Լրագրողներ առանց սահմանների | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Ֆրանսիա |
Հապավում | RSF |
Հիմնադրված | 1985 |
Գլխադասային գրասենյակ | Փարիզ |
Գլխավոր քարտուղար | Pierre Haski?, Éric Chol?, Alain Le Gouguec? և Dominique Gerbaud? |
Անձնակազմ | մոտ 121 մարդ |
Հիմնադիր | Robert Ménard?, Émilien Jubineau?, Jacques Molénat? և Rémy Loury? |
Պարգևներ | |
Կայք | rsf.org/fr(ֆր.), rsf.org/en(անգլ.), rsf.org/es(իսպ.), rsf.org/pt-br, rsf.org/ar(արաբ.) և rsf.org/fa(պարս.) |
Լրագրողներ առանց սահմանների կամ ԼԱՍ (ֆր.՝ Reporters sans frontières (RSF)), ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպություն, հիմնադրվել է 1985 թվականին Մոնպելիեում, կենտրոնական գրասենյակը գտնվում է Փարիզում։ Կազմակերպության առաքելությունն է ԶԼՄ-ների ազատություն, լրագրողների և օգտատերերի պաշտպանություն ամբողջ աշխարհում։ Կազմակերպությունը պայքարում է գրաքննության դեմ և անազատության մեջ գտնվող այն լրագրողների ազատ արձակման համար, ովքեր ազատազրկվել են մասնագիտական գործունեության համար։ Ընդ որում, կազմակերպությունը հենվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19 հոդվածի վրա։ 2005 թվականին Եվրախորհրդարանի կողմից արժանացել է Սախարովի անվան մտքի ազատության մրցանակի։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունն իր կայքում ամեն տարի հրապարակում է աշխարհի ավելի քան 160 երկրներում խոսքի ազատության ինդեքսը։
«L’information est précieuse, protégeons-la»
|
RFS (ԼԱՍ) ոչ պետական կազմակերպությունների միություն է, որոնք հայտարարում են, որ ցանկանում են գործել համատեղ, բայց մեկը մյուսից անկախ։
2014 թվականի տվյալներով՝ ԼԱՍ-ն ունի ինը ազգային բաժիններ Եվրոպայում (Ավստրիայում, Բելգիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Շվեդիայում և Շվեյցարիայում), ներկայացուցիչներ Ասիայում (Բանգկոգ, Ստամբուլ, Տոկիո), Ամերիկայում (Մոնրեալ, Վաշինգտոն) և ավելի քան հարյուր քսան թղթակիցներ աշխարհում։
RSF-ը «Խոսքի ազատության պաշտպանության միջազգային ասոցիաիցիա» (IFEX) գլոբալ վիրտուալ ցանցի անդամ է։ IFEX-ը վերահսկում է խոսքի ազատության խախտումները և արշավներ է կազմակերպում է լրագրողների, գրողների և այլ մարդկանց պաշտպանության համար, երբ նրանք հալածվում են իրենց խոսքի ազատության իրավունքը իրականացնելիս։ RFS-ը իր հաշվետվություններում պարունակում է այս ցանցի միջոցով հավաքված ապացույցներ։
RFS-ն մասնակցում է նաև Եվրոպական միության իրավապաշտպանների պաշտպանության հարթակում։ Կազմակերպության գնահատականները մնում են անկախ այլ միջազգային գրասենյակներից։ Նրանք կարող են հրապարակել իրենց սեփական վերլուծությունը, անկախ կոնկրետ երկրում RSF և այլ IFEX անդամ կազմակերպությունների նկատմամբ ճնշումների։ RSF-ն տարբեր երկրներում ստանում է տեղի մամուլի ներկայացուցիչների աջակցությունը, չվախենալով անխուսափելի ճնշումներից։
RSF-ի գործունեության հիմնական ուղղվածություններն են.
2011 թվականի ԼԱՍ ֆինանսական հաշվետվության համաձայն կազմակերպության եկամուտները կազմել են ավելի քան €4,000,000, որի 37.2% - ը ստացվել ֆոտոալբոմների վաճառքից (որոնց հեղինակները անվճար տրամադրել են իրենց հեղինակային իրավունքները և որոնք անվճար տարածվել են խանութների և կրպակների կողմից, ինչպես նաև լրացուցիչ ապրանքների (մարզաշապիկներ և այլն) վաճառքից։
Ֆինանսավորման ավելի քան 20% գալիս է մասնավոր խմբերից, ինչպիսիք են Սանոֆ Ավենտիսը (€400,000 բյուջեի 10% - ը), Ֆրանսուա Պինոն, Ֆրանսիայի հիմնադրամը, Սորոսի Բաց Հասարակության ինստիտուտը, Sigrid Rausing Trust-ը, Benetton-ը, Ազատ Կուբա կենտրոնը (որը 2002 թվականին նվիրաբերել է €64,000 )։ Բացի այդ, Saatchi & Saatchi գովազդային գործակալությունը, որը իրականացրել է բազմաթիվ անվճար հասարակական քարոզարշավներ (օրինակ,Ալժիրում գրաքննության մասին)։
ԼԱՍ -ը մասամբ ֆինանսավորվում է (2007 թ. բյուջեի 12%) կառավարական կազմակերպություններից։ ԼԱՍ Նախագահ Ռոբերթ Մենարդի խոսքով, ֆրանսիական կառավարության անմիջական նվիրատվությունները կազմում են կազմակերպության բյուջեի 4,8% - ը, կառավարական օգնության ընդհանուր գումարը՝ բյուջեի 11% -ը (այդ թվում Ֆրանսիայի կառավարությունից, ԵԱՀԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից ստացած գումարները։ ԼԱՍ ֆրանսիական բաժնի փոխնախագահ Դանիել Ժունկուան (ինչպես նաև Les Amis du Monde diplomatique-ի փոխնախագահ), պնդում է, որ Ազգային ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորումը, որը կազմում է €35,000, չի ազդում կազմակերպության անաչառ լինելուն։ Կազմակերպության չինական վեբկայքը ստանում է ֆինանսական աջակցություն Թայվանի ժողովրդավարության հիմնադրամից, որը իշխանամետ կազմակերպություն է. ֆինանսավորվում է Չինաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։
Կազմակերպությունը հաճախ մեղադրվում է բյուջեի անթափանցիկության մեջ։
Ինչպես ասված է կազմակերպության կայքում, ԼԱՍ կողմից լույս տեսնող գրքերը վաճառվում են ֆրանսիական կրպակներում և սուպերմարկետներում (Fnac, Քարֆուր, Casino, Monoprix և Cora), վեբկայքերում (alapage.com, fnac.com ու amazon.fr, ինչպես նաև՝ A2Presse) և Ֆրանսիայի ավելի քան 300 գրախանութներում։
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը ամեն տարի իր կայքում հրապարակում է աշխարհի ավելի քան 160 երկրներում խոսքի ազատության ինդեքսը։ Տարի առ տարի կազմակերպությունը արձանագրում է, որ ամբողջ աշխարհում ԶԼՄ-երի ազատությունը նահանջ է ապրում։
Խոսքի ազատության ինդեքսը 2013 թվականից հաշվարկվում է հատուկ, նորացված հարցաշարի (87 հարց) պատասխանների հիման վրա, որը լրացնում են ԼԱՍ գործընկերային կազմակերպությունները, ակտիվիստները, ԼԱՍ թղթակիցները (մոտ 150 մարդ շուրջ 150 երկրներից)։ Հարցաթերթիկը պարունակում է 87 հարցեր, որոնք բաժանված են վեց մասերի.
