Save Me (երգ)

«Save Me (երգ)»
BTSի երգը
ԼեյբլHybe Corporation
ՊրոդյուսերPdogg?

«Save Me» (ոճավորված է որպես «Save ME», անգլ. թարգմանաբար՝ «Փրկի՛ր ինձ»), երգ հարավկորեական BTS բոյ-բենդի The Most Beautiful Moment in Life: Young Forever ալբոմից։ Կորեերեն բնօրինակ տարբերակը 2016 թվականի մայիսի 2-ին Հարավային Կորեայում թողարկվել է որպես« Big Hit Entertainment» լեյբլի սինգլ ։ Ճապոներեն տարբերակը ներառվել Է «Youth »ալբոմում, որը թողարկվել է «Pony Canyon» լեյբլի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 7-ին։

Երաժշտական տեսահոլովակ

«Save Me» երաժշտական տեսահոլովակը, որը նկարահանվել է առանց ջամփ քաթերի, թողարկվել է մայիսի 15-ին։ Երգի համար պարը բեմադրվել Է The Quick Style Crew-ում։ Տեսահոլովակի ռեժիսորը GDW-ն է։

Առևտրային հաջողություններ

BTS-ը գլխավորել Է Billboard World Digital Songs-ը «Save Me» երգով, առաջին տեղը զբաղեցրել է նրանց մեկ այլ «Fire» սինգլը։ «Save Me»-ի տեսահոլովակը երկրորդ տեղն Է զբաղեցրել քեյ փոփ տեսահոլովակների դիտումների քանակով Ամերիկայում և աշխարհում։ 2016 թվականի մայիսին հայտնվել է Billboard-ի ցանկում։

Առաջխաղացում

BTS-ը որոշել է երաժշտական շոուներում մեկ շաբաթվա ընթացքում առաջ տանել ստեղծագործությունը՝ ելույթ ունենալով Mnet-ում, KBS-ում, MBC-ում և SBS-ում՝ սկսած M Countdown-ից մայիսի 12-ին։ Երգը ներկայացվել է 2018 MBC Plus X Genie Music Awards-ի ելույթում։

Հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2017) Հորիզոնական
Պաշտոնական ֆիննական չարթեր 23
Philippines Hot 100 (Billboard) 71
Հարավային Կորեա ( Gaon Music Chart) 19
US World Digital Song Sales (Billboard) 2

Վաճառք

Երկիր Վաճառք
Հարավային Կորեա 228 170
ԱՄՆ 92 000

Թողարկման պատմություն

Անվանում Թողարկման ամսաթիվ Ձևաչափ Տարբերակ Ձայնագրման լեյբլ
SAVE ME Մայիսի 2, 2016 Կորեական Big Hit Entertainment
Սեպտեմբերի 7 Ճապոնական

Ծանոթագրություններ

  1. Benjamin, Jeff (16 мая 2016). «BTS DELIVERS MIND-BLOWING CHOREOGRAPHY IN ONE-TAKE VIDEO FOR 'SAVE ME'». Fuse (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. «Quick Style Crew Projects». QUICK STYLE (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. «GDWDOP Works». Vimeo. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.