Serendipity-ը հարավկորեական BTS բոյբենդի սոլո երգ է, որը երգում է BTS-ի անդամ Ջիմինը։ Այն թողարկվել է որպես ներածական երգ՝ 2017 թվականի սեպտեմբերի 8-ին թողարկած Love Yourself: Her երկարացված պիեսում։ Երգի ամբողջական տեսակը լույս է տեսել 2018 թվականի օգոստոսի 24-ին թողարկած՝ Love Yourself: Answer ալբոմում։ Երգը գրել է Բան Շի Հյոկը, Էշթոն Ֆոսթերը, Ռեյ Մայքլ Դյան կրտսերը, RM-ը և Slow Rabbit-ը։
Նախապատմություն և թողարկում
Երգի հեղինակներից մեկի՝ Ռեյ Մայքլ Դյան կրտսերի խոսքով, «Serendipity»-ի բառերը երգ դառնալուց առաջ խորիմաստ, բովանդակալից պարբերություն էր։ Պրոդյուսերները կենտրոնացել էին երգի համար ուժեղ մեղեդի ստեղծելու վրա։
Երբ թրեյլերը թողարկվեց, «Jimin» և «Serendipity» բառերը համաշխարհային թրենդ եղան։ BTS-ի VLive եթերից մեկում, անդամ RM-ը պարզեց որ Ջիմինի նպատակը երգի հետ կապված այն էր՝ որ «փորձառու դառնար որպես վոկալիստ»։ Անդամ RM-ը նաև ցույց տվեց իր երգած տարբերակի մի հատված։ Երբ երաժշտական տեսահոլովակը թողարկվեց, այն 24 ժամվա ընթացքում հավաքեց ավելի քան յոթ միլիոն դիտում և մեկ միլիոն լայք։
Փրոմոուշեն
Երաժշտական տեսահոլովակը թողարկվել էր որպես թրեյլեր իրենց երկարատև պիես՝ Love Yourself: Her-ի համար. Երգը գովազդվեց 2018 KBS Song Festival-ում 2018 թվականի դեկտեմբերին։
Տեսահոլովակ
Երաժշտական տեսահոլովակի ռեժիսորներն էին Չոյե Յոնսեոկը և Lumpens-ը, իսկ խորեոգրաֆիան ստեղծել է Բրայան Պուսպոսը։ Աշխատակազմի այլ կարևոր անձնավորություններ են՝ Նամ Հյոնվուն GDW-ից, ով լուսանկարչության տնօրենն էր, Պակ Ջինսիլը` MU:E-ի, ով աշխատում էր որպես գեղարվեստական ղեկավար, և Սեո Սեունգյոկը, ով զբաղվում էր էֆեկտներով։
Կազմությունը
Երաժշտորեն երգը նկարագրվել է որպես զգայուն և հանգստացնող, որում լսվում են նուրբ էլեկտրոնային երանգով R&B ակնարկներ։ Billboard-ը ժանրը անվանեց Այլընտրանքային R&B։ Ներածման տարբերակը տևեց 2:20, իսկ ամբողջական տարբերակը` 4:36։ Այն A♭ մայորի բանալիում է գտնվում և մի րոպեում ութսունյոթ հարված է։ Գենդերային չեզոք բառերով երգը խոսում է երազանքների, սիրո, ինքնության և նպատակի հետևելու մասին։
Ընդունելություն
IZM-ի կողմից նշվեց, որ «Serendipity»-ը ունի երազանքային ոճ։ Star2-ի Չեսթեր Չինը հայտարարել է, որ երգը «փափուկ և զգայուն բալլադ էր խմբի հասունության նուրբ ցուցադրում»։ Երգի ներածական տարբերակը Հարավային Կորեայում վաճառել է 114,128 հոսքային օրինակ, իսկ ամբողջական տարբերակը վաճառվել է ավելի քան 10,000 օրինակ։ Կանադայում ամբողջական տարբերակը երեսունիններորդ ամենավաճառվող երգն էր և ութերորդ ամենավաճառվողն էր ամբողջ աշխարհում թողարկման ժամանակ։
Գրավել է UK's Official Charts-ի 20-րդ տեղը, ամենաբարձր հորիզոնականը BTS-ի մենակատար երգերի շարքում
Մտավ US iTunes Singles Top 10-ը և բարձրագույն հորիզոնականը 9-րդ տեղն եր՝ Ջիմին-ին դառձնելով 4-րդ կորեացի մենակատարը և 5-րդ կորեացի արվեստագետը, ով դրան հասավ
LY: Her-ի թողարկման ժամանակ՝ «Serendipity»-ը ԱՄՆ iTunes-ում վաճառեց 4,000 տարբերակ
Երգի դեբյուտի ժամանակ այն վաճառել է ավելի քան 10,000 տարբերակ ԱՄՆ-ում
↑Love Yourself: Answer (Korean and English) (Original ed.). Big Hit Entertainment. 2018 թ․ օգոստոսի 24. էջ 56 of 114.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)