Բացի այդ, յուրաքանչյուր երկրի դասակարգումը կախված է մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողների և ինտերնետ-ակտիվիստների մահացությունից, բանտարկություններից, նրանց դեմ հարձակումներից և այլն դեպքերից, բայց միայն այն դեպքում, եթե դրանց քանակը իջեցնում է, ոչ թե բարձրացնում է երկրի վարկանիշը աղյուսակում (օրինակ, Հյուսիսային Կորեայի վերաբերյալ կոնկրետ թվեր գրեթե չկան)։ Կարևոր է նշել, որ, օրինակ, աշխատանքի հետ կապ չունեցող վթարի հետևանքով վնասված լրագրողները Լրագրողներ առանց սահմանների տվյալների բազայում չեն ներառվում։
Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրը «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում մտահոգություն հայտնելով Հայաստանում լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումների վերաբերյալ, ասել է.
Լրագրողներ առանց սահմանների Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակը անդրադառնալով 2016 թվականի հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղի իրադարձություններին դատապարտել է լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունները՝ իշխանություններին կոչ անելով դադարացնել ոստիկանական անպատժելիությունը։
Տես ներքևում՝ ծանցանկից հետո
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունն ամեն տարի հրապարակում է Մամուլի ազատության բարոմետր, որում ներկայացվում է լրագրողների, օժանդակ ԶԼՄ-ների աշխատակիցների, ինտերնետ օգտատերերի և քաղաքացիական լրագրողների թիվը, որոնք մահացել են կամ գտնվում են անազատության մեջ։ Ստորև ներկայացված են "Բարոմետրի" որոշ տվյալները.
Տարի | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լրագրողներ | 25 | 43 | 63 | 64 | 84 | 87 | 61 | 75 | 58 | 67 | 89 | 23 |
ԶԼՄ-ի աշխատակիցներ | 4 | 3 | 16 | 5 | 32 | 22 | 1 | 1 | 1 | 2 | 6 | 1 |
Համացանցի օգտատերեր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 48 | 9 |
Նման հաշվետվություններ հրապարակվում են նաև Լրագրողների միջազգային ֆեդերացիան (МФЖ) և Մամուլի միջազգային ինստիտուտը (МИП), սակայն այդ տվյալները կարող են տարբերվել ԼԱՍ-ի տվյալներից։
Մի քանի տարին մեկ (օրինակ՝ 2013, 2016 և 2021 թվականներին) «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակում է «մամուլի ազատության թշնամիների» ցուցակը։ 2021 թվականին այս ցուցակը ներառում է հետևյալ մարդկանց․
Լրագրող Ֆոլկեռ Բրոյտիգամը ցույց է տալիս, որ կազմակերպությունը քննադատում է միայն ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներին, ինչպիսիք են Կուբան, Բելառուսը կամ Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ բարեկամական երկրները, ինչպիսիք են, օրինակ, Ֆիլիպինները կամ Սաուդյան Արաբիան, որտեղ խոսքի ազատությունը գրեթե բացակայում է, չի ենթարկվում որևէ քննադատության այդ կազմակերպության կողմից։ Բացակայում է նաև հենց արևմտյան երկրներում խոսքի նկատմամբ վերաբերմունքի գնահատականը։
Քննադատները մեղադրում են կազմակերպությանը լրագրողների նկատմամբ խտրականությունների մասին հաշվետվությունները կազմելիս ընտրողականություն դրսևորելու մեջ։ Ուսումնասիրության օբյեկտների ընտրությունը կողմնորոշված է այն երկրների ցուցակի վրա, որը կազմված է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից (Իրան, Սիրիա, Հյուսիսային Կորեա), սակայն ԱՄՆ-ի դաշնակից երկրներում (Ֆիլիպիններ, Սաուդյան Արաբիա), կամ հենց ԱՄՆ-ում լրագրողների դեմ իրավապահ մարմինների գործունեությունների մասին տեղեկատվությունը հաշվետվությունների մեջ չեն ընդգրկվում։
2007 թվականին France Culture -ին տված հարցազրույցում, երբ քննարկվում էր լրագրող Դենիել Պեռլի առևանգման դեպքը, ԼԱՍ նախագահ Ռոբերթ Մենարդը խոշտանգումների էթիկայի մասին խոսելիս ասել է.
