Be (ալբոմ)

Be
BTS ստուդիական ալբոմ
ԹողարկվածՆոյեմբերի 20, 2020 (2020-11-20)
Ձայնագրված2020
Ժանրփոփ, հիփ հոփ, EDM, դիսկո և քեյ փոփ
Տևողություն1710 վայրկյան
Լեզուկորեերեն
Լեյբլ
BTS-ի ալբոմների ժամանակագրություն
Map of the Soul: 7 Be

Be, հարավկորեական BTS բոյ բենդի հինգերորդ կորեերեն ստուդիական ալբոմը (ընդհանուր իններորդ)։ Այն թողարկվել է 2020 թվականի նոյեմբերի 20-ին Big Hit Entertainment-ում և Columbia-ում։

Արտադրություն

BTS-ը թողարկել է իր չորրորդ կորեերեն ստուդիական ալբոմը՝ «Map of the Soul: 7», որը 2020 թվականի փետրվարին ստացել է մեծ հայտնիություն և քննադատական արձագանքներ։ Ալբոմի համար խումբը պետք է սկսեր իր չորրորդ համաշխարհային համերգային շրջագայությունը՝ Map of the Soul Tour, 2020 թվականի ապրիլին, որը ի վերջո հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով։ 2020 թվականի ապրիլի 17-ին Նամջունը յություբում ուղիղ եթերի ժամանակ հաստատել է, որ խումբն աշխատում է նոր ալբոմի վրա։

Ապրիլի 24-ին Յունգին մի հաղորդման ժամանակ խոսել է ալբոմի մասին, ասելով․ «Սկսելուց առաջ մենք որոշեցինք, թե ով ինչի համար է պատասխանատու։ Ով կհետևի մնացած բոլորին, ովքեր կհետևեն երաժշտությանը, մենք կիսում ենք այդ ամենը։ Մենք քննարկել ենք դա իրար հետ և որոշում ենք կայացրել»։ Մայիսի 1-ին յություբյան ուղիղ եթերի ժամանակ Չիմինը պատմել է, որ իրեն նշանակել են երաժշտական նախագծի մենեջեր։ Խոսելով իր դերի մասին, Չիմինը բացատրել է. «Ես դեռ չգիտեմ, թե ինչպես եմ գործելու, բայց ես ջանասիրաբար աշխատում եմ օգտակար լինելու համար։ Ես կարող եմ հիմա հարցնել մասնակիցներին, թե ինչպես են նրանք ուզում աշխատել, ինչ պատմություն են ուզում պատմել, թե քանի երգ են ուզում գրել»։

Մայիսի 7-ին Թեհյոնը, Հոսոկը և Նամջունը հաղորդել են, որ նրանք քննարկել են ալբոմի հայեցակարգը, պիջակների լուսանկարները և հագուստի ոճը։ Հունիսի 16-ին Չիմինը պատմել է թե ինչպես է գրում և ձայնագրում ալբոմը։ Օգոստոսի 13-ին Big Hit Entertainment-ը հաստատել է, որ BTS-ի նոր ալբոմը թողարկվելու է 2020 թվականի չորրորդ եռամսյակում։

Փրոմոուշեն

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Big Hit-ը հրապարակել է ալբոմի ետնանկարը, ինչպես նաև հայտարարել է թողարկման ամսաթիվը։ Հոկտեմբերի 30-ին խումբը իր թվիթթերյան էջում հրապարակել է ալբոմի առաջատար սինգլի անվանումը՝ «Life Goes On»։

Թողարկման ամսաթիվ

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծան.
Տարբեր 2020 թվականի նոյեմբերի 20

Ծանոթագրություն

  1. Cho, Na-young (2020 թ․ փետրվարի 24). «"방탄소년단 좋아한 것이 최고의 선택임을 증명한 앨범"..美-英 해외 유력매체 '극찬'». OSEN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  2. Hugh, McIntyre (2020 թ․ մարտի 2). «BTS's New Album Has Now Hit No. 1 In The Five Largest Music Markets In The World». Forbes. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  3. Dams, Tim (2020 թ․ ապրիլի 28). «BTS Postpone North American 'Map of the Soul' Tour Amid Coronavirus Pandemic». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  4. Lee, Deok-haeng (2020 թ․ ապրիլի 17). 방탄소년단 RM "새 앨범 준비 중…과정 공유할 것" [BTS RM 'Preparing a new album...We will share the process']. Xports News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին – via Naver.
  5. Herman, Tamar (2020 թ․ ապրիլի 17). «A New BTS Album Is In The Works». Forbes. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  6. Park, Hee-eun (2020 թ․ ապրիլի 26). 방탄소년단 슈가, 그림 실력 뽐내며 "멤버들과 새 앨범 작업 중" [BTS Suga, showing off his painting skills, 'working on a new album with members']. Asia Economy (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. «200424 Suga». BTS. 2020 թ․ ապրիլի 24. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին – via YouTube.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. Yeo, Dongeun (2020 թ․ մայիսի 1). "새 앨범 작업 시작, 음악 담당!" 방탄소년단 지민, 팬들과 일상 공유 ['Started working on a new album, in charge of music!' BTS Jimin shares his daily life with fans]. My Daily (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին – via Naver.
  9. Hong, Ji-soo (2020 թ․ մայիսի 7). 방탄소년단 뷔, 유튜브서 RM·제이홉과 회의..."새 앨범 비주얼 작업" [BTS V, meeting with RM and J-Hope on YouTube...'New Album Visual Work']. TV Report (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին – via Naver.
  10. Hwang, Hye-jin (2020 թ․ հունիսի 16). “멤버들과 악수+포옹” 방탄소년단 지민 밝힌 #새앨범 #7주년 #아미♥(종합) ['Shake hands with members + hug' BTS Jimin revealed #New album #7th anniversary #Ami♥ (Comprehensive)]. Newsen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին – via Naver.
  11. Lee, Jung-hyun; Oh, Bo-ram (2020 թ․ օգոստոսի 13). 빅히트, 코로나19에도 끄떡없어…상반기 실적 "역대 최고 수준" [Big Hit, I can't even get rid of Corona 19... First half performance 'the highest level ever'] (կորեերեն). Yonhap News Agency. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին – via Naver.
  12. Sebestian, Meryl (2020 թ․ օգոստոսի 13). «BigHit Announces 2020 Plans For BTS, Its 'Next Mega IP' Seventeen And New Debuts». Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  13. 13,0 13,1 Vera, Amir; Melas, Chloe (2020 թ․ սեպտեմբերի 27). «BTS will release new album in November». CNN. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  14. Kreps, Daniel (2020 թ․ սեպտեմբերի 27). «BTS Announce New Album 'BE (Deluxe Edition)'». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  15. Peters, Mitchell (2020 թ․ հոկտեմբերի 30). «BTS Announces the Title For Lead Single on New Album 'BE (Deluxe Edition)'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.