Ելևթերոս (Հռոմի պապ)

Ելևթերոս
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ անհայտ
Նիկոպոլիս, Պրևեզա, Պրևեզա (նոմոս), Էպիրուս, Հունաստան
Մահ 189 կամ 185
Վատիկանյան բլուր, Վատիկան


Ելևթերոս (հին հունարեն՝ Ἐλευθέριος, լատին․՝ Eleutherius, անհայտ, Նիկոպոլիս, Պրևեզա, Պրևեզա (նոմոս), Էպիրուս, Հունաստան - 189 կամ 185, Վատիկանյան բլուր, Վատիկան), Հռոմի պապ, ով գլխավորել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին 174 (175)-189 թվականներին։

Կենսագրություն

Ըստ «Liber Pontificalis» գրքի նա ազգությամբ հույն է եղել և ծնվել է Հունաստանի Նիկոպոլիս քաղաքում։ Նրա ժամանակակիցը՝ Հեգեսիպուսը գրում է, որ Ելևթերոսը եղել է հռոմեական եկեղեցու սարկավագ Անիկետոս պապի օրոք և շարունակել է նաև Սովտեր պապի օրոք, որին էլ հաջորդել է 174 թվականին։ Իր պապության ժամանակաշրջանում պայքարել է մոնտանիստների դեմ։ Ինչպես նաև իրականացրել է առաքելություն Բրիտանիայում քրիստոնեության տարածման գործում։ Թեև այս փաստը որևէ պատմական աղբյուրում չի հիշատակվում։

Մահ

Ըստ Liber Pontificalis գրքի Ելևթերոսը մահացել է մայիսի 24-ին, և նրա մարմինը ամփոփված է Վատիկանյան բլրի վրա Սուրբ Պետրոսի կողքին։ Ավելի ուշ նրա մարմինը տեղափոխվել է Սան Ջիովաննի դելլա Պինյա, Պանթեոնի կողքին։ 1591 թվականին նրա մասուքները տեղափոխվել են Սանտա Սուսաննա եկեղեցի Սիքստոս V Պապի քրոջ՝ Կամիլլա Պրետտիի խնդրանքով։

Սուրբ Ելևթերոսի հիշատակության օրը մայիսի 26-ին է։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Barcellona F. S. Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.theguardian.com/news/datablog/2013/feb/13/popes-full-list
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #102392021 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Kirsch, Johann Peter (1913). "Pope St. Eleutherius". In Herbermann, Charles. Catholic Encyclopedia. Vol. 5. New York: Robert Appleton Company.
  5. Brusher, Joseph Stanislaus (1980).Popes Through the Ages. San Rafael, California: Neff-Kane. ISBN 978-0-89-141110-9.
  6. Butler, Alban; Attwater, Donald; Thurston, Herbert (1956). Butler's Lives of the Saints (Volume 2). London: Burns & Oates.
  7. Hegesippus, cited in Eusebius. Historia Ecclesiastica. 4.22.. Edition: Eusebius: The History of the Church. Translated by Williamson, G. A. London: Penguin. 1965. p. 181.

Արտաքին հղումներ

Նախորդող
Սովտեր
Հռոմի պապ
Ելևթերոս

175 - 189
Հաջորդող
Վիկտոր I
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելևթերոս (Հռոմի պապ)» հոդվածին։