Ռոբերթ Մենարդը՝ ԼԱՍ քարտուղարը 20 տարվա ընթացքում հաստատել է, որ իրենք ֆինանսական աջակցություն են ստացել Ժողովրդավարության Ազգային հիմնադրամից, կազմակերպությունից, որը կապված է ԱՄՆ-ի կառավարության հետ։ Աղբյուրը կասկածում է Ժողովրդավարության Ազգային հիմնադրամին արտասահմանյան երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, հետևաբար նրա ֆինանսավորումը անընդունելի է ԼԱՍ-ի կողմից։
2007 թվականին Ռոբերթ Մենարդը գրել է իր գրքում, որ կազմակերպության ֆինանսավորման չնչին մասը ստացվում է Ազատ Կուբա կենտրոնից (Centre for a Free Cuba (CFC)) և Ժողովրդավարության ազգային հիմնադրամից։
Ձախ ուղղվածություն ունեցող հնդկական Frontline ամսագրի Ջոն Չերիանի հոդվածում նշվում է, որ ԼԱՍ-ն «արևմտյան հետախուզական ծառայությունների հետ սերտ կապեր ունենալու համբավ ունի» և Կուբան Ռոբերտ Մենարդին անվանում էր ԿՀՎ հետ սերտ կապեր ունեցող խմբի ղեկավար։ Կազմակերպությունը հերքեց Կուբայի մեղադրանքները։
Լյուսի Մորիլոնը՝ ԼԱՍ ներկայացուցիչը Վաշինգտոնում, 2005 թվականի ապրիլի 29-ին տված հարցազրույցում հաստատել է, որ կազմակերպությունը կապի մեջ է Արևմտյան կիսագնդում ԱՄՆ Պետական դեպարտամենտի հատուկ պատվիրակի՝ Օտտո Ռեյխի (ծնվ․՝ 1945) հետ, որը Ֆիդել Կաստրոյի կատաղի հակառակորդն էր և Ազատ Կուբա կազմակերպության կողմից լիազորված էր եվրոպացիներին տեղեկացնել Կուբայում լրագրողների դեմ իրականացվող ճնշումների մասին։
ԼԱՍ-ի քննադատները, ինչպես օրինակ, CounterPunch ամսագիրը, մատնանշել է այդ խմբի գործունեության մեջ Ռեյխի ներգրավվածության խայտառակությունը, երբ 1980-ականներին Ռեյխը գլխավորում էր Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի Հանրային դիվանագիտության գրասենյակը (Office of Public Diplomacy), որը մասնակցում էր հենց ծառայողների կողմից անվանված այսպես կոչված Սպիտակ քարոզչությանը։ Սա գաղտնի տեղեկատվության տարածում էր Լատինական Ամերիկայի ձախ իշխանությունների դեմ ռազմական արշավներին ամերիկյան աջակցության մասին, որպես տեղական հասարակական կարծիքի վրա ազդելու միջոց։ Գործակալության գործունեության մասին ԱՄՆ-ի Հաշվիչ պալատի տնօրենի կողմից անցկացված հետաքննությունը, պարզեց, որ Օտտո Ռեյխի գլխավորությամբ իրականացվել է հանրային տեղեկատվության գործակալության համար թույլատրելի շրջանակներից դուրս... արգելված, գաղտնի քարոզչական գործունեություն։
2002 թվականին Ռեյխը նշանակվել է Արևմտյան կիսագնդի անվտանգության կոոպերացիայի ինստիտուտի վերահսկիչ խորհրդի ղեկավար, նախկինում հայտնի է որպես Ամերիկայի դպրոց, որը նկարագրված է 2004 թվականին LA Weekly հրապարակումներից մեկում՝ ինչպես «խոշտանգումների ուսուցման հիմնարկ»։ Ըստ Միջազգային համաներում կազմակերպության տվյալների, ինստիտուտը ամերիկյան բանակի և ԿՀՎ-ի ղեկավարության համար թողարկում էր հետաքննության վարման ուղեցույցներ, որոնցում արդարացվում էին խոշտանգումները, շանտաժը, ծեծը և մահապատիժը։
Ի պատասխան Օտտո Ռեյխին այդ պաշտոնում նշանակելու, School of the Americas Watch կազմակերպությունը հայտարարել է.
ԼԱՍ-ն չափազանց սուր քննադատության է ենթարկել Կուբայում մամուլի ազատության դրությունը, ներկայացնելով որպես ամբողջատիրական և նրա դեմ բացահայտ արշավներին մասնակցելով։ Կուբան մամուլի ազատության ինդեքսում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը։ ԼԱՍ-ի քարոզարշավները ներառում են հայտարարություններ ռադիոյով և հեռուստատեսությամբ, փարիզյան ամենօրյա պարբերականներում ամբողջական էջերով նյութեր, պաստառներ, օդանավակայաններում թռուցիկների տարածում, իսկ 2003 թվականի ապրիլին գրավեցին Փարիզի Կուբայի տուրիստական գործակալության գրասենյակը։ Փարիզյան դատարանը (Tribunal de grande instance de Paris) RSF-ին պարտավորեցրեց վճարել 6000 եվրո Ալբերտո Կորդայի դստերը և ժառանգորդին, քանի որ 2003 թ. հուլիսի 9-ի դատարանի որոշմամբ գործակալությանը արգելվել էր օգտագործել Չե Գևարայի հայտնի բերետով լուսանկարը (որը նաև պաշտպանված էր հեղինակային իրավունքով), որը նկարված էր La Coubre-ի պայթյունի զոհերի հուղարկավորության ժամանակ։ ԼԱՍ-ն հայտարարեց, որ լուսանկարը փոխարինվել է, որ առավել խիստ դատավճռի պատճառ չհանդիսանա։ Չե Գևարայի դեմքի վրա վերադրվել էր լուսանկար, որը նկարված էր 1968 թվականի մայիսին CRS-ի անկարգությունների դեմ պայքարող ոստիկանության գործակալի կողմից ու Օրլի օդանավակայանում Կուբա մեկնող չվերթների զբոսաշրջիկներին այդ նկարով բացիկներ էին բաժանում։ Կորդայի դուստրը Գրանմա թերթին հայտարարեց, որ «Լրագրողներ առանց սահմաններին կարող են իրենց կոչել Լրագրողներ առանց սկզբունքների»։ Բացի այդ, 2003 թ. ապրիլի 4-ին ԼԱՍ-ն Ռոբերթ Մենարդի գլխավորությամբ ներխուժեց Փարիզում Կուբայի զբոսաշրջության գրասենյակ, մոտ 4 ժամ ընդհատելով գրասենյակի աշխատանքը։ 2003 թվականի ապրիլի 24-ին ԼԱՍ-ն ցույց կազմակերպեց Փարիզում Կուբայի դեսպանատան մոտ։
