Տամպա (Ֆլորիդա)

Քաղաք
Տամպա
Tampa
Դրոշ Զինանշան

Վերև՝ երկնաքերերը քաղաքի կենտրունում, վերին ձախ՝ Իբոր Սիթի թաղամասը, վերին աջ՝ Չենըլ թաղամաս, ստորին ձախ՝ Մաքդիլ ավիաբազան, ստորին ձախ՝ Տամպայի կոնֆերանս-կենտրոնը
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՆահանգՖլորիդա
ՇրջանՀիլսբորո շրջան
ՔաղաքապետԲոբ Բաքհորն
Հիմնադրված է1823 թ.
Տվյալ կարգավիճակումՈրպես գյուղ՝
դեկտեմբերի 18, 1849
Որպես ավան՝
սեպտեմբերի 10, 1853 և օգոստոսի 11, 1873
Որպես քաղաք՝
դեկտեմբերի 15, 1855 և հուլիսի 15, 1887
թվականից
Մակերես441,9 կմ²
ԲԾՄ14,6 մ
Բնակչություն347 645 մարդ (2013)
Խտություն1146,7 մարդ/կմ²
ՏեղաբնականունՏամպացի
Ժամային գոտիUTC−5, ամառը UTC-4
Հեռախոսային կոդ813
Փոստային դասիչ33601-33626, 33629-33631, 33633-33637,
33646-33647, 33650-33651, 33655,
33660-33664, 33672-33675, 33677,
33679-33682, 33684-33690, 33694
Պաշտոնական կայքtampagov.net
Տամպա (Ֆլորիդա) (ԱՄՆ)##
Տամպա (Ֆլորիդա) (ԱՄՆ)
Տամպա (Ֆլորիդա) (Ֆլորիդա)##
Տամպա (Ֆլորիդա) (Ֆլորիդա)

Տամպա (անգլ.՝ Tampa), քաղաք ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հիլսբորո շրջանում։ Հիլսբորոյի շրջկենտրոնն է։ Տեղակայված է նահանգի արևմտյան ափում (Տամպայի ծովածոցՄեքսիկական ծոցի մոտակայքում։ Համարվում է Ֆլորիդայի արագ զարգացող քաղաքներից մեկը։

Պատմություն

«Տամպա» անվանումն ունի արմատական ամերիկյան ծագում։ Չնայած, որ ժամանակի ընթացքում իմաստը կորել է, ենթադրվում է, որ այն արմատական ամերիկյան ցեղի՝ Կալուզայի լեզվով նշանակում է «հրե փայտեր»։ Առաջին եվրոպացին, ով 1528 թվականի ապրիլի 8-ին այցելել է Տամպա քաղաքի արվարձանները, եղել է իսպանացի կոնկիստադոր Պանֆիլո դե Նարվաեսը։ Մեկ տարի անց Էռնանդո դե Սոտոն (ում անունով կոչվել է ամրոցը, իսկ ավելի ուշ Մեքսիկական ծոցի ափին գտնվող զբոսայգիներից մեկը) փրկում է Նարվաեսի միակ կենդանի մնացած արշավախմբի անդամին։

Աշխարհագրություն

Տամպա քաղաքը գտնվում է Ֆլորիդա թերակղզու արևմտյան առափնայի մոտ, Տամպա ծոցի ափին։ Քաղաքի միջով հոսում է Հիլսբորո գետը։

Կլիմա

Տամպայի կլիման մերձարևադարձային է, խոնավ, անցումային դեպի արևադարձային կլիմայի։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տամպա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 30,0 31,1 33,3 33,8 36,6 37,2 36,6 36,6 35,5 35,0 32,2 30,0 37,2
միջին առավելագույնը (°C) 21,2 22,6 24,7 27,3 30,8 32,2 32,4 32,5 31,8 29,2 25,7 22,4 27,7
միջին ջերմաստիճանը (°C) 15,8 17,3 19,5 22,0 25,6 27,7 28,2 28,3 27,5 24,4 20,5 17,2 22,8
միջին նվազագույնը (°C) 10,4 12,0 14,1 16,7 20,5 23,3 24,0 24,1 23,1 19,6 15,3 12,0 18,0
բացարձակ նվազագույնը (°C) −6,1 −5,5 −1,6 3,3 9,4 11,6 17,2 18,8 12,2 4,4 −5,0 −7,7 −7,7
տեղումների քանակը (մմ) 56 71 76 51 53 169 179 197 159 57 39 62 1174
Աղբյուր՝ NWS

Տեսարժան վայրեր

«Ամերիկյան բլրակներ»

Տամպա քաղաքում գտնվում է «Busch Gardens» զվարճանքի զբոսայգին, ակվարիումը և Adventure Island ակվապարկը։

Տնտեսություն

Տամպա քաղաքում է գտնվում Վիքիպեդիայի և Վիքիմեդիայի այլ նախագծերի հիմնական սերվերային կենտրոնը, լրացուցիչ սերվերները գտնվում են Ամստերդամում և Սեուլում։

Բնակչություն

2011 թվակակի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 346 037 մարդ, իսկ 2013 թվականի դրությամբ՝ 347 645 մարդ

Սպորտ

Քաղաքում կենտրոնացված են Հոկեյի ազգային լիգայի «Տամպա Բեյ Լայթնինգ» և Ֆուտբոլի ազգային լիգայի «Տամպա Բեյ Բակկենիրս» ակումբները։

Կրթություն

Տամպա քաղաքում գտնվում է Հարավային Ֆլորիդայի համալսարանը (University of South Florida — USF) և Տամպայի համալսարանը (The University of Tampa)։

Քույր-քաղաքներ

Ծանոթագրություններ

  1. Julie Sloane (2007 թ․ հոկտեմբերի 10). «Wikimedia Foundation Moving To San Francisco». Wired. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. «Table 3. Annual Estimates of the Resident Population for Incorporated Places in Florida: April 1, 2010 to July 1, 2011» (CSV). U.S. Census Bureau. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  3. İzmir Büyükşehir Belediyesi. «İzmir'in kardeş kentleri». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