Դիոնիսիոս լատին․՝ Dionysius | ||
| ||
---|---|---|
259 թվականի հուլիսի 22 — 268 թվականի դեկտեմբերի 26 | ||
Եկեղեցի՝ | Հռոմեա–կաթոլիկական եկեղեցի | |
Նախորդող՝ | Սիքստոս II | |
Հաջորդող | Փելիքս I | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա | |
Ծնունդ | մոտ 200 Հունաստան | |
Մահ | դեկտեմբերի 26, 268 Հռոմ, Իտալիա |
Դիոնիսիոս (լատին․՝ Dionysius, մոտ 200, Հռոմեական կայսրություն - դեկտեմբերի 26, 268, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի եպիսկոպոս 259 թվականի հուլիսի 22-ից մինչև 268 թվականի դեկտեմբերի 26-ը։
Հավանաբար ծնվել է Մեծ Հունաստանում։ Դիոնիսիոսն ընտրվել է Հռոմի պապ 259 թվականին՝ 258 թվականին Սիքստոս II-ի նահատակվելուց հետո։ Քրիստոնյաների դեմ հալածանքների պատճառով առաջացած դժվարությունների պատճառով Հռոմի նոր պապ Սուրբ Աթոռը մնում է ազատ մոտավորապես մեկ տարի։ Երբ հալածանքները դադարել են, Դիոնիսիոսը հռչակվել է Հռոմի եպիսկոպոս։ 260 թվականին կայսր Վալերիանոս I-ը՝ հալածանքների նախաձեռնողը, գերի է վերցվել և սպանվել Պարսկաստանի թագավորի կեղմից։ Նոր կայսր Գալիենոս հրապարակել է կրոնի հանդուրժողականության, եկեղեցիների և գերեզմանների վերականգնման մասին հրամանագիր, ինչի արդյունքում շուրջ 40 տարի ձգվել է «Փոքր խաղաղությունը եկեղեցում»։
Նոր Հռոմի պապի առջև ծառացել է հռոմեական եկեղեցու վերակազմակերպման խնդիրը, որն առաջնային խնդիր էր դարձել։ Ալեքսանդրիայում կատարվող հավատացյալների բողոքի գործողությունների պատճառով նա եպիսկոպոս Դիոնիսիոսից պահանջել է բացատրություն տալ Աստծո և Լոգոսի միջև փողհարաբերությունների վերաբերյալ ուսմունքի առթիվ, որոնք ի վերջո տրամադրվել են։
Դիոնիսիոսը նյութական օգնություն է ցույց տվել Կապադովկիայի եկեղեցիներին, որ տուժել էին գոթերի հարձակումների և թալանի պատճառով, և ուղարկել մեծ գումարներ։ Նա նաև բացահայտեց սավելիանոսականներին։ Նրա հեղանակությունը պահպանվել է նաև մահվանից հետո. հիշատակվում է Բարսեղ Կեսարացու գործերում, հատկապես նրան բարձր է գնահատել կարմելիտների միաբանությունը։
Դիոնիսիոսը կարգ է սահմանել եկեղեցում և հասել հեթանոսների և քրիստոնյաների հաշտության, որը տևել է մինչև 303 թվականը։ Նա մահացել է 268 թվականի դեկտեմբերի 26–ին։
Գեղանկարչության մեջ նա ավանդաբար պատկերվում է պապական զգեստավորմամբ և գիրքը ձեռքին։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոնիսիոս (Հռոմի պապ)» հոդվածին։ |
|