«Գրանմա» թերթում, որը Կուբայի Կոմկուսի կենտկոմի պաշտոնաթերթ է, ԼԱՍ-ն նկարագրվում է որպես «ծայրահեղ ռեակցիոն» կազմակերպություն։ Կուբայական իշխանությունների և ԼԱՍ-ի միջև լարված հարաբերություններ են, հատկապես 2003 թվականին 75 կուբացի այլախոհների (որից 27 լրագրող) ձերբակալությունից հետո։
ԼԱՍ-ն հերքում է այս քարոզարշավի և 2004 թվականին Կուբայի էմիգրանտների կազմակերպությունից ստացած փողերի հետ կապը։ 2004 թվականին կազմակերպությունը ստացել է $50,000 Մայամիում տեղակայված Ազատ Կուբայի կենտրոն խմբից, որն անձամբ ստորագրված է եղել Արևմտյան կիսագնդում ԱՄՆ Պետական դեպարտամենտի հատուկ պատվիրակ Օտտո Ռեյխի կողմից։ ԼԱՍ-ն առատորեն ֆինանսավորվում նաև այլ՝ Ֆիդել Կաստրոյի կառավարության նկատմամբ ոչ բարեկամակամ տրամադրված կազմակերպություններից, այդ թվում՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի։
2004 թվականին Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է տարեկան հաշվետվություն Հայիթիի վերաբերյալ, նկարագրելով ահաբեկչական մթնոլորտը և մշտական հարձակումները, որոնց ենթարկվում էին նախագահ Արիստիդի (1991, 1994-1996 և 2001-2004 թթ. նախագահ) նկատմամբ քննադատաբար տրամադրված լրագրողները։
2004 թ. փետրվարի 24-ին Ժան Բերտրան Արիստիդի արտաքսումից հետո RSF-ն անտեսել է Լատորտուի խամաճիկային կառավարության նկատմամբ քննադատաբար տրամադրված լրագրողներին վերաբերվող գրեթե բոլոր բռության և հետապնդման դեպքերը՝ հայտարարելով, որ լրագրողների ազատությունը աճել է։ 2005 և 2006 թթ. հաշվետվություններում լրագրող և ռադիոյի թղթակից Ժան Աբդիասի առանց դատարանի մահապատիժը դատապարտող խոսք չի եղել։ Այն դեպքում, երբ վկաները ասում էին, որ նրան սպանեցին այն բանից հետո, երբ նա նկարեց ոստիկանների կողմից սպանվախծ երեք երիտասարդներին։ Կազմակերպությունը անտեսել է նաև լրագրողներ Քևին Փայնի (Pacifica Radio) և Ժան Ռիստիլի ձերբակալությունները, ինչպես նաև չկարողացավ հետաքննել մի քանի ընդդիմադիր ռադիոկայանների վրա հարձակումները։ - Ամերիկյան CounterPunch պարբերական
|
Ամերիկացի լրագրող, մարդու իրավունքների մասնագետ Քևին Փայնը, որը ձերբակալվել էր Ժերար Լատորտուի իշխանության օրոք RSF-ի մասին ասել է.
«Le Monde diplomatique» քննադատել է Ուգո Չավեսի (Վենեսուելա) կառավարության նկատմամբ RSF-ի դիրքորոշումը, հատկապես 2002 թվականին Վենեսուելայում հեղաշրջման փորձի ժամանակ։ Որպես արդարացում Ռոբերթ Մենարդը հայտարարել է, որ RSF նաև դատապարտել է հեղաշրջման փորձի ժամանակ Վենեսուելայի մամուլի աջակցությաունը։ RSF քննադատվել է նաև 2009 թվականի երկրաշարժի ժամանակ Globovision -ի իրադարձությունների կեղծ տարբերակին աջակցելու համար, երբ նա պնդում էր, որ Globovision-ը «հետապնդվում է կառավարության և իշխանությունների կողմից»։
2015 թվականի մարտի 12-ի, «Համացանցային գրաքննության դեմ պայքարի համաշխարհային օրը» Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը սկսեց Collateral Freedom ("Ազատության գրավական") քարոզարշավ, որի շրջանակներում ստեղծվեցին ինը կայքերի հայելիներ, որոնք արգելված էին 11 երկրների իշխանությունների կողմից (Ռուսաստան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Չինաստան, Կուբա, Իրան, Վիետնամ, Արաբական միացյալ Էմիրություններ, Բահրեյն և Սաուդյան Արաբիա)։ Տեխնոլոգիան հիմնված է Չինաստանում գրաքննությանը հակազդելու սխեմայի վրա, իսկ հայելիները տեղադրված են այնպիսի ինտերնետ հսկաների սերվերների վրա, ինչպիսիք են Amazon, Microsoft-ը և Google-ը, որի հետ կապված հայելիներն արգելափակելը բավականին բարդ է։ Արգելված ռուսական կայքերից ընտրվել է Грани.ру։ Այժմ այն Ռուսաստանում հասանելի է https։//gr1.global.ssl.fastly.net/ Արխիվացված 2015-11-27 Wayback Machine հասցեով։ Կազմակերպությունը մտադիր է հայելիների աշխատանքը մի քանի ամիս ապահովել։
