջնադարյան մի շարք աղբյուրներում Ալեքսանդր I-ը սխալմամբ նույնացվել է Ալեքսանդր Հռեմեացի մարտիրոսի հետ, որը հավանաբար նահատակվել է 130 թվականին՝ Հադրիանոս կայսեր հրամանով։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր I (Հռոմի պապ)» հոդվածին։ |
|
Նախորդող Եվարիստոս |
Հռոմի պապ Ալեքսանդր I 105(107) - 116 |
Հաջորդող Սիքստոս I |