2005 թվականի հաշվետվությունում ԼԱՍ կազմակերպությունը անդրադարձավ «Forbes» ամսագրի ռուսերեն տարբերակի գլխավոր խմբագիր Պոլ Խլեբնիկովի Ռուսաստանում կատարված սպանությանը։ Սպանությունից մեկ տարի անց դատախազությունը փակեց հետաքննությունը և հայտարարեց, որ այն եղել է չեչեն դաշտային հրամանատար Խոժ Ահմեդ Նուխաևի «պատվերը»
ԼԱՍ կազմակերպությունը դատապարտեց Իվանովոյի «Կուրսիվ» ինտերնետային թերթի փակումը և գլխավոր խմբագիր Վլադիմիր Ռախմանկովի նկատմամբ ՌԴ քրեական օրենսգրքի իշխանության ներկայացուցչին վիրավորելու մասին 319 հոդվածով քրեական գործ հարուցելը։ Վերջինս մեղադրվում էր 2006 թվականի մայիսի 18-ին ինտերնետային թերթում հրապարակված «Путин как фаллический символ» հոդվածի համար։
Իրավապաշտպանների կարծիքով, կայքը փակվել էր տեղական իշխանությունների ճնշման արդյունքում, իսկ պրովայդերի գործողությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի ինտերնետ-հրատարակությունները ստիպված են աշխատել վախի մթնոլորտում։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության հայտարարության մեջ մատնանշվում էր, որ լրագրողին ներկայացված մեղադրանքները անհիմն է և հետաքննությունը թափանցիկ չէ, ինչպես նաև մատնանշվում էր այն փաստը, որ թերթն արգելափակվել է առանց դատարանի որոշման։
Պրովայդերի մեկնաբանությունը, թե թերթը փակվել պարտքերի պատճառով, ԼԱՍ-ը համարեց իրականությանը չհամապատասխանող։
2007 թվականի հունվարի 9-ին Իվանովոյի մարզային դատարանը Ռախմանկովին մեղավոր ճանաչեց վերը նշված հոդվածով։
Խոսքի ազատության ինդեքսի աղյուսակ ըստ երկրների և ըստ տարիների | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
2009 թ. | Երկիր | 2009 | 2008 | 2007 | 2006 | 2005 | 2004 | 2003 | 2002 |
1 | Դանիա | 0.00 | 3.50 | 2.00 | 5.00 | 0.50 | 0.50 | 1.00 | 3.00 |
1 | Ֆինլանդիա | 0.00 | 2.00 | 1.50 | 0.50 | 0.50 | 0.50 | 0.50 | 0.50 |
1 | Իռլանդիա | 0.00 | 2.00 | 2.00 | 0.50 | 0.50 | 0.50 | 2.83 | 1.00 |
1 | Նորվեգիա | 0.00 | 1.50 | 0.75 | 2.00 | 0.50 | 0.50 | 0.50 | 0.50 |
1 | Շվեդիա | 0.00 | 3.00 | 1.50 | 4.00 | 2.00 | 2.00 | 1.50 | 1.50 |
6 | Էստոնիա | 0.50 | 2.00 | 1.00 | 2.00 | 1.50 | 2.00 | 2.50 | |
7 | Նիդերլանդներ | 1.00 | 4.00 | 3.50 | 0.50 | 0.50 | 0.50 | 0.50 | 0.50 |
7 | Շվեյցարիա | 1.00 | 3.00 | 3.00 | 2.50 | 0.50 | 0.50 | 2.50 | 4.25 |
9 | Իսպանիա | 2.00 | 1.50 | 0.75 | 0.50 | 0.50 | 0.50 | 0.50 | 0.50 |
10 | Լիտվա | 2.25 | 4.00 | 7.00 | 6.50 | 4.50 | 3.00 | 2.83 | |
11 | Բելգիա | 2.50 | 3.00 | 1.50 | 4.00 | 4.00 | 4.00 | 1.17 | 3.50 |
11 | Մալթա | 2.50 | |||||||
13 | Ավստրիա | 3.00 | 3.50 | 4.25 | 4.50 | 2.50 | 3.25 | 2.75 | 7.50 |
13 | Լատվիա | 3.00 | 3.00 | 3.00 | 2.50 | 1.00 | 2.25 | ||
13 | Նոր Զելանդիա | 3.00 | 3.00 | 4.17 | 5.00 | 2.00 | 0.67 | 2.83 | |
16 | Ավստրալիա | 3.13 | 6.25 | 8.79 | 9.00 | 6.50 | 9.50 | 9.25 | 3.50 |
17 | Ճապոնիա | 3.25 | 6.50 | 11.75 | 12.50 | 8.00 | 10.00 | 8.00 | 7.50 |
18 | Գերմանիա | 3.50 | 4.50 | 5.75 | 5.50 | 4.00 | 2.00 | 1.33 | 1.50 |
19 | Կանադա | 3.70 | 3.33 | 4.88 | 4.50 | 4.50 | 3.33 | 1.83 | 0.75 |
20 | Լյուքսեմբուրգ | 4.00 | 1.50 | ||||||
20 | Միացյալ Թագավորություն | 4.00 | 5.50 | 8.25 | 6.50 | 5.17 | 6.00 | 4.25 | 6.00 |
20 | ԱՄՆ | 4.00 | 8.00 | 14.50 | 13.00 | 9.50 | 4.00 | 6.00 | 4.75 |
23 | Ճամայկա | 4.75 | 4.88 | 8.63 | 5.50 | 7.50 | 4.17 | 3.33 | |
24 | Չեխիա | 5.00 | 4.00 | 4.00 | 0.75 | 1.00 | 3.50 | 2.50 | 11.25 |
25 | Կիպրոս | 5.50 | 7.50 | 14.00 | 7.50 | 5.50 | 22.00 | 20.83 | |
25 | Հունգարիա | 5.50 | 5.50 | 4.50 | 3.00 | 2.00 | 6.00 | 3.33 | 6.50 |
27 | Գանա | 6.00 | 7.50 | 9.00 | 8.50 | 15.00 | 13.50 | 8.75 | 23.00 |
28 | Տրինիդադ և Տոբագո | 7.00 | 6.13 | 5.00 | 5.00 | 2.00 | 2.00 | 1.00 | |
29 | Ուրուգվայ | 7.63 | 8.33 | 11.75 | 13.75 | 9.75 | 10.00 | 4.00 | 6.00 |
30 | Կոստա Ռիկա | 8.00 | 5.10 | 6.50 | 6.67 | 8.50 | 7.63 | 3.83 | 4.25 |
30 | Մալի | 8.00 | 7.50 | 16.50 | 9.00 | 8.00 | 12.83 | 11.00 | 12.50 |
30 | Պորտուգալիա | 8.00 | 4.00 | 2.00 | 3.00 | 4.83 | 4.50 | 5.17 | 1.50 |
33 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | 8.50 | 8.00 | 13.00 | 11.25 | 6.50 | 5.00 | 3.33 | 7.50 |
34 | Հյուսիսային Մակեդոնիա | 8.75 | 8.25 | 11.50 | 11.50 | 8.75 | 11.25 | 9.67 | |
35 | Հունաստան | 9.00 | 7.50 | 9.25 | 8.00 | 4.00 | 7.00 | 6.00 | 5.00 |
35 | Նամիբիա | 9.00 | 5.50 | 8.50 | 6.00 | 5.50 | 10.00 | 11.00 | 8.00 |
37 | Լեհաստան | 9.50 | 9.00 | 18.50 | 14.00 | 12.50 | 6.83 | 6.17 | 7.75 |
37 | Սլովենիա | 9.50 | 7.33 | 6.50 | 3.00 | 1.00 | 2.25 | 3.00 | 4.00 |
39 | Բոսնիա և Հերցեգովինա | 10.50 | 8.00 | 11.17 | 5.00 | 7.00 | 3.67 | 6.83 | 12.50 |
39 | Չիլի | 10.50 | 11.50 | 12.13 | 11.63 | 11.75 | 10.00 | 6.83 | 6.50 |
39 | Գայանա | 10.50 | 19.75 | ||||||
42 | Սուրինամ | 10.60 | 6.00 | ||||||
43 | Ֆրանսիա | 10.67 | 7.67 | 9.75 | 9.00 | 6.25 | 3.50 | 4.17 | 3.25 |
44 | Կաբո Վերդե | 11.00 | 8.00 | 14.00 | 11.50 | 6.00 | 8.75 | 8.25 | 13.75 |
44 | Սլովակիա | 11.00 | 3.00 | 1.00 | 2.50 | 0.75 | 0.50 | 2.50 | |
44 | Իսպանիա | 11.00 | 8.00 | 10.25 | 10.00 | 8.33 | 9.00 | 7.67 | 7.75 |
47 | Արգենտինա | 11.33 | 14.08 | 24.83 | 17.30 | 13.67 | 21.33 | 15.17 | 12.00 |
48 | Հոնկոնգ | 11.75 | 9.75 | 20.00 | 14.00 | 8.25 | 7.50 | 11.00 | 4.83 |
Գրենադա | 12.00 | ||||||||
49 | Իտալիա | 12.14 | 8.42 | 11.25 | 9.90 | 8.67 | 9.00 | 9.75 | 11.00 |
50 | Ռումինիա | 12.50 | 9.00 | 12.75 | 14.00 | 16.17 | 17.83 | 11.50 | 13.25 |
51 | Հյուսիսային Կիպրոս | 14.00 | 10.00 | 19.00 | 14.50 | 12.50 | 22.00 | 20.83 | |
51 | Մալդիվներ | 14.00 | 23.25 | 45.17 | 51.25 | 58.50 | 69.17 | 47.50 | |
51 | Մավրիկիոս | 14.00 | 9.00 | 8.50 | 8.00 | 7.50 | 10.50 | 7.25 | 9.50 |
54 | Պարագվայ | 14.33 | 20.50 | 26.10 | 18.25 | 15.50 | 10.50 | 7.17 | 8.50 |
55 | Պանամա | 14.50 | 11.83 | 17.88 | 9.50 | 15.00 | 14.50 | 9.75 | 15.50 |
56 | Պապուա Նոր Գվինեա | 14.70 | |||||||
57 | Բուրկինա Ֆասո | 15.00 | 13.00 | 21.50 | 16.00 | 19.00 | 16.25 | 18.00 | 27.75 |
57 | Հայիթի | 15.00 | 15.13 | 23.50 | 19.50 | 33.50 | 42.13 | 31.00 | 36.50 |
59 | Թայվան]] | 15.08 | 8.00 | 10.00 | 10.50 | 12.25 | 14.25 | 12.00 | 9.00 |
60 | Քուվեյթ | 15.25 | 12.63 | 20.17 | 17.00 | 21.25 | 31.67 | 31.33 | 25.50 |
61 | Լիբանան | 15.42 | 14.00 | 28.75 | 27.00 | 28.25 | 24.38 | 32.50 | 19.67 |
62 | Բոտսվանա | 15.50 | 14.00 | 23.50 | 13.00 | 14.00 | 11.50 | 13.00 | |
63 | Լիբերիա | 15.50 | 9.75 | 25.33 | 19.00 | 20.50 | 40.00 | 40.00 | 37.75 |
63 | Մալավի | 15.50 | 15.00 | 26.75 | 25.50 | 22.75 | 31.00 | 21.00 | 27.67 |
63 | Սերբիա | 15.50 | 13.50 | 21.00 | 11.50 | 14.83 | 20.13 | 21.33 | 20.75 |
63 | Տանզանիա | 15.50 | 15.00 | 18.00 | 19.82 | 17.50 | 14.50 | 16.50 | 21.25 |
63 | Տոգո | 15.50 | 10.00 | 15.17 | 15.00 | 23.75 | 19.50 | 27.50 | 31.50 |
68 | Բուլղարիա | 15.61 | 12.50 | 16.25 | 9.00 | 10.25 | 8.00 | 6.50 | 9.75 |
69 | Հարավային Կորեա | 15.67 | 9.00 | 12.13 | 7.75 | 7.50 | 11.13 | 9.17 | 10.50 |
70 | Բութան | 15.75 | 15.50 | 37.17 | 25.00 | 51.50 | 55.83 | 77.33 | 90.75 |
71 | Բրազիլիա | 15.88 | 18.00 | 25.25 | 17.17 | 14.50 | 16.50 | 16.75 | 18.75 |
72 | Բենին | 16.00 | 15.00 | 17.00 | 5.50 | 5.50 | 5.50 | 5.25 | 6.00 |
72 | Սեյշելյան կղզիներ | 16.00 | 15.50 | 33.00 | 24.50 | 17.00 | 23.50 | 26.75 | 20.75 |
72 | Արևելյան Թիմոր | 16.00 | 13.75 | 27.00 | 18.50 | 13.50 | 13.50 | 5.50 | |
75 | Կոսովո | 16.58 | 12.00 | 19.75 | 16.00 | 25.75 | 20.13 | 21.33 | 20.75 |
76 | Նիկարագուա | 16.75 | 12.50 | 14.25 | 15.50 | 15.25 | 11.67 | 6.50 | |
77 | Չեռնոգորիա | 17.00 | 10.00 | 19.00 | 11.50 | 14.83 | 20.13 | 21.33 | 20.75 |
78 | Խորվաթիա | 17.17 | 8.50 | 12.50 | 13.00 | 12.83 | 11.83 | 16.50 | 8.75 |
79 | Սալվադոր | 17.25 | 12.80 | 20.20 | 10.00 | 5.75 | 6.00 | 6.83 | 8.75 |
80 | Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն | 17.75 | 18.50 | 22.50 | 14.50 | 19.75 | 32.50 | 32.75 | 21.50 |
Տոնգա | 18.00 | 38.25 | 13.00 | 14.50 | 38.17 | ||||
81 | Վրաստան | 18.83 | 31.25 | 20.83 | 21.00 | 25.17 | 27.50 | 17.33 | |
82 | Կոմորյան Կղզիներ | 19.00 | 20.00 | 28.00 | 22.50 | 22.00 | 26.50 | 18.50 | 20.50 |
82 | Մոզամբիկ | 19.00 | 20.50 | 23.00 | 11.50 | 10.50 | 16.25 | 14.00 | 23.50 |
84 | Էկվադոր | 20.00 | 15.50 | 18.50 | 15.25 | 21.75 | 16.50 | 7.67 | 5.50 |
85 | Պերու | 20.88 | 26.25 | 37.38 | 28.25 | 33.33 | 40.00 | 10.25 | 9.50 |
86 | Ուգանդա | 21.50 | 26.00 | 28.00 | 29.83 | 19.25 | 24.00 | 25.75 | 17.00 |
86 | ԱՄԷ | 21.50 | 14.50 | 20.25 | 17.50 | 25.75 | 50.25 | 37.00 | |
88 | Ալբանիա | 21.75 | 16.00 | 25.50 | 18.00 | 14.17 | 11.50 | 6.50 | |
89 | Սենեգալ | 22.00 | 19.00 | 25.00 | 17.50 | 19.00 | 21.50 | 14.50 | 14.00 |
89 | Ուկրաինա | 22.00 | 19.25 | 26.75 | 26.50 | 32.50 | 51.00 | 40.00 | 40.00 |
91 | Մոնղոլիա | 23.33 | 20.83 | 23.40 | 19.25 | 12.50 | 19.00 | 18.25 | 24.50 |
92 | Գվինեա Բիսաու | 23.50 | 16.33 | 33.50 | 14.50 | 17.00 | 23.50 | 35.25 | 30.25 |
93 | Իսրայել | 23.75 | 8.83 | 13.25 | 12.00 | 10.00 | 8.00 | 8.00 | 30.00 |
94 | Կատար | 24.00 | 15.50 | 24.00 | 18.00 | 23.00 | 32.50 | 35.00 | |
95 | Բոլիվիա | 24.17 | 28.20 | 21.50 | 4.50 | 9.67 | 20.00 | 9.67 | 14.50 |
96 | Քենիա | 25.00 | 21.25 | 23.75 | 30.25 | 30.00 | 22.25 | 18.50 | 24.75 |
97 | Զամբիա | 26.75 | 15.50 | 21.50 | 22.50 | 23.00 | 29.75 | 23.25 | 26.75 |
98 | Դոմինիկյան Հանրապետություն | 26.83 | 18.00 | 22.75 | 12.75 | 12.25 | 6.75 | 17.00 | |
99 | Լեսոթո | 27.50 | 29.50 | 29.50 | 16.00 | 19.50 | 29.50 | 17.75 | |
100 | Գվինեա | 28.50 | 21.50 | 33.50 | 27.50 | 26.00 | 24.50 | 33.17 | 26.00 |
100 | Ինդոնեզիա | 28.50 | 27.00 | 30.50 | 26.00 | 26.00 | 37.75 | 34.25 | 20.00 |
100 | Մավրիտանիա | 28.50 | 23.88 | 15.50 | 17.50 | 40.00 | 51.00 | 36.67 | 41.33 |
103 | Բուրունդի | 29.00 | 21.00 | 43.40 | 39.83 | ||||
103 | Կոտ դ'Իվուար | 19.00 | 26.50 | 27.00 | 25.00 | 52.25 | 60.38 | 42.17 | 19.00 |
105 | Հնդկաստան | 29.33 | 30.00 | 39.33 | 26.50 | 27.00 | 38.50 | 39.00 | 26.50 |
106 | Գվատեմալա | 29.50 | 22.64 | 33.00 | 21.25 | 21.50 | 16.50 | 30.83 | 27.25 |
106 | Օման | 29.50 | 32.67 | 57.75 | |||||
108 | ԱՄՆ (extra-territorial) | 30.00 | 31.00 | 36.00 | 31.50 | 48.50 | 36.00 | 41.00 | |
109 | Կամերուն | 30.50 | 36.90 | 36.00 | 28.25 | 20.50 | 27.00 | 30.50 | 28.83 |
110 | Ջիբութի | 31.00 | 41.50 | 50.25 | 33.00 | 37.00 | 55.00 | 35.50 | 31.25 |
111 | Հայաստան | 31.13 | 22.75 | 23.63 | 25.50 | 26.00 | 23.50 | 25.17 | |
112 | Հորդանան | 31.88 | 36.00 | 40.21 | 27.50 | 24.00 | 39.13 | 37.00 | 33.50 |
113 | Տաջիկստան | 32.00 | 25.50 | 37.00 | 30.00 | 33.00 | 27.75 | 34.50 | 28.25 |
114 | Մոլդովա | 33.75 | 21.38 | 24.75 | 19.17 | 17.50 | 20.50 | 27.00 | |
115 | Սիերա Լեոնե | 34.00 | 27.75 | 39.50 | 26.00 | 39.50 | 24.50 | 23.50 | 24.50 |
116 | Կոնգոյի Հանրապետություն | 34.75 | 20.75 | 24.50 | 17.00 | 17.00 | 17.50 | 14.00 | 23.17 |
117 | Կամբոջա | 35.17 | 35.50 | 25.33 | 27.25 | 23.00 | 36.50 | 19.50 | 24.25 |
118 | Նեպալ | 35.63 | 43.25 | 53.75 | 73.50 | 86.75 | 84.00 | 51.50 | 63.00 |
119 | Անգոլա | 36.50 | 29.50 | 26.50 | 21.50 | 18.00 | 26.50 | 28.00 | 30.17 |
119 | Բահրեյն | 36.50 | 21.17 | 38.00 | 28.00 | 38.75 | 52.50 | 35.17 | 23.00 |
121 | Բանգլադեշ | 37.33 | 42.70 | 53.17 | 48.00 | 61.25 | 62.50 | 46.50 | 43.75 |
122 | Ֆիլիպիններ | 38.25 | 45.00 | 44.75 | 51.00 | 50.00 | 36.63 | 35.25 | 29.00 |
122 | Թուրքիա | 38.25 | 22.75 | 31.25 | 25.00 | 25.00 | 37.25 | 35.00 | 33.50 |
124 | Վենեսուելա | 39.50 | 27.33 | 36.88 | 29.00 | 23.00 | 24.63 | 27.83 | 25.00 |
125 | Ղրղզստան | 40.00 | 27.00 | 33.60 | 34.00 | 32.00 | 35.25 | 32.00 | 31.75 |
126 | Կոլումբիա | 40.13 | 35.50 | 42.33 | 44.75 | 40.17 | 47.38 | 49.17 | 40.83 |
127 | Մարոկկո | 41.00 | 32.25 | 33.25 | 24.83 | 36.17 | 43.00 | 39.67 | 29.00 |
128 | Հոնդուրաս | 42.00 | 21.50 | 25.50 | 14.50 | 18.00 | 11.75 | 14.17 | |
129 | Գաբոն | 43.50 | 26.75 | 31.50 | 28.50 | 26.00 | 37.50 | 31.25 | 20.50 |
130 | Թաիլանդ | 44.00 | 34.50 | 53.50 | 33.50 | 28.00 | 14.00 | 19.67 | 22.75 |
131 | Մալայզիա | 44.25 | 39.50 | 41.00 | 22.25 | 33.00 | 39.83 | 32.00 | 37.83 |
132 | Չադ | 44.50 | 41.25 | 36.50 | 35.50 | 30.00 | 33.25 | 24.00 | 28.75 |
133 | Սինգապուր | 45.00 | 49.00 | 56.00 | 51.50 | 50.67 | 57.00 | 47.33 | |
134 | Մադագասկար | 45.83 | 21.00 | 20.00 | 15.00 | 24.50 | 18.50 | 8.17 | 22.75 |
135 | Նիգերիա | 46.00 | 37.75 | 49.83 | 32.23 | 38.75 | 37.75 | 31.50 | 15.50 |
136 | Զիմբաբվե | 46.50 | 54.00 | 62.00 | 50.00 | 64.25 | 67.50 | 45.50 | 48.25 |
137 | Գամբիա | 48.25 | 42.75 | 48.25 | 54.00 | 41.00 | 29.50 | 18.25 | 22.50 |
137 | Մեքսիկա | 48.25 | 46.13 | 53.63 | 45.83 | 45.50 | 27.83 | 17.67 | 24.75 |
139 | Նիգեր | 48.50 | 37.00 | 25.50 | 24.50 | 13.00 | 18.33 | 15.75 | 18.50 |
140 | Եթովպիա | 49.00 | 47.75 | 63.00 | 75.00 | 42.00 | 37.00 | 37.50 | 37.50 |
141 | Ալժիր | 49.56 | 31.33 | 40.50 | 40.00 | 40.33 | 43.50 | 33.00 | 31.00 |
142 | Ղազախստան | 49.67 | 35.33 | 41.63 | 41.00 | 36.17 | 44.17 | 42.50 | 42.00 |
143 | Եգիպտոս | 51.38 | 50.25 | 58.00 | 46.25 | 52.00 | 43.50 | 34.25 | 34.50 |
144 | Էսվատինի | 52.50 | 50.50 | 54.50 | 40.50 | 35.00 | 31.00 | 37.50 | 29.00 |
145 | Իրաք | 53.30 | 59.38 | 67.83 | 66.83 | 67.00 | 58.50 | 37.50 | 79.00 |
146 | Ադրբեջան | 53.50 | 53.63 | 55.40 | 47.00 | 51.00 | 49.67 | 34.50 | 34.50 |
146 | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | 53.50 | 51.25 | 50.50 | 51.00 | 57.33 | 51.50 | 38.50 | 40.75 |
148 | Սուդան | 54.00 | 42.00 | 55.75 | 48.13 | 44.00 | 44.25 | 45.75 | 36.00 |
149 | Աֆղանստան | 54.25 | 59.25 | 56.50 | 44.25 | 39.17 | 28.25 | 40.17 | 35.50 |
150 | Իսրայել (extra-territorial) | 55.50 | 51.50 | 32.00 | 47.00 | 37.50 | 49.00 | ||
151 | Բելառուս | 59.50 | 58.33 | 63.63 | 57.00 | 61.33 | 54.10 | 52.00 | 52.17 |
152 | Ֆիջի | 60.00 | 16.00 | 33.50 | 14.00 | 14.00 | 16.00 | 11.50 | |
153 | Ռուսաստան | 60.88 | 47.50 | 56.90 | 52.50 | 48.67 | 51.38 | 49.50 | 48.00 |
154 | Թունիս | 61.50 | 48.10 | 57.00 | 53.75 | 57.50 | 62.67 | 50.83 | 67.75 |
155 | Բրունեյ | 63.50 | 38.00 | ||||||
156 | Լիբիա | 64.50 | 61.50 | 66.50 | 62.50 | 88.75 | 65.00 | 60.00 | 72.50 |
157 | Ռուանդա | 64.67 | 50.00 | 58.88 | 41.00 | 38.00 | 37.25 | 34.25 | 37.50 |
158 | Հասարակածային Գվինեա | 65.50 | 59.25 | 65.25 | 48.00 | 44.00 | 46.25 | 44.75 | 42.75 |
159 | Պակիստան | 65.67 | 54.88 | 64.83 | 70.33 | 60.75 | 61.75 | 39.00 | 44.67 |
160 | Ուզբեկստան | 67.67 | 62.70 | 74.88 | 71.00 | 66.50 | 52.13 | 61.50 | 45.00 |
161 | Պաղեստին Պաղեստին | 69.83 | 66.88 | 69.83 | 46.75 | 42.50 | 43.17 | 39.25 | 27.00 |
162 | Շրի Լանկա | 75.00 | 78.00 | 67.50 | 50.75 | 33.25 | 36.50 | 24.83 | 15.75 |
163 | Սաուդյան Արաբիա | 76.50 | 61.75 | 59.75 | 76.00 | 66.00 | 79.17 | 71.50 | 62.50 |
164 | Սոմալի | 77.50 | 58.00 | 71.50 | 51.25 | 59.00 | 43.50 | 45.00 | |
165 | Սիրիա | 78.00 | 59.63 | 66.00 | 63.00 | 55.00 | 67.50 | 67.50 | 62.83 |
166 | Վիետնամ | 81.67 | 86.17 | 79.25 | 67.25 | 73.25 | 86.88 | 89.17 | 81.25 |
167 | Կաղապար:Դրոշավորում/Յեմեն | 83.38 | 59.00 | 56.67 | 54.00 | 46.25 | 48.00 | 41.83 | 34.75 |
168 | Չինաստան | 84.50 | 85.50 | 89.00 | 94.00 | 83.00 | 92.33 | 91.25 | 97.00 |
169 | Լաոս | 92.00 | 70.00 | 75.00 | 67.50 | 66.50 | 64.33 | 94.83 | 89.00 |
170 | Կուբա | 94.00 | 88.33 | 96.17 | 95.00 | 87.00 | 106.83 | 97.83 | 90.25 |
171 | Մյանմա | 102.67 | 94.38 | 93.75 | 94.75 | 88.83 | 103.63 | 95.50 | 96.83 |
172 | Իրան | 104.14 | 80.33 | 96.50 | 90.88 | 89.17 | 78.30 | 89.33 | 48.25 |
173 | Թուրքմենստան | 107.00 | 95.50 | 103.75 | 98.50 | 93.50 | 99.83 | 82.83 | 91.50 |
174 | Հյուսիսային Կորեա | 112.50 | 96.50 | 108.75 | 109.00 | 109.00 | 107.50 | 99.50 | 97.50 |
175 | Էրիթրեա | 115.50 | 97.50 | 114.75 | 97.50 | 99.75 | 93.25 | 91.50 | 83.67 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լրագրողներ առանց սահմանների» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |